Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մելիք Ռաիսյան. «Ջավախքում ընտրություններն անցել են աննախադեպ խախտումներով». Hetq.am

marut
June 2014

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Ոչխորհրդարանական ընդդիմության» Ախալքալաքի նախընտրական շտաբի ղեկավար Մելիք Ռաիսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ Ջավախքում երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթացել են աննախադեպ խախտումներով:

 

Ինչպե՞ս ընթացան ՏԻՄ ընտրությունները Ջավախքում:

Ընտրություններն ընթացան աննախադեպ խախտումներով: Առաջին պատճառն այն է, որ մենք քաղաքական ուժերի ու կուսակցությունների հետ չէինք ելել պայքարի, մենք պայքարի էինք դուրս եկել Վրաստանի անվտագնության ծառայության հետ: Պարզ է, որ Ջավախքի ժողովուրդը 10 տարուց ավելի է` ընտրելու մարդկային իրավունքից զրկված է: Պարզ է, որ հավասար պայմաններում չէինք պայքարում, բայց մենք 40 %-ի չափ ենք հավաքել:

Ինչպիսի՞ խախտումներ են եղել` լցոնումներ, մարդկանց ընտրատեղամաս տեղափոխել, թե՞ ուժային կառույցների ճնշումներ: 

Ուժային բոլոր կառույցներն այստեղ էին, անգամ Վրաստանի հակահետախուզությունն էր այստեղ 10 մեքենայով, էլ չեմ ասում մյուս ուժայինների ու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մասին:

Մենք ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներ չունեինք: Մենք ունեցել ենք կուսակցության ներկայացուցիչներ: Տարբեր ընտրատեղամասերում մեր ներկայացուցիչներին ստիպողաբար դուրս են հանել, 30  րոպեից 1 ժամվա ընթացքում լցրել են: Օրինակ` եթե հանձնաժողովի անդամները գիտեին, որ մեր համակիրներն են գալիս ընտրության, քվեաթերթիկները տալուց խաչ էին քաշում: Տեղամասեր կան, որտեղ 30-40 % անվավեր քվեաթերթիկներ կան: Ոչ մի ընտրության նման բան չի եղել: Այդ բոլոր թերթիկներում մեր համարն է նշված եղել եւ մեկ այլ գրչով խաչ է քաշված: Օրինակ` Մաջադիա գյուղի ընտրատարածքում 254 ընտրող է եղել, 94 էլ` անվավեր քվեաթերթիկ: Շրջանում անվավեր թերթիկները շուրջ 20 տոկոս են կազմում:

Իսկ պաշտոնապես արձանագրված խախտումներ կա՞ն: 

Այդ խնդիրն էլ կա: Քանի որ մենք հանձնաժողովի անդամներ չունենք, չենք կարող հստակ ասել: Մինչեւ հիմա մենք արձանագրություններն էլ չենք ստացել ամբողջությամբ: Բեժանո գյուղում առավոտ 8-ից մինչեւ երեկոյան 7-ը քվեարկել է 221 մարդ, իսկ վերջին մեկ ժամում` 290 հոգի: Մեր հայկական գյուղերի սակրեբուլոները 5-6 գյուղից են բաղկացած, օրինակ՝ 4 գյուղում մենք հաղթում ենք քիչ ձայների առավելությամբ, մեկ էլ 5-րդ գյուղում, որը 350 ընտրող ունի, 350-ն էլ իրենց է ձայն տվել: Այսինքն` 100-տոկոսանոց մասնակցություն կա, ու 100 տոկոսն էլ իրենց օգտին է քվեարկել:

Դուք քանի՞ տեղամասում կամ գյուղում եք հաղթանակ տարել:

Ընդհանուր մոտ 12 գյուղում ենք հաղթել` Վաչիանը, Արագվան, Գոմանը, Բեժանոն, Կարծախը եւ այլն:

Մեր ունեցած տվյալներով՝ շրջանի ղեկավարի իշխանական թեկնածուն 50 % ձայն չի հավաքել, իսկ եթե 50 % չի հավաքել, Սահմանադրությամբ չի կարող ղեկավար լինել, քանի որ պետք է հավաքի 50 %+1 ձայն, բայց մեր տվյալներով 37 տոկոս է հավաքել, քանի որ անվավեր թերթիկները շատ են: Հիմա ասում են` իրենք են հաղթել:

Պատրաստվո՞ւմ եք բողոքարկել: 

Այդ փուլում ենք հիմա: Սպասում ենք իրավաբանները Թբիլիսիից գան: Տեղի իրավաբանները կամ չեն հասկանում ընտրական ու բողոքարկման իրավունքից, կամ ասում են` ժամանակ չունենք: Մի քանի ժամից կհասնեն մեր իրավաբանները:

«Վրացական երազանքը» եւ «Միացյալ ազգային շարժումը» առաջատարներ են: Սահակաշվիլու կուսակցությունն այդքան ազդեցություն ունի` դեռ:

Ամբողջ Վրաստանում է Սահակաշվիլու կուսակցությունը երկրորդ տեղում: Այդ կուսակցությունների անունները պայմանական են Ջավախքում: Դրանք հատուկ ծառայությունների կողմից են ստեղծված Ջավախքում, ուղղակի կամ դեմքերը, կամ անվանումները փոխել են: Ախալքալաքում մենք երկրորդ տեղում ենք` 40 % ենք հավաքել:

 

Քրիստինե Աղալարյան 

http://hetq.am/arm/news/55205/meliq-raisyan-javakhqum-yntrutyunnern-ancel-en-annakhadep-khakhtumnerov.html

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.