Ադրբեջանի իշխանությունները սեպտեմբերի 26-ին հանրաքվե կանցկացնեն՝ փոխելու երկրի սահմանադրությունը, որն էլ ավելի կամրապնդի նախագահ Ալիևի և նրա ընտանիքի իշխանությունը: Ահա թե ինչ է դրված խաղատախտակին։
Հարցեր, որոնց առերեսվում են քվեարկողները
Հանրաքվեի են դրված Ադրբեջանի սահմանադրության բազմաթիվ գլուխների 29 ոչ սովորական ուղղումներ: Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի ժողովրդական քվեարկության արդյունքներով և երկու անգամ փոփոխվել է` 2002-ին և 2009-ին:Քվեարկողները «այո» կամ «ոչ» չեն ասի ամբողջ փաթեթին, փոխարենը նրանք կարող են ընդունել կամ մերժել առանձին փոփոխություններ: Այսպիսով, այդ հանգամանքը միանգամայն հավանական շփոթեցնող ընտրության դաշտ է ստեղծում:
Առաջարկվող փոփոխություններից ամենակարևորը նախագահական կառավարման ժամկետը 5 տարուց 7 տարի դարձնելն է: Պետության ներկայիս ղեկավարը՝ 54-ամյա Իլհամ Ալիևը, իշխում է 2003 թվականից, երբ հիվանդ հորից իշխանությունն անցավ նրան: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2018-ին, սակայն նախագահի՝ երկուսից ավել անգամ պաշտոնավարման արգելքը հանվել է 2009-ին:
Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է ստեղծել փոխնախագահի երկու պաշտոն (փոխնախագահները կնշանակվեն և կազատվեն նախագահի հրամանով): Առաջին փոխնախագահը կլինի պետության 2-րդ դեմքը, եթե նախագահը ի զորու չլինի կատարելու իր պարտականությունները: Եթե առաջին փոխնախագահը անգործունակ լինի, միայն այդ դեպքում իշխանությունը կանցնի վարչապետին:
Նախագահի թեկնածուների նվազագույն տարիքը, որը ներկայումս 35-ն է, կփոփոխվի, իսկ օրենսդիր մարմնի անդամ դառնալու տարիքը 25-ից կիջնի 18-ի:
Մեկ այլ առաջարկվող փոփոխությամբ կսահմանափակվի ազատ հանրահավաքների իրավունքը, որպեսզի այն պայմանավորված լինի հասարակական կարգով և բարոյականությամբ: Առաջարկը ադրբեջանական իշխանությունների հասցեին հնչող քննադատությունների համապատկերում է (որ նրանք մեծացրել են իրենց քննադատողների նկատմամբ բռնաճնշումներն՝ էլ ավելի աղավաղելով առանց այն էլ թույլ մարդու իրավուքնների պաշտպանությունը): Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերն ասում են, որ մարդու իրավունքների տասնյակ պաշտպաններ, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ և լրագրողներ ձերբակալվել կամ բանտարկվել են քաղաքական դրդապատճառներով:
Հաջորդ առաջարկվող փոփոխությամբ պաշտոնյաներին հնարավորություն կընձեռվի սեփականաշնորհված հողերը գերակա շահ համարել և բռնագրավել hանուն սոցիալական արդարության և հողի արդյունավետ օգտագործման: Նման մոտեցումը մտավախություն է առաջացնում, որ պաշտոնյաները, որոնք առանց այն էլ սեփականաշնորհման հարցերում մեծ լծակներ ունեին, էլ ավելի կարող են չարաշահել դրանք: Ի լրումն այդ ամենի՝ Ադրբեջանի քաղաքացիները ներկայումս օրինական ճանապարհով կարող են զրկվել իրենց սեփականությունից:
Կայունություն և ժողովրդավարություն
Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ հանրաքվեում առաջարկած փոփոխությունները հիմնվում են կայունության և ժողովրդավարության հողի վրա, մինչդեռ ընդդիմադիրները և այլ քննադատներ վիճարկում են և փաստում, որ դա ընդամենն իշխանության հետագա բռնազավթման և ավտորիտար դարձնելուն ուղղված երևույթ է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովն ասում է, որ հանրաքվեն նպատակ ունի կայունություն պահպանել իբրև թե նաև այն պատճառով, որ երկիրը մեծ տեմպերով զարգանում է և մարդկանց կյանքի ստանդարտները բարելավվում են: Փոխվարչապետ Ալի Ահմադովն էլ պնդում է, որ փոփոխությունները կարող են բարելավել քաղաքական համակարգն ու կառավարումը:
Խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆաթ Ասկերովի կարծիքով՝ հանրաքվեն կարևոր է և նպատակ ունի նպաստել պետական մարմինների ուժեղացմանը, ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների ավելի բարձր մակարդակ:
Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պաշտոնյա Սիյավուշ Նովրուզովը փաստում է, որ նախագահի կառավարման ժամկետի երկարաձգումը նպատակ ունի խոսափելու երեք տարի իրար հետևից՝ 2018, 2019 և 2020 թվականներին ընտրություններ անկացնելուց:
Ստատուս քվո կամ ավելի վատ
Բայց քննադատները վստահեցնում են, որ կառավարության փոփոխությունների առաջարկն անմիջապես հաջորդել էր հարևան Թուրքիայում ձախողված հեղափոխությանը ու նպատակ ունի ամրապնդելու և երկարաձգելու Ալիևի ընտանիքի իշխանությունը:
Ալի Քերեմլին, ով Ազգային ճակատ կուսակցության նախագահն է, դա բնութագրեց որպես դե ֆակտո գոյություն ունեցող անսահմանափակ իշխանության համար սահմանադրական հիմք ապահովելուն և ավտորիտարիզմը մեծացնելուն ուղղված փորձ:
«Այս հանրաքվեն նպատակ ունի ամրապնդելու նախագահի ինստիտուտը և թուլացնելու կառավարության ճյուղերը»,- գտնում է նախկին օրենսդիր Իգբալ Աղազադեն, ով անկախ «Հույս» (Umid) քաղաքական կուսակցության ղեկավարն է:
«Թվում է, ներկայիս իշխանությունները գոյություն ունեցող օրենսդրությունը բավարար չեն համարում՝ ավտորիտարիզմ կամ միապետություն հաստատելու համար»,- ասում է Արիֆ Հաջիլին, ընդդիմադիր «Հավասարություն» կուսակցության ղեկավարը: Այդ պատճառով էլ որոշվեց փոխել սահմանադրությունը:
Անցյալը որպես կանխատեսող գործո՞ն , թե՞ ապագա վարքագիծ
Ենթադրություն կա, որ առաջին փոխնախագահի պաշտոնը ստեղծվել է նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևիայի համար, ով «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահն է , կամ նրանց 19-ամյա որդու՝ Հեյդարի համար:
Անցյալում Ադրբեջանում մի քանի անգամ կազմակերպվել էին սահմանադրական հանրաքվեներ, որոնք ուղեկցվել էին խախտումներով և որոնցից ուղղակի շահել է Ալիևների ընտանիքը: 2002 թվականին այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը կոչ արեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել, որը ներառում էր մի առաջարկություն, ըստ որի նախագահի իշխանությունը փոխանցվում է վարչապետին՝ եթե պետության գլուխը հրաժարական է տալիս կամ անգործունակ դառնում: Դրանից անմիջապես հետո ավագ Ալիևը, ով մեկ տասնամյակ իշխանության գլխին էր, իր որդուն նշանակեց վարչապետ՝ այդպիսով նպաստելով իշխանության փոխանցմանը Իլհամին: Եվ Իլհամ Ալիևը 2009-ին նախաձեռնեց հանրաքվե, որով վերացնում էր երկուսից ավել անգամ ընտրվելու արգելքը՝ հնարավոր դարձնելով 2013-ին իր վերընտրությունը:
Հաճախակի դարձած հետապնդումներ
Մարդու իրավունքների պաշտպանության խմբերը մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին բռնաճնշումների նոր ալիք սանձազերծելու, հանրաքվեից առաջ՝ հուլիսին, թուրքական տապալված հեղաշրջման քննադատությունները լռեցնելու մեջ:
«Մենք վախենում ենք, որ ներկայումս տեսնելու ենք քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների հետապնդումների նոր ալիքներ՝ կապված հանրաքվեի հետ»,- օգոստոսի 16-ի իր հայտարարության մեջ նշել է Օսլոյում հիմնված Մարդու իրավունքների տուն-հիմնադրամից Անե Թուսվիկ Բոնդը։
Նվազագույնը երեք ընդդիմադիր խմբերի անդամներ օգոստոսին թիրախավորվել են իրավապահների կողմից: «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման գործադիր քարտուղար Նատիք Կաֆարլին ձերբակալվել է անօրինական ձեռնարկատիրության և իշխանության չարաշահման մեղադրանքով և ազատ է արձակվել սեպտեմբերի 9-ին, իսկ REAL-ի 2 ակտիվիստներ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար դատապարտվել են վարչական կալանքի: Ժողովրդամետ երիտասարդական շարժման ներկայացուցիչ Էլգիզ Ղահրամանը մեղադրվում է ապօրինի թմրանյութեր պահելու մեջ և դատապարտված է 4 ամիս նախնական կալանքի: «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության բազմաթիվ անդամներ գտնվում են նախնական կամ վարչական կալանքի տակ:
Իշխանությունները նաև հալածում են քաղաքական ակտիվիստ Բախթիյար Հաջիևին, ով մանր խուլիգանության համար տուգանվել է 100 մանաթով (կամ՝ 61 դոլարով) և ում արգելվել է երկրից դուրս գալ՝ մասնակցելու համար ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների վերաբերյալ համաժողովին, չնայած հետագայում իշխանությունները որակեցին դա որպես տեխնիկական խոտան:
«Սպորտը՝ իրավունքների համար» միջազգային արշավն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա՝ նշելով, որ ակտիվիստների ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և կոչ անելով նրանց անհապաղ և առաց պայմաննների ազատ արձակել: «Նոր ձերբալություններ տեղի ունեցան Ադրբեջանում մարդու իրավունքների անմիխիթար վիճակի համապատկերում»,- ասված է օգոստոսի 18-ի հայտարարության մեջ:
«Մամուլը շարունակում է ամբողջությամբ գտնվել իշխանական գերիշխանության ներքո, և իշխանություններին քննադատող լրագրողներն աշխատում են վախի մթնոլորտում»,- նշվում է հայտարարության մեջ: Չափազանց մեծ սահմանափակումներ են շարունակում մնալ քաղաքացիական հասարակության գործնեության համար՝ խոչընդոտելով անկախ ՀԿ-ների աշխատանքը:
Փոքր հանրահավաք տեղի ունեցավ Բաքվում, որում ցուցարարները կոչ արեցին չեղարկել հանրաքվեն և ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել: Ոստիկանությունը ձերբակալեց ցուցարարներից ոմանց:
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Radio Free Europe / Radio Liberty