Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մի թավշյա հեղափոխության ՖԲ քրոնիկոն

marut
May 2018

Կամ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տարօրինակ թվային կախարդանք կա իմ կյանքում։ 1978-ին մի քանի ընկերներիս հետ տարերային պոռթկումով ԵՊՀ կոմսոմոլի ժողովը վերածել ենք երթի ու ցույցի՝ ի պաշտպանություն բեյրութահայության, որը բացառիկ էր ՍՍՀՄ-ում։ Հետո իհարկե սիրտս նորից ցույց ու ընդվզում էր ուզում, բայց հետագա տասնամյակներին, երբ էլի 8-ով վերջացող տարեթվերին՝ 1988, 2008, 2018, հեղափոխական ալիքներ են բարձրացել, ես Երևանում (կամ առհասրակ Հայաստանում) չեմ եղել։

Այս ապրիլին էլ, երբ Նիկոլի քայլարշավը մոտենում էր Երևանին, Գյումրիում էի՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» 10-օրյա ցուցահանդեսով։ Ուրախ էի, որ գործում է «ոտքս քաշում եմ, հեղափոխություն է լինում» օրինաչափությունը, մյուս կողմից, սիրտս ճաքում էր, որ ցուցարարների կողքին չէի, ինչին սովոր եմ եղել երկար տարիներ։ Ու սկսեցի դիմագրքում (ֆեյսբուքում) արձագանքել օրեցօր, ժամ առ ժամ ավելի բուռն ու աներևակայելի ընթացք ստացող իրադարձություններին։

Ապրիլի 14-ի ցերեկը Նիկոլը ցուցարարների խմբով մտավ Հանրային ռադիո, որի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը համոզում էր նրան, որ երեկոյան 7-ին գա եթեր։#ՀայկականՌադիոյինՀարցնումԵն

– Կարո՞ղ ենք ուղիղ եթերում խոսել։

– Կարող եք։ Երեկոյան 7-ին եկեք «26 կոմիսարների» միլիցիայի բաժին։ (15 Ապրիլ, ժամը 10:36-ին):

Ցուցարարները ջարդել էին հանրային ռադիոյի սենյակներից մեկի դուռը։

#ՀայկականՌադիոյինՀարցնումԵն

– Գոնե ձեզ կարգին փող տալի՞ս են, որ չեք մերժում Սերժին։

– Իսկ դուք էժան դուռ սարքողի տեղ չգիտե՞ք։ 16 Ապրիլ, ժամը 10:31

Ապրիլի 17-ին արդեն ԱԺ–ի նիստն էր, որտեղ նրանք ընտրելու էին Սերժ Սարգսյանին։

Զարմանում եմ, թե ոնց ԱԺ-ի մետաղորսիչ սարքերը չեն զնգում, երբ էդքան չուգուն գլուխ հանրապետական ա անցնում։ 17 Ապրիլ, ժամը 12:01

2040 թ.։ #ՀայկականՌադիոյինՀարցնումԵն

– Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը 2017-ին, երբ ասում էր, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կազմելու է 4 միլիոն մարդ…

– Чтобы присоединиться с комендантом нажмите 0… 19 Ապրիլ, ժամը 8:57

#ՀայկականՌադիոյինՀարցնումԵն

– Ի՞նչ եղավ էն ոստիկանը, որն անցել էր ժողովրդի կողմը։

– ՃՈ-ն տուգանեց ու հետ տարավ սահմանված տեղում չանցնելու համար։ 20 Ապրիլ, ժամը 0:45

#ՀայկականՌադիոյինՀարցնումԵն

– Երևանի կենտրոնում ազատ շենքի տեղ չգիտե՞ք։

– ՀՀԿ գրասենյակը՝ 1-2 օրից մնալու է մենակ պահակը։ 20 Ապրիլ, ժամը 12:02

#ՀայկականՌադիոյինՀարցնումԵն

– Պի-բի-պի-բի-բի՞բ։

– Պի-բի-բի-պի-պի-բի՛բ,- պատասխանում է Հայկական ռադիոն։

Ինչպես հայտնի է #ՀայկականՌադիոն հայտարարել է

Մրցույթ-ֆլեշմոբ՝

Սերժ Սարգսյանի կարապի երգը։

Ահա իմ տարբերակը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ

Լինեի կարապ

Կարապի լճում,

Բայց ոչ վարչապետ՝

Իր վերջին շնչում։

Բա թե՝ չթռար

Ստեփանակերտ,

Ատոմակայան

Սարքեցի՞ր, անպետք։

 

Սաֆարովին են

Հիշում էն Ռամիլ,

Որ դեռ ուտում է

Բաքվում կարամել։

 

Ու թե՝ մայրուղին

Ո՞ւր է, մայրուղին

Հյուսիսը-հարավը՝

Հանձնեցիր հողի՞ն։

 

Իսկ երկաթուղի՞ն՝

Հարևան Իրան։

Թե՞ մտածում ես՝

Սարքվեց ինքն-իրան։

 

Հիշեցնում են իմ

Ստերը հերթով,

Չեն թողնում ապրել

Հանգիստ, անվրդով…

 

Լինեի կարապ

Կարապի լճում,

Բայց ոչ վարչապետ՝

Իր վերջին շնչում։

 

Հեղինակներ՝ Ավետ Բարսեղյան, Ռիտա Սարգսյան 21 Ապրիլ, ժամը 15:21

21 Ապրիլ, ժամը 17:26

Ոստի-կա-նը-մեր-նա…

Ափսոս-Սերժի-ձեռ-նա

Սերժ Սարգսյանը բռնի ու բռի անհնազանդություն է հայտնում խաղաղ ցուցարարներին։ 21 Ապրիլ, ժամը 18:15

Gaddafi or no Gaddafi: 22 Ապրիլ, ժամը 10:28

Հերիք ա ասեք, որ ոստիկանները դեղի տակ են: Շատերը կան, որ առանց դեղի են տականք։ 22 Ապրիլ, ժամը 12:45

Մի Սերժիկ ասեց՝ Մարտի 1, հազար ԿԿ ու Արմեն Սարգսյան ասում են, որ դա չէր նշանակում Մարտի 1, չի անցնում։ 23 Ապրիլ, ժամը 8:01

Հարկայինի ղեկավարներին բերել հարկային դաշտ։) 24 Ապրիլ, ժամը 12:07

Սառը գլխով կարդալով ՍՍ-ի հրաժարականը, տեսնում ես, որ առանցքային միտքը ճշտի-սխալի գողաԳան բազառն է. ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր։ 25 Ապրիլ, ժամը 9:16

Երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանն է մտադիր զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

Ապրիլի 23-ին ավարտված հեղափոխությունը ապրիլի 25-ին հայտարարում ենք վերսկսված։ #մերժիրմնացուկներին    25 Ապրիլ, ժամը 12:08

Հհկականներն ասում են, ՍՍ-ի հրաժարականն իսկական չի, Լֆիկը կեղծել ա։ 25 Ապրիլ, ժամը 12:41

Կարեն Կարապետյան. «Ես չգիտեմ որևէ երկիր, որ ժողովրդի թեկնածուն ընտրվի հրապարակում»։ Դա Հայաստանն է, և վերջ, ԿԿ։ 25 Ապրիլ, ժամը 13:08

ԱշոԾյանից ձեն չկա՞ – կարո՞ղ ա արդեն իմացել ա что, где, когда 25 Ապրիլ, ժամը 15:50

ԳորՁընԳեր չի, ընկեր Կարապետյան, այլ գործընկեր։

Մի աշակերտ 25 Ապրիլ, ժամը 17:25

Ամեն օր շարժման 1. 2. 3…-159 սխալները թվող վերլուծաբաններ, դուք մռութ եք։ Առանց ձեզ շարժումն էսքան ուրախ չէր լինի ինձ համար։ 26 Ապրիլ, ժամը 7:14

Նիկոլը որ ասել ա՝ բարեկիրթ պետք ա լինել, իհարկե, ճիշտ ա, բայց շաաատ քիչ ա մնացել, որ ես քֆուր դնեմ Պուտինին տղա կանչողների վրա։ 26 Ապրիլ, ժամը 21:44

Գազավիկ չզբաղվե՛լ պոլիտիկա։ 27 Ապրիլ, ժամը 10:56

Մի հարց տամ, բայց անկեղծ պատասխանի.

– Քեզ որ գորՁից հանեն Մոսկվա չե՞ս գնալու։

Իսկ Նիկոլն ու մենք մնալու ենք։ Հասկացա՞ր տարբերությունը։

Մի կնոջ գրառում աչքովս ընկավ ֆբ-ում. Он (Путин) сказал свое мужское слово։ Իբր «օրինական» ընտրված ԱԺ-ինն է իշխանությունը։ Էս սորտի տղամարդիկ էլ կան ահագին։ Լսեք, «Ո՞ւր է ձեր տղամարդը»։ Իրոք Մոսկվայո՞ւմ է։ 27 Ապրիլ, ժամը 18:25

Առավոտյան լուր. Գլխավոր խմբագիրը փնտրում է նոր իշխանություն «անաչառ», նույնիսկ «ընդդիմադիր» թերթի հրապարակումը շարունակելու համար։  28 Ապրիլ, ժամը 10:25

Հ1-ը 2 օր ա «Զարթոնք» ֆիլմն ա ցույց տալիս – հետո չասեք չի միացել ժողովրդին։ 28 Ապրիլ, ժամը 19:16

Մի հինգ րոպե կանխատեսում մի արեք էլի… հոռետեսական ) Չե՞ք տեսնում դեռ չհրապարակած հերքվում են։ ՀԱՂ-ԹԱ-ՆԱ՜Կ 28 Ապրիլ, ժամը 20:56

Չեբուռը նստել մի մութ անկյունում

Ունքերը կիտել ու լաց է լինում…

– Արժանի ես,- լսվում են հայերի ձայները աշխարհի բոլոր անկյուններից։ 29 Ապրիլ, ժամը 7:35

Ճարպիկ շանորդիներ, ձեր ժամանակն անցավ… Աշխատեք-ապրեք։ 29 Ապրիլ, ժամը 9:26

Հրեշների Գայլուստը 29 Ապրիլ, ժամը 10:04

Ռոբերտ Քոչարյանը НТВ-ի թղթակցին ասաց, որ իշխանությունը ճամպրուկ չի, որ փոխանցես։

Իսկ ճամպրուկներով փողի մասին ի՞նչ կասես, Ռոբ 30 Ապրիլ, ժամը 8:51

Եվս մեկ անգամ ԵՏՄ-ի մասին։ Ռուսաստանը պետք ա Հայաստանի ոտքերը պաչի, որ էստեղ բազա ունի։ Ու կանի, երբ դեմը երկիր լինի, ոչ թե հանցախումբ։ 30 Ապրիլ, ժամը 17:27

Հեչ ջենտլմենական պահվածք չէր ԱԺ-ն ձեզնով անելը, Մարգարիտ Եսայան, էլ չասած ձեր բաշիբոզուկներինը՝ ո՞ւր էիր մի քանի օր առաջ, չկայիր։ 30 Ապրիլ, ժամը 18:34

#ՀեղափոխությունՀայկականՁևով <3 Մի քանի ժամ անց ՔՊ-ը գործադիր իշխանությունում կունենա հետևյալ պաշտոնյաները

1 գյուղապետ

1 վարչապետ 1 Մայիս, ժամը 7:51

Ըստ վերջին լուրերի, ՀՀԿ-ն խնդրել է Գազպրոմին Новичок գազ մատակարարել Հայաստանին ժողովրդին՝ չհասկանալով գլխին գալիքը։ 1 Մայիս, ժամը 9:17

Հանրապետության հրապարակ, ՄԻ ՀԱՏԻԿ հանրապետական չկա։ 1 Մայիս, ժամը 13:24

Լավ, Նիկոլին չեք ընտրում – չեք ընտրում, դե էն թալանած միլիոն դոլարները հետ տվեք… մարդա։ 2 Մայիս, ժամը 10:45

Վեհափառը կոչով դիմել է «բարեպաշտ ժողովրդին»։ Բայց բարեպաշտ ժողովուրդն էլ ինչ անի։ Ավելի լավ չի ուղղակի դիմի 55 փերեզակներին (Փաշինյանին դեմ քվեարկած ԱԺ ՀՀԿ պատգամավորներին)։ 2 Մայիս, ժամը 13:17

11-րդ պատվիրան ռուսահայոց համար.

– Не СерЖись!

– Я не СерЖусь, я РОБею…

2 Մայիս, ժամը 14:40

Երկու կին.- Տեսա՞ր երեկ մեռածները ոնց քվեարկեցին։- Է, հա, հանգուցյալները միշտ էլ Սերժի օգտին չե՞ն քվեարկում։ 2 Մայիս, ժամը 15:46

Արա Բաբլոյանը հրաժարականից հետո.- Բայց ես մի հարց էլ ունեի տալու Նիկոլ Փաշինյանին՝ այո՞, թե՞ ոչ։ 2 Մայիս, ժամը 17:26ին

ՀՀ նախագահը և կաթողիկոսը անխնա հայտարարություն են տարածել։ 2 Մայիս, ժամը 18:19

«Կոշ» ՔԿՀ-ն 55+2 հոգու առաջարկում է երկարաժամկետ մանդատ։ 2 Մայիս, ժամը 19:28

Մայիսի 2-ին Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը կպաշտպանի 1/3-ի թեկնածուին, բայց Փաշինյանի անունը չտվեց։

Թույն դեմքեր եք, որ ասում եք՝ Վահրամ Բաղդասարյանը Նիկոլի անունը չտվեց։ Կարող ա էդ մարդը երդվել ա մինչև կյանքի վերջ Նիկոլի անունը չտա։ 3 Մայիս, ժամը 11:37

#ՀոՍաղԿյանքՏաքսիՉեմՔշել

Ժող, մի քիչ կամաց դոմփեք, էլի, ֆեյսբուքում նենց դոմփդոմփոց ա, չի ըլնում քնել։) 4 Մայիս, ժամը 20:38

«Պարոն Փաշինյան, դուք մեր Պուտինն եք»։ սրտիկ–սրտիկ–սրտիկ Նիկոլի լայվի ժամանակ։ Մարդիկ իրոք ինչքաաաաան տարբեր են։  4 Մայիս, ժամը 21:26

 

Հայտնի մտավորականի դեռ չարտաբերած խոսքեր.

– Երբ ես ասում էի՝ սիրելի Սերժ, դու մնա հավերժ, նկատի ունեի՝ դու գնա, էլի, հեռացիր, բոլորին ձանձրացրել ես, թող մեր ՆիԳոլը գա քո Դեղը վարչաԲեԴ։  7 Մայիս, ժամը 8:37

Իմացաք, չէ՞, վաղը

No dasaran ! 7 Մայիս, ժամը 22:19ին

Վերջապես Շարժմանը միացավ նաև ամերիկյան դերասան Դեյվիդ ԴՈՒԽՈՎնին։) 8 Մայիս, ժամը 12:55

Մեր տոնը շաքարով կտրեմ։ ՀՀ վարչապետի ընտրության միջազգային արձագանքներից պարզ դարձավ, որ աշխարհի կարևորագույն երկրները կողմ են, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն և ոչ թե 55+1-2-3 հոգու խորովածի բեսեդկեն։ Մնացածը մեզնից ու Նիկոլից է կախված։ Նիկոլից ու մեզնից։ 8 Մայիս, ժամը 23:49ին

Տոնը շաքարով կտրեմ – 2

Խելքս իմը չի պոզիտիվ բաների համար, բայց ըստ իս Օսիպյանի հանդեպ գորովանքը «Ստոկհոլմյան սինդրոմի» արդյունք է։ 9 Մայիս, ժամը 23:09 – 11 Մայիս – 8 ժամ Հա էլի, ձեր հետևից «Լույսն» էլ անջատեք, նոր գնացեք – չէիք հաշվարկել մենակ, որ ՀՀ-ում մարդ մնացած կլինի։

ԲԱՅՑ  ՄՆԱՑԵԼ ԷԻՆ։ ՄՆԱՑԵԼ ԷԻՆՔ։

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.