Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Շուշին պետք է պահպանի իր դեմքը

marut
April 2012

Հարցազրույց՝ Շուշիի քաղաքապետ
Կարեն ԱՎԱԳԻՄՅԱՆԻ հետ

 

-Պարոն Ավագիմյան, Շուշիի ազատագրումից 20 տարի է անցել, ի՞նչ աշխատանքներ են այդ ընթացքում կատարվել Շուշիի վերականգնման ուղղությամբ:

-Քաղաքի վերականգնման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվել անցած քսան տարիներին, հատկապես ակտիվորեն վերջին հինգ տարիներին, երբ իշխանությունների ուշադրությունը սեւեռվեց Շուշիի վրա, եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն ուղղվեցին քաղաքի վերականգնմանը: Այս ընթացքում Շուշիում բարեկարգվել են մի շարք փողոցներ. հիմնադրամի միջոցներով բարեկարգվել են Ղազանչեցոց, Հախումյան, Պռոշյան եւ մի քանի այլ փողոցներ, վերանորոգվել են 12 բազմաբնակարան շենքերի տանիքներ, ընթացքի մեջ են Խ.Աբովյանի անվան դպրոցի կապիտալ վերանորոգումը, մշակույթի պալատի կառուցումը: Մեծ աշխատանքներ են կատարվել նաեւ կապիտալ ներդրումների ծրագրով. ընթացքի մեջ են Երեւանի ագրարային համալսարանի մասնաճյուղի մասնաշենքի շինարարական աշխատանքները, որոնք կավարտվեն 2013թ.: Մարիամյան օրիորդաց դպրոցի շենքի վերականգնումն արդեն ավարտվում է. այն նախատեսվում է մշակույթի նախարարության համար, որը պետք է մայիսին տեղափոխվի Շուշի: Ընթացքի մեջ է դատարանի շենքի եւ պատկերասրահի շինարարությունը: Անցյալ տարվա վերջին սկսվել է գիշերօթիկ դպրոցի շինարարությունը, ինչպես նաեւ ֆրանսահայ հովանավորների միջոցներով արհեստագործական դպրոցի կառուցումը: Աշխատանքները շարունակվելու են նաեւ հետագա տարիներին: Ծրագրվում են Նիկոլ Դուման փողոցի բարեկարգման աշխատանքները: Մի քանի փողոցների վերականգնումն էլ նախատեսվում է նախկին տեսքով` սալահատակ:

-Ակնհայտ է, որ շինարարությունը Շուշիում լայն թափ է ստացել, հետաքրքիր է` որքանո՞վ է պահպանվում քաղաքի ճարտարապետական տեսքը: 

-Ճիշտն ասած` սկզբնական շրջանում այդքան մեծ ուշադրություն չէր դարձվել շենքերի ճարտարապետական տեսքի պահպանմանը, բայց այս վերջին տարիներին այն շատ է կարեւորվում: Նշեմ` պատկերասրահի շենքը վերականգնվում է նախկին տեսքով: Մոսկվացի հայ բարերարների միջոցներով Ղազանչեցոց եկեղեցու շենքը նույնպես վերականգնվում է` պահպանելով նախկին տեսքը: Ճիշտ է` նախկին տեսքով վերականգնումն ավելի մեծ ծախսեր է պահանջում, բայց Շուշին պետք է պահպանի իր դեմքը: Նա իր ուրույն տեղը պետք է ունենա, այլ ոչ թե դառնա սովորական քաղաք: Անցյալ տարի բարերարների միջոցներով երկու հյուրանոց է բացվել Շուշիում, վերակառուցվել է արեւելյան շուկան, բաղնիքը՝ իրենց նախկին տեսքով: Պետք է ասեմ, որ կան այնպիսի պատմական հուշարձաններ, որոնք վերականգնելն արդեն հնարավոր չէ:

-Արդեն քսան տարի է անցել Շուշիի ազատագրումից, բայց քաղաքում դեռեւս ավերակները շատ են: Ծրագիր կա՞ այդ ավերակներից ազատվելու: 

-Հարցը քննարկման փուլում է: Նախատեսում ենք դրանց մի մասը պահպանել: Իհարկե քանդել-վերացնելը, ավերակներից ազատվելը հեշտ է, բայց հետո մեզ կարող են չներել: Ավելի մեծ ցանկություն  ունենք պահպանելու այդ ամենը, բայց դա մեծ գումարների հետ է կապված:

-Պարոն Ավագիմյան, Շուշին հայտնի է նաեւ իր բնակիչներով, հատկապես բնիկ շուշեցիներով: Հայոց բերդաքաղաքում բնակություն հաստատել ցանկացողները դարձյալ շա՞տ են: 

-Վերջին 5-6  տարիներին բնակչության աճ է արձանագրվել՝ եւ բնական, եւ մեխանիկական: Շուշիում բնակություն հաստատելու ցանկությունը մեծ է, շատերն են ուզում այստեղ ապրել, բայց մենք հիմա բնակարաններով ապահովելու հնարավորություն չունենք: Այս տարվա դրությամբ Շուշին մոտ 4250 բնակիչ ունի: Այդ աճը խթանել է զորամասի տեղափոխումը Շուշի. շահագործման է հանձնվել երեք շենք զինծառայողների համար, որոնց մեծ մասը բնակվում է Շուշիում: Այդ տեղափոխումը նաեւ աշխատատեղերի բացումն է խթանել՝ շուշեցի տղամարդկանցից շատերը ծառայության է մտել այդ զորամասերում: Հույս ունենք, որ մոտ ապագայում՝ մշակույթի նախարարության, դատարանների, ագրարային համալսարանի, արհեստագործական եւ գիշերօթիկ դպրոցների շահագործումից հետո, բնակչության թիվը նույնպես  կավելանա: Ինձ մտահոգող ամենակարեւոր հարցը գործազրկությունն է, մանավանդ՝ կանանց շրջանում:

-Խորհրդային տարիներին Շուշին հայտնի էր որպես առողջարանային քաղաք: Ծրագրեր կա՞ն երբեմնի այդ համբավը վերականգնելու համար: 

-Նման ծրագրեր դեռեւս չկան: Հիմնականում նախատեսվում է մարզական եւ հյուրանոցային համալիրների կառուցում: Նման ծրագիր ունի նաեւ «Գրանդ հոթել» հյուրանոցի բաժնետերերից մեկը՝ Կարո Քեբաբջյանը, ով նախատեսում է մարզական համալիր կառուցել, բայց առողջարանային համալիրների ծրագիր դեռեւս չկա:

-Շուշիում կան նաեւ մահմեդական հուշարձաններ: Որքանո՞վ են դրանք պահպանվում: 

-Դրանք հիմնականում պարսկական մզկիթներ են, որոնք պահպանվում են: Համենայնդեպս, ամեն ինչ արվում է դրա համար: Մենք աշխատանքներ ենք կատարում պահպանման ուղղությամբ, բայց ժամանակն իր գործն անում է:

-Մի քանի տարի առաջ Շուշիում բնակություն հաստատելու ցանկություն ունեցողին ի պատասխան նշում էին, որ քաղաքում ազատ տարածք այլեւս չկա` տուն կառուցելու համար: Հիմա՞ էլ է այդպես: 

-Արդեն մեկ տարի է, ինչ Շուշիում հողահատկացման գործընթացը կանգնեցվել է՝ քարտեզագրման աշխատանքներ են կատարվում: Նախկինում հողատարածքները կամ բնակարանների վկայականները տրամադրվել են ոչ կանոնավոր, կան չհստակեցված հարցեր: Քարտեզագրման աշխատանքների ավարտից հետո պարզ կդառնա՝ ունե՞նք տարածքներ, թե՞ ոչ, եւ որտե՞ղ են դրանք:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Շուշին քսան տարի անց:

-Գեղեցիկ, բարեկարգ մի քաղաք` ավերակներից ազատված, բայց իր նախկին տեսքով` որպես մշակույթի եւ զբոսաշրջության կենտրոն:

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Երևանյան ընտրությունները՝ Արցախում տեղի ունեցող ողբերգության և Հայաստանի դեմ Ռուսաստանի հիբրիդային գործողությունների համապատկերում
  • Հետընտրական արյունոտ ցնցումը
  • Երևանյան ընտրություններն արցախյան աշխարհաքաղաքական հայելում

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.