Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Պահանջվում է հստակ ձևակերպված քաղաքական օրակարգ

hghazaryan
May 2020

 
Հայաստանում կա արմատացած կարծիք, որի համաձայն` կուսակցությունները իշխանության հասնելու գործիքներ են, և քաղաքականությամբ զբաղվելու վերջնանպատակը իշխանություն ունենալն է։ Հասկանալի է, որ եթե կան համոզմունքներ ու պետության զարգացման ծրագրեր, ապա դրանք իրագործելու համար նախևառաջ պետք է ձեռք բերել գործադիր մարմին ձևավորելու, այսինքն` իշխանության տիրապետելու հնարավորություն։ Ահա այն հիմնական պատճառը, որ հայաստանյան կուսակցություններն ու իշխանության ձգտող խմբավորումները աշխուժանում են հատկապես ընտրությունից ընտրություն կամ էլ` երբ գալիս են քաղաքական փոփոխություններ խոստացող խառնակ ժամանակներ։

 
Սա քաղաքականության մասին բավական աղոտ ու մակերեսային պատկերացում է։ Իրականում քաղաքականությամբ զբաղվելը ենթադրում է ձևավորել քաղաքական դիսկուրս` խոսույթ, և դրանով ազդել իրավիճակի վրա, երբեմն էլ թելադրել քաղաքական որոշումների օրակարգը։ Կարճ ասած` քաղաքականությամբ զբաղվել` նշանակում է «արտադրել» քաղաքական միտք։
 
Արևմտյան կայացած երկրներում կուսակցություններն ունեն բոլորովին այլ գործառույթ և բովանդակություն, քան նախկին խորհրդային երկրներում, որտեղ «ինչ կուսակցություն ստեղծում են` վերջում ստացվում է ԽՄԿԿ» (Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն), ինչպես դիպուկ բնորոշել է մի ռուս քաղաքական գործիչ:
 
Քանի որ խոսք եղավ արևմտյան փորձի մասին, ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա. Արևմուտքում գիտությունը կից է համալսարաններին, իսկ նախկին խորհրդային երկրներում այն կից է ակադեմիաներին, որոնք ունեին ու մինչ այսօր ունեն պետական կարգավիճակ։ Նույնը կարելի է ասել նաև կուսակցությունների մասին։ Արևմուտքում կուսակցությունները քաղաքական մտքի շտեմարաններ են, որոնք իրենց կից ունեն ամսագրեր, tհink-tank-եր, հետազոտական կենտրոններ և այլն: Կուսակցությունները պատրաստում են նաև իրենց կադրային խարիսխը և պատրաստ են ներկայացնել ստվերային կառավարության կազմ։
 
Այդ լույսի ներքո դիտարկենք Հայաստանի ներկա իրավիճակը։ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն, որից հետո իշխանության եկած «հեղափոխական» թիմը այդպես էլ չկարողացավ ձևակերպել իր քաղաքական օրակարգը և մինչև հիմա որևէ ողջամիտ ու հիմնարար բարեփոխում չի իրականացրել։ Արդյունքում խոստացված «վեթինգը» դոփում է տեղում, Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունները մնում են անկատար, իսկ սահմանադրական մի շարք օրենքներ` անփոփոխ: Քայլեր չարվեցին «սեփականության լեգիտիմության» հաստատման համար, ինչն ամենահրատապ խնդիրներից է, չհաջողվեց համախմբել հանրությանը` ընդդեմ ներքին ու արտաքին մարտահրավերների։
 
Այս շարքը կարելի է երկար թվարկել, սակայն դա չէ էականը։ Ուղղակի առանց այս ամենի իշխանափոխությունը դառնում է աննպատակ, որովհետև «վատ» մարդկանց «լավ» մարդկանցով փոխարինումը քաղաքական փոփոխություն չէ։ Ձևավորել կայուն պետական համակարգ` նշանակում է ունենալ այնպիսի ինստիտուտներ, որտեղ կոնկրետ մարդկանց որակը քիչ ազդեցություն ունի դրանց օգտակարության վրա։ Փոփոխությունների իմաստը ինստիտուտների ու իշխանության ճյուղերի հավասարակշռման ու փոխադարձ վերահսկողության արդյունավետ գործիքակազմի ստեղծումն է։
 
Այս ամենի անհրաժեշտությունն առաջին պլան է բերում քաղաքական օրակարգի ձևավորման հրամայականը: Միայն արդիականության ոգով ու բովանդակությամբ հագեցած օրակարգն է ի զորու միավորել ոչ միայն քաղաքական առողջ ուժերին, այլև ողջ հանրությանը, և լավագույնս կիրառության մեջ դնել նրանց եռանդը, փորձն ու կարողությունները` ի նպաստ պետության և ժողովրդի կենսահույզ խնդիրների:
 
 
ACNIS review
 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.