Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը՝ կռվախնձոր ադրբեջանական հասարակության համար

hghazaryan
May 2021

 

Открытие улицы в честь Армении в Палестине

JAMnews, Բաքու

Մերձավոր Արևելքում Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական գործողություններն անսպասելիորեն «կռվախնձոր են դարձել» ադրբեջանական հասարակությունում։ Սոցցանցերի տեղական տիրույթը բառացիորեն բաղկացած է դիմակայությունում այս կամ այն կողմի սատարման մասին հաղորդագրություններից։ Այն դեպքում, որ այս կոնֆլիկտը, կարծես, Ադրբեջանից աշխարհագրորեն շատ հեռու է։ Ո՞րն է հասարակության նման արձագանքի պատճառը։

Ընկերը՝ եղբոր դեմ

Իսրայելն Ադրբեջանում համարվում է ընկեր և հիմնական դաշնակիցներից մեկը։ Հրեաների պետությունը բացահայտ սատարել է Ադրբեջանին վերջերս տեղի ունեցած Արցախյան երկրորդ պատերազմում և զենքի՝ մասնավորապես Harop ԱԹՍ-ների հիմնական մատակարարներից է։

Բաքվում դրոնների արտադրության գործարան կա, որը կառուցվել է իսրայելական պաշտպանական ձեռնարկությունների հետ համատեղ։

Մյուս կողմից՝ Պաղեստինը մուսուլմանական երկիր է։ Եվ մուսուլման ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունը նրանց համարում է կրոնական եղբայրներ։ Պակաս կարևոր չէ նաև շիական Իրանի գործոնը, որը բացահայտ սատարում է Պաղեստինին։

Սակայն կրակի մեջ յուղ է լցրել…

…Թուրքիայի գործոնը

Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումների մեկնարկից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավանդաբար պաղեստինցիների կողմն է բռնել։

«Վճռականորեն դատապարտում ենք մեր առաջին սրբավայր Ալ-Աքսա մզկիթի վրա Իսրայելի գարշելի հարձակումները, որոնք ամեն տարի իրականացվում են Ռամադան ամսում։ Թուրքիան ցանկացած իրավիճակում և ցանկացած պայմաններում շարունակելու է պաղեստինցի եղբայրների կողքին լինել»,- մայիսի 8-ին Թվիթերում գրել է նա։

Մեկ օր անց թուրքական պետության ղեկավարի հռետորաբանությունը խստացել է։

«Մուսուլմանների գլխավորությամբ ողջ աշխարհին կոչ եմ անում վճռական գործողություններ կատարել Ալ-Աքսա մզկիթի, Երուսաղեմի և պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի դրսևորած ագրեսիայի դեմ»,- նշել է Էրդողանը Twitter-ում մայիսի 9-ին։

Գրեթե միաժամանակ Մերձավոր Արևելքում կատարվածի նկատմամբ իր վերաբերմունքն է հայտնել Սելջուկ Բայրաքթարը՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում ամենահարգված թուրքը։

Բայրաքթարը համանուն ԱԹՍ-ների արտադրության գործարանի հիմնադիրն ու ղեկավարն է, որոնք վճռորոշ դեր խաղացին Արցախում 2020 թ-ի աշնանը։ Ի դեպ, Սելջուկ Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսան է։

«Իսրայելը ռասիստական և ֆաշիստական պետություն է։ Աշխարհում էլ որտե՞ղ կարող են պարել ռումբերի տակ սպանված 16 երեխաների և սրբազան տաճարի այրման պատվին։ Ձեր կողմից վառված այդ կրակը ձեր դեմ է դուրս գալու։ Ալլահը մեծ և արդար է իր որոշումներում»,- գրել է Բայրաքթարը Twitter-ում։

Ո՞ւմ կողմից պետք է լինի և ի՞նչպես պետք է վարվի Ադրբեջանը

«Իրավիճակը բարդ է․ Պաղեստինը մեր ամենամեծ ընկերը չէ, սակայն Իսրայելը մեր ընկերն է։ Բացի այդ, Թուրքիան է Պաղեստինի կողմը բռնել։ Ի՞նչ պետք է անի Ադրբեջանը նման իրավիճակում»,- հարցադրում է անում սոցցանցերի ադրբեջանական տիրույթի օգտատերերից մեկը։

Նույնպիսի հարց են իրենց ընթերցողներին տալիս որոշ հայտնի կայքեր և ֆեյսբուքյան էջեր։

Սակայն բնավ ոչ բոլորն են տիրապետում հարցին, թե ինչու Ադրբեջանը Պաղեստինին ընկեր չի համարում։

Ինչո՞ւ Ադրբեջանում չեն սիրում Պաղեստինը

Նախորդ դարի 90-ականների սկզբից ի վեր ադրբեջանական հասարակությունում օտարերկրյա պետությունների նկատմամբ վերաբերմունքը գալիս է Ղարաբաղյան հակամարտությանն այս կամ այն երկրի վերաբերմունքից։ «Իմ թշնամու ընկերն իմ թշնամին է» կարգախոսը լռելյայն ձևավորել է Ադրբեջանի բնակիչների վերաբերմունքը շատ երկրների նկատմամբ։

Պաղեստինն Ադրբեջանում ընկալվում է որպես Հայաստանի ընկերներից մեկը։ Դրան նպաստել է 2020 թ-ին Պաղեստինում Հայաստանի անվան փողոցի բացումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծածանվող դրոշն այդ տոնակատարությանը։

Սոցցանցերում նաև ակտիվորեն շրջանառվում է Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի արտահայտությունը, որում նա «արդար» է անվանում Արցախում հայերի պայքարը։

Պաշտոնական Բաքվի լռությունը

Նման բարդ իրավիճակում հայտնվելով, երբ ամենամոտ դաշնակիցդ՝ Թուրքիան, բացահայտ  սատարել է մյուս դաշնակցի հակառակորդին, պաշտոնական Բաքուն իր դիրքորոշումը չի հայտնել Մերձավոր Արևելքում կատարվածի վերաբերյալ։

«Մերոնցից շատերին չի կարելի գրել արտաքին քաղաքականության մասին։ Մասնավորապես, պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին»,- իր Telegram-ալիքում գրել է լրագրող և բլոգեր Համիդ Համիդովը, որը միանգամից մի քանի իշխանամետ լրատվականների ղեկավար է։

Այստեղից կարելի է հետևություն անել, որ Բաքուն որոշել է լռել և բացահայտ չսատարել հակամարտության կողմերից մեկին։

Փորձագետի կարծիք

Շատերը, չգիտես ինչու, որոշել են, որ Ադրբեջանը պաղեստինա-իսրայելական հակամարտությունում միանշանակ սատարում է Իսրայելի քաղաքականությունը, կարծում է քաղաքական տեսաբան Աղշին Քերիմովը։

«Ադրբեջանը բացարձակ այլ դիրքորոշում ունի, և այն հիմնված է միջազգային իրավունքի վրա։

Ցանկացած իրավիճակում Իսրայելին սատարելու կամ Իսրայելին իրանցի քաղաքական գործիչների բառապաշարով քննադատելու՝ որոշների մղումը պայմանավորված է անձնական համակրանքով և շատ հեռու է անաչառ գնահատականից։

Իսրայելն Ադրբեջանի գործընկերն է, նույնսիսկ՝ դաշնակիցը, սակայն Բաքուն երբեք հայտարարություննր չի արել՝ ի աջակցություն անարդար քաղաքականության, և չի էլ անելու։

Նախագահ Իլհամ Ալիևը ժամանակին դեմ է արտահայտվել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը սատարում է պաղեստինա–իսրայելական հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով՝ երկու պետությունների համակեցության և Արևելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք հայտարարելու սկզբունքի հիման վրա։

Ադրբեջանը բռնակցման ակտ է ճանաչել Արևելյան Երուսաղեմի հարցն ու դեմ հանդես եկել Ալ–Աքսա մզկիթում աղոթել ցանկացողների նկատմամբ սահմանափակումներին»,- նշել է Քերիմովը JAMnews-ի թղթակցի հետ զրույցում։

 

JAMnews

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.