Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Պատժամիջոցներ` ընդդեմ Պուտինի.

marut
April 2014

ինչպիսի՞ թյուրիմացություն

Մի շարք պատճառներով շաբաթներ ի վեր խնամքով լռելուց հետո հանգում ենք մի մտքի՝ Պուտինը հեռու է սխալներ գործելուց: Կարճ թվարկենք փաստարկները, որոնք յուրաքանչյուր ոք կարող է հեշտությամբ ստուգել:

Պատմական առումով Ղրիմը ռուսական է 18-րդ դարից ի վեր: Կասեք՝ պատմությունն իրավունք չի ստեղծում:

Վստահաբար, բայց եթե միայն խորհրդային իրավունքը մոդել համարենք, պայմանները, որոնցով այս շրջանը 1954թ. տրվել է Ուկրաինային դեռեւս ստալինյան ոգով ԽՍՀՄ կողմից, ոչ մի արժեք չունի: Ինչ էլ մտածենք Յանուկովիչի եւ ընդդիմադիրների հետ փոխըմռնման գալու նրա անհանդուրժող վարքագծի մասին, նրա ընտրությունը պակաս լեգիտիմ չէր, այնինչ Ուկրաինայի անցումային կառավարությունը լեգիտիմության հետ որեւէ կապ չունի: Լինելով փողոցի ծնունդ՝ այն դեռեւս չի օծվել համընդհանուր ընտրություններով:

Ռուսախոսներին սեփական լեզվից զրկելու փետրվարյան որոշումը հիմարագույն անմտություն է, աբսուրդ եւ անօգուտ սադրանք: Շարունակենք. ասել, թե ռուսական բանակը նվաճել է Ղրիմը՝ ամբողջովին զավեշտ է: Պետք է երբեք Սեւաստոպոլում եղած չլինել՝ անտեսելու համար ռուսական բանակի զանգվածային, բայց ամբողջովին լեգիտիմ ներկայությունը, լեգիտիմ, որովհետեւ հենվում է տարիներ առաջ կնքված պայմանագրի վրա: Վերջապես, ինչ իրավական մոտիվ էլ ցանկանանք հնարել, ի վերջո տեսանք, որ դրանք թույլ են, ոչ ոք չի կարող վիճարկել  այն, որ Ղրիմը մեծամասամբ ցանկանում է միանալ Ռուսաստանին: Հանուն ինչի՞ կարելի է մի ժողովրդի մերժել օգտվել ինքնորոշման իրավունքից: Ընդունելով հանդերձ, որ հանրաքվեն տեղի է ունեցել շտապողականության պայմաններում, տարածքի բոլոր սոցհարցումները վկայում են, որ հանրաքվեի արդյունքը համապատասխանում է մարդկանց ցանկություններին, եւ սա չի կարելի անտեսել:

Այս եւ մի շարք այլ պատճառներով Եվրամիությունը եւ, մասնավորապես, Ֆրանսիան, պետք է ձեռնպահ մնան կրակի վրա յուղ լցնելուց: Առնվազն, պետք է խոստովանեինք, որ մենք գործ ունենք լեգիտիմության խնդրի հետ. մի կողմից ինքնիշխան երկիր Ուկրաինան է, որն ուզում է պահպանել տարածքային ամբողջականությունը, եւ դա բնական է, մյուս կողմից Ղրիմն է, որն ուզում է անջատվել:  Մենք ցույց տվեցինք, թե այս ամենը ձեռնածություն-մանիպուլյացիա է Պուտինի՝ Ստալինի հոգեզավակի կողմից:  Մեզ պետք էր ամեն գնով վերստեղծել թշնամուն, պարզ ու երկակի հակադրություն լավ ուկրաինացիների եւ վատ ռուսների միջեւ, ինչը հստակություն չմտցրեց, բայց թույլ տվեց խորամանկ ու կեղծաբարո քաղաքական գործիչներին եւ մտավորականներին թռչկոտել տեսախցիկների առջեւ:

Մենք, եվրոպացիներս, պետք է ջանայինք առաջարկել հաշտություն, փնտրեինք փոխզիջում, ոչ թե սրեինք մի կողմը մյուսի դեմ, առաջարկեինք, օրինակ, Ղրիմի ինքնավարության ավելի բարձր աստիճան: Ղրիմը, չնայած ամեն ինչին, պատրաստ էր մնալու դաշնային Ուկրաինայի կազմում:

Բայց շարունակությունը եւս կա: Ուկրաինային գայթակղելով Եվրամիություն մտնելու հնարավորությամբ՝ Արեւմուտքը, եւ առաջին հերթին Ֆրանսիան, մեծ սխալ կատարեցին, կարելի է ասել՝ մոնումենտալ սխալ, որը պետք է պարզ լիներ պատասխանատու պաշտոնյաների համար, սկսած Ֆաբիուսից, որը քվեարկեց ԵՄ-ի հետագա ընդլայնումը թույլատրող պայմանագրերի դեմ. ԵՄ-ն չի կարող այլեւս ընդլայնվել այն երկրներով որոնք չունեն ԵՄ-ին անդամակցելու համապատասխան տնտեսական, սոցիալական եւ մոնետար պայմաններ: Մենք բավականաչափ սխալներ ենք կատարել Ռումինային, Բուլղարիային եւ եւս որոշներին ընդգրկելիս, հարկավոր է դադարեցնել գործընթացը, որը շուտով կարող է հանգեցնել Եվրոպայի մահվան:

Շահերն ամբողջովին համապատասխանեցնելով ԱՄՆ-ի շահերի հետ՝ Եվրոպան մինչ այսօր չհասկացավ, որ մեր շահերը նույնական չեն: Օբաման միայն մի գաղափար ունի գլխում՝ թուլացնել Ռուսաստանն ինչքան հնարավոր է՝ Ասիայի համար մրցակցությունում: Հստակ է, որ Եվրոպան նրան չի հետաքրքրում, ցավոք, այն պատճառով, որ վերջինս չափազանց հին է ու հիվանդ՝ ապագա ունենալու համար: Մենք ապրում ենք նույն մայրցամաքի վրա, ինչ Ռուսաստանը: Սա մեծ երկիր է, որի գրականությունը, արվեստը, երաժշտությունը եւ քաղաքականությունն ունեցել են եւ դեռ ունեն անհամեմատելի ազդեցություն: Միեւնույն ժամանակ, սա ռազմական եւ նույնիսկ տնտեսական գերտերություն է: Նրան պատժամիջոցներով սպառնալը վիրավորական է, լիովին անարդյունավետ, անմիտ եւ, եթե կուզեք, ծիծաղելի:

Սխալ է ընդհատել երկխոսությունը Ռուսաստանի հետ: Ավելին՝ չխճճվենք սխալի մեջ:

 

Լյուկ ՖԵՐՐԻ, Ֆրանսիայի կրթության նախկին նախարար

La Figaro, Փարիզ
թարգմանությունը՝ “Անալիտիկոնի” 

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.