Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ռուսաստանի ու Չինաստանի վետոն

hghazaryan
July 2020
Սիրիայի միջսահմանային մարդասիրական օգնության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

 
Երեքշաբթի, հուլիսի 7-ին, Ռուսաստանը և Չինաստանը վետո դրեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որով նախատեսվում էր պահպանել երկու անցակետերը, ինչը, ՄԱԿ-ի ներկայացուցիչների կարծիքով, կենսական է միլիոնավոր կյանքեր փրկելու համար: Այդ մարդասիրական օգնությունը Թուրքիայից պետք է առաքվեր Սիրիայի` հիմնականում ապստամբներով բնակեցված հյուսիս-արևմտյան շրջաններ:
Ռուսաստանը` Սիրիայի մերձավոր դաշնակիցը, անմիջապես սկսեց շրջանառել բանաձևի իր նախագիծը, որով նախատեսում է վեց ամսվա ընթացքում Թուրքիայից Սիրիա հումանիտար օգնության առաքել միայն մեկ անցակետով:

 
ՄԱԿ-ում Գերմանիայի դեսպան Քրիստոֆ Հուսգենը, որը ներկայումս նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 13 երկիր կողմ են քվեարկել բանաձևի օգտին, և երկու երկիր դեմ են եղել: Միացյալ Նահանգների ներկայացուցիչները խիստ քննադատեցին Ռուսաստանին և Չինաստանին վետոյի համար:
«Մենք ամաչում ենք` ինչով է Խորհուրդն այժմ զբաղված. Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ցինիկ պահվածքի պատճառով մենք ստիպված ենք քաղաքականությունը վեր դասել սիրիացիների կյանքից »,  – ասաց Ռոդնի Հանթերը ՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը:
 
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ժան Զունը հայտարարել է, որ հումանիտար իրավիճակի վատթարացման պատճառը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից այդ երկրի նկատմամբ կիրառվող միակողմանի պատժամիջոցներն են` կոչ անելով վերացնել դրանք: Նա նաև մերժեց Չինաստանին մեղադրելու ԱՄՆ փորձերը՝ ասելով, որ «սա ևս մեկ անգամ ցույց է տալիս այս երկրի  քստմնելի մոտեցումը` կիրառելով միակողմանի պատժամիջոցներ»:
 
Հանթերը պատասխանեց, որ ԱՄՆ պատժամիջոցները նախատեսում են «հումանիտար բացառություններ» և «դրանք ոչ մի կերպ չեն վնասում Սիրիայի ժողովրդին»: 
 
«Միակ բանը, որը վնասում է Սիրիայի ժողովրդին և խանգարում է նրանց անհրաժեշտ օգնությունն ստանալ, Ասադի ռեժիմն է, որին աջակցում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը», – նշեց Հանթերը:
 
 Գերմանիան և Բելգիան, որոնք մշակում էին բանաձևի այդ նախագիծը, որոշեցին տեքստից բաց թողնել ուղերձը, որով կոչ էր արվում բացել Իրաքի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում գործող հսկիչ անցակետը, որպեսզի այնտեղից բժշկական օգնություն ցուցաբերվի  «Կովիդ -19» համաճարակի դեմ պայքարի համար: Մայիսին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր. «Մի՛ վատնեք ձեր ժամանակը՝ փորձելով վերաբացել փակ անցակետերը»:
 
Ռուսաստանը պնդում է, որ օգնությունը պետք է առաքվի Սիրիայի այլ շրջաններից՝ հակամարտության գծերով: Բայց ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը պարզաբանել էր, որ Թուրքիայից դեպի երկրի հյուսիս-արևմուտք երկու անցակետերը մնում են «միլիոնավոր խաղաղ բնակիչների փրկության միակ ուղիները. ՄԱԿ-ն այլ ճանապարհներով չի կարողանում այնտեղ հասնել»: 
 
Հունվարին Ռուսաստանը վետոյի սպառնալիքն օգտագործեց՝ ստիպելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև ընդունել, որով մարդասիրական անցակետերի քանակը չորսից կրճատում էր` դարձնելով երկուս, ինչն օգնությունը փոխադրելու էր Թուրքիայից դեպի երկրի հյուսիս-արևմուտք: Ռուսաստանի համառ ջանքերով այս բանաձևը կրկնակի կրճատեց նաև մանդատի տևողությունը, որն ուժի մեջ է մտնում մարդասիրական օգնության միջսահմանային առաքումների մեկնարկի պահից` մեկ տարին դարձնելով վեց ամիս:
 
Գերմանիայի և Բելգիայի կողմից կազմված բանաձևի նախագիծը, որի համար 15 անդամ երկրները «Կովիդ -19» համաճարակի պատճառով քվեարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին գրավոր տեղեկացնելու ճանապարհով, նախատեսում էր մեկ տարվա ընթացքում շարունակել Թուրքիայից մարդասիրական օգնության առաքումը երկու անցակետերով `Բաբ էլ-Հավա և Բաբ ալ-Սալամ:
 
Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը նախատեսում է մարդասիրական օգնության առաքում միայն Բաբ Էլ-Հավա անցակետով: Նեբենզյան խորհրդին հավաստիացրել էր, որ եթե Ռուսաստանի բանաձևն ընդունվի, կշարունակվեն մարդասիրական օգնության միջսահմանային մատակարարումները: Բայց ՄԱԿ-ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Պեկստենը հայտարարեց, որ «սա դեռ վերջը չէ»: «Առաջիկա ժամերին և օրերին մենք կշարունակենք աշխատել բոլոր կողմերի հետ  համաձայնության գալու համար», – ասաց նա: Չինաստանի դեսպան Չժանը նույնպես հույս է հայտնել, որ «ելք կգտնենք և կլուծենք մեր տարաձայնությունները»:
 
Հունիսի 29-ին ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը տեղեկացրել է խորհրդի անդամներին, որ «երկրի հյուսիս-արևմուտքում մոտավորապես 2.8 միլիոն մարդ, ինչն այս տարածաշրջանի բնակչության 70 տոկոսն է, կարիք ունի մարդասիրական օգնության»:
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նոր զեկույցում, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն ստացել են երեքշաբթի, հուլիսի 7-ին, ասվում է, որ երկրի հյուսիս-արևմուտքում միջսահմանային գործողությունները «շարունակվել են ռեկորդային մակարդակով ՝ ի պատասխան հումանիտար իրավիճակի աղետալի վատթարացման, որն իր գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ գրեթե մեկ միլիոն խաղաղ բնակիչներն ստիպված եղան լքել իրենց տները 2019-ի դեկտեմբերից մինչև 2020-ի մարտն ընկած հատվածում»: 
 
Ըստ ՄԱԿ-ի ղեկավարի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում ապրիլին 1.3 միլիոն մարդ սնունդ է ստացել, իսկ մայիսին՝ ավելի քան 1.3 միլիոն մարդ, և այդ օգնությունը մարդկանց է տրվել վերը նշված երկու անցակետերի միջոցով: Բացի այդ, մայիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի քան 420.000 առաջին օգնության հավաքածու և կենսական նշանակության դեղամիջոցներ  է առաքել Սիրիայի հյուսիս-արևմուտք:
 
«Այս անցակետերը շատ կարևոր են երկրի հյուսիս-արևմուտքում խաղաղ բնակչության բարեկեցության համար: Եվ մենք իսկապես հուսով ենք, որ նրանք կշարունակեն աշխատել», – երեքշաբթի՝ հունիսի 7-ին ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Զուառիչը: «Մարդկանց կյանքը կախված է դրանից»:
Գուտերեշի խոսքով՝ չնայած Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում ուղարկված մարդասիրական օգնության քանակի ավելացմանը, «այդ մատակարարումների բժշկական պարագաները չեն հասնում այն բժշկական հաստատությունների մեծ մասին, որոնք նախկինում անցակետերի միջոցով ստանում էին օգնությունը»:
 
Քուրդ զինյալները, որոնք Միացյալ Նահանգների ղեկավարած միջազգային կոալիցիայի հետ միասին կռվել են «Իսլամական պետության» դեմ, վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքի մեծ մասը, որը հարուստ է նավթային պաշարներով: Հետո Թուրքիան ներխուժել էր իր սահմանակից տարածքներ և այժմ վերահսկում է դրանց մի մասը: Լարվածությունը պահպանվում է թուրք զինյալների և քրդական խմբավորումների միջև, որոնք Անկարան համարում է ահաբեկչական: Բացի այդ, ամերիկյան հարյուրավոր զինյալներ մնում են Սիրիայի հյուսիս-արևելքում:
 
 
 Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
 
 
 Սկզբնաղբյուրը` The Washington Post

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Երևանյան ընտրությունները՝ Արցախում տեղի ունեցող ողբերգության և Հայաստանի դեմ Ռուսաստանի հիբրիդային գործողությունների համապատկերում
  • Հետընտրական արյունոտ ցնցումը
  • Երևանյան ընտրություններն արցախյան աշխարհաքաղաքական հայելում

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.