Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Սիրիան, Իրանը եւ Հարավային Կովկասը

marut
May 2012

Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ
Պատմական գիտությունների դոկտոր
Մոսկվա

Սիրիան «արաբական գարնան» հերթական օրինակն է: Եթե համեմատություն կատարենք առավել վաղ Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների հետ, ապա նկատելի է դառնում արտաքին ուժերի հետզհետե աճող միջամտության չափը: Եթե Թունիսում եւ Եգիպտոսում իշխանափոխությունը մասամբ նմանվում էր հետխորհրդային տարածության «գունավոր հեղափոխություններին», ապա Լիբիայում ընդդիմադիրներն ակնհայտորեն ի վիճակի չեղան (անգամ արտաքին աջակցությամբ հանդերձ) տապալել գնդապետ Քադաֆիի վարչակարգը: Արդյունքում իրադարձություններն ընթացել են այլ սցենարի համաձայն, եւ առաջադրված նպատակն իրականացվել է արտաքին միջամտության միջոցով, անգամ՝ առանց ձեւականորեն պատերազմը հայտարարելու:

 

Սիրիայում կրկնվում է լիբիական սցենարը. արտաքին աջակցություն վայելող ընդդիմությունն ակնհայտորեն ի վիճակի չէ ինքնուրույնաբար իշխանազրկել Բաշար Ասադին եւ արտաքին ռազմական միջամտության կոչ է անում: ԱՄՆ-ն եւ ԵՄ անդամ  պետությունները դեռեւս այդ միջամտությունը չեն իրականացնում. դրանում մեծ դեր ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու անդամների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի բացասական դիրքորոշումը: Հարավային Կովկասի համար Սիրիայի օրինակը կարեւոր է երկու առումով.

1. Սիրիան ցույց է տալիս, որ անգամ քաղաքական առումով ներկայումս ազդեցիկ պետությունների կամ ռազմական դաշինքների հետ ռազմական փոխօգնության պայմանագրեր չունեցող կայուն եւ համեմատաբար հաջող զարգացող երկրները կարող են դառնալ արտաքին միջամտության թիրախ եւ կարճ ժամանակահատվածում հայտնվել անիշխանության եւ քաղաքացիական պատերազմի վիճակում: Զանգվածային արտաքին միջամտության դեպքում «արաբական գարունը» հաղթանակի մեծ հնարավորություն է ստանում:

2. Քաղաքական եւ սոցիալ-տնտեսական անկայունության գոտին Հյուսիսային Աֆրիկայի եւ Մեծ Մերձավոր Արեւելքի ընդարձակ տարածաշրջանում անընդհատ աճում է եւ դառնում արդի աշխարհի առավել սուր խնդիրներից մեկը: Եթե գործընթացը շարունակվի, ապա անկայունության ընդարձակ գոտուն սահմանակցող Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կրելու են հարավից ծագող եւ անընդմեջ աճող բացասական ազդեցությունը: Միանգամայն հնարավոր է, որ այստեղ գտնվող հետխորհրդային պետությունները դառնան գոյություն ունեցող անկայունության գոտու ընդլայնման հերթական փուլ, այնպես, ինչպես Հարավային Աֆրիկայից ելած անկայունությունը սկսել է տարածվել հարավային ուղղությամբ (դրա ակնառու օրինակն է հանդիսանում Քադաֆիի իշխանազրկմանը հաջորդած Կենտրոնական Աֆրիկայի Մալի պետության քայքայումն ու տրոհումը):

Եթե ԱՄՆ-ին եւ դաշնակիցներին հաջողվի իշխանությունից հեռացնել Բաշար Ասադին եւ իրենց օգտին լուծել սիրիական խնդիրը, ապա մեծ հավանականություն կա, որ նրանք ի վիճակի կլինեն ճնշել նաեւ Իսրայելի հակառակորդներին (Համաս, Հըզբոլա եւ Իրանի ու Սիրիայի աջակցությունը վայելող այլ խմբավորումներ) իր սահմանների ողջ երկայնքով: Այս դեպքում Իրանը կզրկվի տարածաշրջանում ունեցած իր առավել արժեքավոր դաշնակիցներից, եւ իրանական խնդրի ռազմական հանգուցալուծման հավանականությունը մեծապես կաճի: Իրանի հակառակորդների գործողությունները կարող են կրկնել լիբիական սցենարը՝ արտաքին ներխուժումը՝ ընդդիմությանը համակողմանիորեն աջակցելու, իշխող վարչակարգի դեմ քարոզչական զանգվածային հարձակում ուղղելու, տնտեսական պատժամիջոցները սաստկացնելու, բանկային հաշիվները սառեցնելու միջոցով եւ այլն:

Իրանի դեմ ենթադրվող գործողության մեջ կարեւոր դեր կարող է վերապահվել նաեւ Ադրբեջանին: Ադրբեջանի Միլի Մեջլիսում Հարավային Ադրբեջանի խնդրի եւ երկիրը՝ Հյուսիսային Ադրբեջան անվանափոխելու շուրջ քննարկումը, իրանական հատուկ ծառայությունների Ադրբեջանի տարածքում սադրիչ գործունեության բացահայտումը եւ այլն վկայում են, որ երկրում կան Իրանի դեմ հնարավոր պատերազմից Ադրբեջանի համար օգուտ քաղել ծրագրող քաղաքական ուժեր: Հավանաբար, նման հույսերը կապված են Մեծ Մերձավոր Արեւելքի սահմանների զանգվածային վերաձեւման վաղուց ի վեր քննարկվող ծրագրերի հետ, որոնք ենթադրում են Իրաքի եւ Իրանի մասնատումը եւ տարածաշրջանի պետությունների մեծ մասի սահմանների փոփոխությունը:

Տվյալ տարածաշրջանում ԱՄՆ-ի ունեցած խնդիրներն այդօրինակ ճանապարհով հանգուցալուծելու գաղափարի առաջին ջատագովներից էր ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին կադրային աշխատակից Ռալֆ Պետերսը, ով ամերիկյան «Armed Forces Journal» ռազմական պարբերականում հրապարակել է  «Ինչպե՞ս վերաձեւենք Մերձավոր Արեւելքը»  վերտառությամբ հոդվածը: Հոդվածն ԱՄՆ-ում հարուցել է մեծ հետաքրքություն եւ ստացել «Ռալֆ Պետերսի նախագիծ» անվանումը: Սույն նախագծի համաձայն Իրաքը պետք է մասնատվի երեք մասի. նույն ճակատագիրն է սպառնում Իրանին, Սաուդյան Արաբիային եւ Պակիստանին, նորակազմ Քուրդիստանի օգտին Թուրքիայից անջատվում է վերջինիս արեւելյան մասը, Սիրիան Լիբանանի օգտին կորցնում է իր ծովափնյա տարածքները, Ադրբեջանը ստանում է Իրանի տարածքի մի մասը, իսկ Հայաստանը՝ սրբազան Մասիս լեռը եւ այլն:

Ռալֆ Պետերսի հոդվածը եւ նրա հրապարակած նոր «Մեծ Մերձավոր Արեւելքի» քարտեզը տարածաշրջանում բուռն արձագանք է հարուցել: Մահմեդական պետությունների դիրքորոշումը միասնական ու զայրագին էր, բայց պետականություն չունեցող ժողովուրդների (նախ եւ առաջ՝ քրդերի) շրջանում արձագանքն, ընդհակառակը, դրական էր: Պատահական չէ, որ   «Armed Forces Journal» պարբերականի սույն հրապարակումից հետո սեփական անկախ պետականությունը ստանալու իրական հեռանկարով ոգեւորված քրդերը թուրքական Անթալիայի հանգստավայրերում իրականացրել են մի շարք զինված ահաբեկչություններ:

Ամերիկյան «կասկածելի» դաշնակիցներին Վաշինգտոնին անձնատուր նոր դաշնակիցներով փոխարինելու ցանկությունը միանգամայն ընկալելի է: Իրաքում ռազմական գործողության նկատմամբ Թուրքիան բռնել է քննադատող դիրք, իսկ հիմա նա նույնքան բացասաբար է տրամադրված Իրանին հասցվելիք հնարավոր հարվածին: Թուրքիան նաեւ գիտակցաբար սրել է իր հարաբերություններն Իսրայելի հետ, հանդես է գալիս Սեւ ծովում արտատարածաշրջանային ռազմական ներկայության ընդլայնման դեմ եւ այլն: Միջուկային զենքին տիրապետող Պակիստանում իրավիճակն անընդհատ ավելի անկանխատեսելի է դառնում, որի հետեւանքով ԱՄՆ-ն փաստացիորեն զրկվել է Աֆղանստանում գտնվող զորքերի համար բեռները տարանցիկ ճանապարհով մատակարարելու հնարավորությունից:

Ամերիկյան ռազմական ներկայության նվազեցումը եւ, առավել եւս, ԱՄՆ իշխանությունների՝ Աֆղանստանից ու Իրաքից զորքերը դուրս հանելու վերաբերյալ հռչակված մտադրությունն իրական են դարձնում անկանխատեսելի ելքով պատերազմների նոր շարանը: Այս իրավիճակում ԱՄՆ նոր դաշնակիցներ կարող են դառնալ իրենց հովանու ներքո ստեղծվելիք պետություններ, օրինակ՝ Քուրդիստանը: Դաշնակից կդառնան նաեւ այն պետությունները, որոնք կընդլայնեն իրենց սահմաններն ամերիկյան աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման շնորհիվ: Օրինակ, դեռեւս 2006թ. Ադրբեջանում հանրությունը դժգոհություն է հայտնել, որ նոր «Մեծ Մերձավոր Արեւելքի» քարտեզի վրա «բնիկ ադրբեջանական Թավրիզ» քաղաքն Ադրբեջանի տարածք մտցվելու փոխարեն ներառված էր «այսպես կոչված քուրդ պետության» կազմի մեջ: Ակներեւ է, որ Մեծ Մերձավոր Արեւելքի սահմանների մեծածավալ վերաձեւումն անխուսափելիորեն ուղեկցվելու է պատերազմներով եւ անիշխանությամբ: Դա շատ լավ է հասկանում նաեւ ինքը՝ Ռալֆ Պետերսը, ով արձանագրում է, թե «սահմանների ուղղումը» հանգեցնելու է «անխուսափելի հարակից արյունահեղությանը»:

Մեծ Մերձավոր Արեւելքի անկայունությունը վաղուց ի վեր գոյություն ունեցող իրականություն է, իսկ այստեղ արտաքին ուժերի կողմից հրահրած (կամ սաստկացրած) առկա սուր հակասություններն ու հակամարտությունները ոչ մի տեղ չեն կորչի, անգամ այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի սահմանները վերաձեւելու աշխարհաքաղաքական փորձարկումներից եւ սիրիական ու իրանական խնդիրների ռազմական լուծումից: Արդեն մերձավորագույն պատմական հեռանկարում Կենտրոնական Ասիայից եւ Հարավային Կովկասից դեպի հարավ իրավիճակը կարող է արմատապես փոփոխվել: Դա նշանակում է, որ այդտեղ գտնվող հետխորհրդային պետությունները պետք է պատրաստ լինեն պատշաճաբար արձագանքել իրենց ազգային անվտանգությանը նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.