Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Սուրբ Սոֆիա` Էրդողանի օսմանյան երազանքը

hghazaryan
July 2020
Թուրքիայի Պետական խորհուրդն ընդունեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու հայցը: Թուրքերի 73.3%-ը կողմ է, որ բյուզանդական հին տաճարը բացի իր դռներն աղոթքի համար, սակայն նրանք դեմ են, որ այն վերածվի մզկիթի: Ուղղափառ աշխարհի համար դա ոչ այլ ինչ է, քան ագրեսիայի դրսեվորում

Բյուզանդական այս տաճարը թանգարան է եղել 1934 թվականից ի վեր: Որոշումը կհրապարակվի երկու շաբաթվա ընթացքում (որոշումը հրապարակվել է հուլիսի 10-ին,  որով  քրիստոնեական տաճարը կվերափոխվի մզկիթի.- խմբ.):

Ի՞նչ է ցանկանում նախագահ Էրդողանը
 
Մեծ ուրբաթօրյա աղոթք Սուրբ Սոֆիայում, որտեղ նա կլիներ առաջին շարքերում … Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսկապես կցանկանար այս լուսանկարը: Բացի այդ, ներքին այսպիսի դժվար ժամանակահատվածում շատ օգտակար կլիներ: Թանգարանի կարգավիճակից անցումը կրկին մզկիթի թույլ կտա ջնջել Աթաթուրքի ժառանգությունը: «1934 թվականին Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելը (դրան զուգահեռ  ֆեսերն արգելելը, այբուբեն փոխելը, տղամարդկանց և կանանց միջև հավասարություն հաստատելը) հասարակության աշխարհիկացման և խորհրդանշական բարեփոխումների մասն էր»,- հիշեցնում է քաղաքական վերլուծաբան Ժան-Մարկը:
 
Հավանաբար, ոչ միայն կրոնական, այլև քաղաքական սիմվոլիզմ կար այդ ամենի մեջ: Շենքը թուրքերին հիշեցնում է Սուլթան Մեհմեթ Երկրորդի հաղթանակը Կոստանդնուպոլսում, և, հետևաբար,  նաև օսմանյան փառահեղ հաղթանակների դարաշրջանը: Ոչ ոք չի կարող ասել, թե Պետական խորհուրդն ինչ որոշում կկայացնի տաճարի կարգավիճակը փոխելու հուլիսի 2-ի հայցով: Նախագահն ինքը կարող է կանգ առնել միջանկյալ տարբերակի վրա: Պարզապես մզկիթի վերածելու փոխարեն, ոմանք պատկերացնում են որոշակի հիբրիդային կարգավիճակ. ուրբաթ օրերին մզկիթ, մնացած ժամանակ` թանգարան: Դա թույլ կտա երկիրը չզրկել զբոսաշրջիկների արժեքավոր վճարումներից:
 
Անկախ վերջնական կարգավիճակից, նախկին քրիստոնեական տաճարում աղոթքների վերսկսումը կարող է մարտավարական հնարք լինել Էրդողանի համար՝ «հաճոյանալու ընտրազանգվածին, պառակտելու թուրքական հասարակությանը   և վրեժխնդիր լինելու Եվրոպայից, որը մերժեց նրա անդամակցությունը», – ասում է պատմաբան Բայրամ Բալչին ՝ Ֆրանսիայի Անատոլիական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարը:
 
 Ինչպե՞ս է արձագանքում թուրքական հասարակությունը 
 
Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակ շնորհելու ծրագրերը միանշանակ չեն ընդունվել թուրքական հասարակության կողմից: «Իսլամա-ազգայնական տրամադրությունները բնակչության զգալի մասի մոտ այժմ բավականին ուժեղ են, նույնիսկ` «Արդարություն և զարգացում» կուսակցության սահմաններից դուրս», – ասում է Ժան Մարկուն: – Որոշ թուրքեր այս որոշման դեմ եվրոպական երկրներում իրականացվող բողոքի ակցիաներն ընկալում են որպես եվրոպացիների`անցյալի պարտությունը չընդունելու փաստ: Դա միայն ուժեղացնում է նրանց ցանկությունն աշխարհին ցույց տալու, որ Սուրբ Սոֆիան իրենցն է, և որ նրանք կարող են անել իրենց կամեցածը:

Համաձայն վերջերս անցկացված հարցման, թուրքերի 73.3%-ը կողմ է աղոթքի համար նախկին տաճարի բացմանը, բայց ոչ դրա` մզկիթի վերափոխմանը: Ընդդիմությունն, իր հերթին, զգուշություն է  ցուցաբերում այս հարցի շուրջ, քանի որ հասկանում է, որ նախագահը դա օգտագործում է քաղաքական նպատակներով: Քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկը վերջերս փորձեց տաճարը խորհրդարանում ներկայացնել որպես նույնպիսի մշակութային ժառանգության մաս, ինչպիսին Թոփքափի պալատն է և Կապույտ մզկիթը, բայց դրանով միայն զայրացրեց ԱԶԿ-ի գործընկերներից մեկին»,- պատմում է Ժան Մարկուն:
 
Միևնույն ժամանակ, Էքրեմ Իմամօղլուն, որն անցյալ տարի ընտրվել է Ստամբուլի քաղաքապետ (նա նաև Ժողվորդա-հանրապետական կուսակցության անդամ է), մինչ այժմ խուսափել է այս թեմայից: «Ըստ որոշ թուրքերի, Էրդողանի վերջին հայտարարությունները Սուրբ Սոֆիայի վերաբերյալ ցույց են տալիս որոշակի համառություն և դառնություն, որը դժվար է հասկանալ»,  ընդգծում է Բայրամ Բալչին: «Երկրում այլ խնդիրներ կան` տնտեսության անկում և զբոսաշրջիկների վերադարձի անհրաժեշտություն»:
 
Ի՞նչ են մտածում տեղի քրիստոնյաները
 
 «Մեր կարծիքն ամեն դեպքում արժեք չունի»: Սա է թուրքական քրիստոնեական համայնքների դիրքորոշումը, որը կազմում է 82 միլիոն բնակչության ընդամենը 1% -ը: «Որոշման քննադատները հիմնականում աշխարհիկ ճամբարից են, չնայած նրանք վայելում են որոշ քրիստոնյաների աջակցությունը», – ասում է Իզմիրի կաթոլիկ թեմի  փոխանորդ հայր Գաբրիել Ֆերոնեն:
 
Տեղական եկեղեցիների վերջին հայտարարությունների տոնայնությունը բավականին ակնհայտ է: «Մենք չենք կարող միջամտել կամ հայտնել մեր կարծիքը որոշման վերաբերյալ, որը պատկանում է բացառապես Թուրքիայի Հանրապետությանը», – հունիսի 18-ին նշեցին կաթոլիկ եպիսկոպոսները: Ինչ վերաբերվում է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, նա Twitter- ում գրել է, որ իր համար նախընտրելի է, որ տաճարը նորից տաճարի վերածվի, և չմնա թանգարան: «Նախագահ Էրդողանի այս որոշումն ուղղված չէ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ, քանի որ դրանք պարզապես գոյություն չունեն նրա աչքերում, այլ Աթաթուրքի աշխարհիկ ժառանգության դեմ, որը նա ցանկանում է ոչնչացնել», – ասում է դոմինիկացի Ալբերտո Ամբրոսիոն, ով տաս տարի ապրել է Թուրքիայում:

Հռոմում Սուրբ Պետրոս Բազիլիկի հայտնվելուց առաջ այս հին բյուզանդական տաճարն ամենամեծ քրիստոնեական կառույցն էր և մինչ օրս խորհրդանշական մեծ նշանակություն ունի: «Ուղղափառների կարծիքով՝ Սուրբ Սոֆիան դեռևս «նոր Հռոմի»` Կոստանդնուպոլսի գլխավոր տաճարն է,- բացատրում է «Սերֆ» հրատարակչության տնօրեն Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոն:  Այն խորհրդանշում է Օսմանյան կայսրությունում եղած իրերի կարգը: Ուղղափառ աշխարհի համար այս լուծումը ագրեսիվ է»:
 
 
Ինչպիսին էր միջազգային արձագանքը
 
Սուրբ Սոֆիայի ճակատագիրը հիմնականում հուզում է հարևան Հունաստանին: Նրա կառավարությունը և ազդեցիկ ուղղափառ եկեղեցին կոչ են անում Թուրքիայի իշխանություններին չփոխել շենքի կարգավիճակը: Ինչպես հուլիսի 1-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն.«նման որոշումը կնշանակեր սահմանափակել այս նշանավոր շենքի ժառանգությունը»:
 
Այս խոսքերը վրդովեցրել են Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Զամի Աքսոյին: «Ոչ ոք իրավունք չունի այդպիսի վտանգավոր տոնով խոսել այն մասին, թե որն է մեր ինքնիշխան իրավունքը»,- կոշտ արձագանքել է նա: Հատկանշական է, որ մի քանի օր առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը 1985-ին Սուրբ Սոֆիան հռչակել է  համաշխարհային մշակութային ժառանգության մաս, հայտարարել էր, որ շենքի կարգավիճակի փոփոխությունը պահանջում է միջազգային խորհրդատվություն:
 
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա դեռևս որոշակիություն չկա: Չնայած Մոսկվայի պատրիարքարանը չի սատարել Սուրբ Սոֆիայի կարգավիճակի հնարավոր փոփոխության մտադրությանը, Վլադիմիր Պուտինը ձեռնպահ է մնում հայտարարություններ անելուց: «Միևնույն ժամանակ, հավանաբար միայն նա կարող է այսօր ետ պահել Էրդողանին»,- գտնում է Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոն:
 
 Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից  թարգմանեց Աննա Բարսեղյանը 
 
 
 Սկզբնաղբյուրը` La Croix
 
 

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.