Ցխինվալում տեղի է ունեցել Հարավային Օսիայի վերակազմավորված Տեղեկատվության և մամուլի պետկոմիտեի նախագահ Վյաչեսլավ Գոբոզովի մամլո ասուլիսը: Նա լրագրողներին պատմել է հանրապետության ներքին և արտաքին տեղեկատվական քաղաքականության սեփական տեսլականի մասին և նախանշել է Պետկոմիտեի հետագա աշխատանքի հիմնական առաջնահերթությունները:
Նախ և առաջ՝ Գոբոզովը նշել է, որ գերատեսչության ղեկավարումն ստանձնելու իրեն ուղղված նախագահի առաջարկն իր համար անսպասելի էր: Մյուս կողմից, իր խոսքերով, նա բավական երկար ժամանակ աշխատել է տեղեկատվական ոլորտում և քաջածանոթ է վերջինիս առանձնահատկություններին:
«Այսօր տեղեկատվական ոլորտում իրավիճակը որոշակիորեն տարբերվում է Վրաստանի հետ բաց դիմակայության տարիներից: Նոր ժամանակները մեր առջև նոր մարտահրավերներ են առաջադրում, որոնց հարկ է պատասխանել», – ասաց Գոբոզովը: Նրա կարծիքով, ներկայումս Հարավային Օսիայի պետական տեղեկատվական քաղաքականության հիմնական առաջնահերթություններն են՝ ժամանակակից ավելի ճկուն տեղեկատվական համակարգի ստեղծումը և պետական ԶԼՄ-ների նյութատեխնիկական բազայի կատարելագործումը: Նա հատկապես նշել է հանրապետության արտաքին տեղեկատվական քաղաքականության կարևոր դերը Հարավային Օսիայի դրական վարկանիշը ձևավորելու հարցում:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք այս բնագավառում լրջորեն պարտվում ենք, քանի որ մեր դեմ է տարվում ակտիվ տեղեկատվական պատերազմ: ՀարավայինՕսիանպետքէառավելագույնակտիվությամբներկագտնվիՌուսաստանիևողջաշխարհիտեղեկատվականտարածությունում:
Նա նաև նշել է, որ երիտասարդ հանրապետությանը, որին դեռևս վիճակված է պայքարել ինքնիշխանության ճանաչման համար, անհրաժեշտ է միջազգային հանրությանը լայն և առարկայաբար շիտակ տեղեկատվություն տրամադրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ լցնելով ներկայումս առկա տեղեկատվական խոռոչը:
«Արժանահավատ տեղեկատվության բացակայությունը նպաստում է հերյուրանքների առաջացմանը, որոնց հիման վրա էլ ձևավորվում է Հանրապետության՝ գործերի իրական վիճակին չհամապատասխանող բացասական պատկերը», – ասել է Պետկոմիտեի նախագահը:
Գոբոզովի խոսքերով՝ հանրապետության առջև ծառացած ևս մեկ առաջնահերթ խնդիր է պետական տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը: «Հայեցակարգը կոչված է աշխատել իշխանության ինստիտուտի հեղինակության ամրապնդման ուղղությամբ՝ ապահովելով հասարակության համար վերջինիս առավելագույն մատչելիությունը և միջազգային հանրության շրջանում մեր երկրի դիրքերի ամրապնդումը», – հստակեցրել է Գոբոզովը:
Հասարակության համար իշխանության բաց լինելը և հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների առարկայական լուսաբանումը, Գոբոզովի հավաստիացմամբ, ժողովրդավարական պետության կերտման գլխավոր պայմանն է:
«Խոսքի ազատությունն ինձ համար բացարձակ արժեք է», – հայտարարել է նա: Միաժամանակ, նա նշել է, որ ցանկացած քննադատություն պետք է լինի կառուցողական և չանցնի որոշակի սահման, երբ առանձին վերցված պաշտոնյաի քննադատությունը վերածվում է սեփական պետության քննադատության՝ վնաս հասցնելով հանրապետության միջազգային վարկանիշին:
Պետկոմիտեի ղեկավարը հայտարարել է նաև ԶԼՄ-ների մասին նոր օրենք ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ, քանի որ ներկայումս գործող օրենքն էապես հնացել է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:
«Բացի դրանից, տեղի և արտասահմանյան լրագրողների համար մշակվելու են ԶԼՄ-ների գրանցման և հավատարմագրման նոր կանոններ: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ԶԼՄ-ների հետ՝ անկախ նրանց ուղղվածությունից, այն պայմանով, որ նրանք կհետևեն օրենքի դրույթներին: Եթե որևէ արտասահմանյան լրատվամիջոց հրաժարվի լրացնել հավատարմագրման հայտն այն ձևով և այն պետության անունով, որտեղ մտադիր է աշխատել վերջինիս թղթակիցն՝ այն պատճառաբանությամբ, որ մեր պետությունը դեռևս ճանաչված չէ, ապա հայտը միանշանակ մերժվելու է», – հայտարարել է Գոբոզովը:
Պետկոմիտեի ղեկավարն անդրադարձել է օսալեզու հրատարակություններին աջակցելու անհրաժեշտությանը, միաժամանակ նշելով, որ այդ հարցում որակը չպետք է զոհաբերվի քանակային ցուցանիշների օգտին:
«Այս կամ այն հոդվածը կամ հաղորդումը թողարկել զուտ այն բանի համար, որ այն օսերենով է, նշանակում է չհարգել մեր լեզուն: Բոլորս պետք է մտածենք, թե ինչպես է հնարավոր բարձրացնել մեր՝ այդ թվում և օսալեզու լրագրության մակարդակը», – ասել է նա:
Տեղեկատվական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ իր ծրագրերի իրականացման համար նա հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովի և ողջ ղեկավարության կողմից ստացել է լիակատար աջակցություն:
Նա նշել է, որ մտադիր է հաստատել մամլո ասուլիսների անցկացման ավանդույթ, որոնց հրավիրվելու են տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ՝ կատարած աշխատանքի մասին հանրությանը տեղեկություններ տրամադրելու համար:
«Ցավոք, մեզմոտդեռևսպահպանվելէպաշտոնյաներիմիտեսակ, որըփորձումէպատսպարվելԶԼՄ-ներիցկամ, ավելիվատ, նեղելնրանց: Դա անթույլատրելի է. պաշտոնյաները պետք է առավելագույնս բաց լինեն», – ընգծել է Գոբոզովը:
Ուժեղ իշխանությունը, հավելել է նա, չպետք է վախենա խոսքի ազատությունից:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին՝ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի հրամանագրով Տեղեկատվության պետական կոմիտեն բաժանվել է Տեղեկատվության, կապի և զանգվածային հաղորդակցությունների պետական կոմիտեի, որի ղեկավար է նշանակվել Ինալ Տիբիլովը և Տեղեկատվության և մամուլի պետական կոմիտեի, որի ղեկավար մարտի 19-ին նշանակվել է Վյաչեսլավ Գոբոզովը: