Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա․ հորիզոնում նոր ռազմական դաշի՞նք է հայտնվել

hghazaryan
February 2021

JAMnews, Բաքու-Թբիլիսի

Փետրվարի 18-ին Բաքվում կայանալու է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների իններորդ հանդիպումը։ Ի՞նչ են քննարկելու նախարարները։ Ի՞նչ հեռանկարներ ունեն Վրաստանի տարածքով տարանցիկ մայրուղիները։ Իսկ միգուցե նոր ռազմական դաշի՞նք հորիզոնում։ Մեկնաբանություններ Բաքվից և Թբիլիսիից։


  • Սկսվում է նոր տրանսպորտային միջանցքների ստեղծումը, որոնք միմյանց կկապեն Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը
  • Համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ Հայաստանի հետ սահմանին․ ի՞նչ կարող է սա նշանակել
  • Կարծիք․ «Ռուսաստան-Թուրքիա․ աշխարհաքաղաքական պատերա՞զմ, թե՞ մրցակցային գործընկերություն»

Ըստ ադրբեջանցի դիվանագետ, երկրի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի՝ ԱԳն ղեկավարների հանդիպումներին, որպես կանոն, տնտեսական հարցեր չեն քննարկվում։

«Արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումներին տնտեսական համագործակցության հարցեր շատ հազվադեպ են քննարկվում։ Կարծում եմ, այս հանդիպմանն ավելի շատ քննարկվելու են քաղաքական հարցեր», — ասել է Զուլֆուգարովը JAMnews-ին տված հարզազրույցում։

Առաջին պլան կմղվեն տնտեսության օրենքները

Տարածաշրջանում հետաքրքրություն են առաջացնում Վրաստանի տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան միացնող տրանսպորտային, նավթային և գազային մագիստրալների հեռանկարները։

Բանն այն է, որ, ըստ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության, նոր տրանսպորտային ուղիները Թուրքիայի և Ադրբեջանի միջև պետք է անցնեն Հայաստանի տարածքով։ Նշենք, որ 2020 թ-ի նոյեմբերի 10-ի այդ հայտարարությամբ վերջ տրվեց 44 օր տևած Արցախյան երկրորդ պատերազմին։

«Այն բանից հետո, երբ կսկսեն գործել նոր տրանսպորտային ուղիները տարածաշրջանում, առաջին պլան կմղվեն տնտեսության օրենքները։ Կողմերը կորոշեն, թե ինչն ու ինչպես է ավելի շահեկան», — հայտարարել է Զուլֆուգարովը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համագործակցությունը հատկանշական է նրանով, որ այստեղ գերիշխող կողմ չկա․ «Այդ տարանցիկ ուղիները շահեկան են բոլոր երեք կողմերի համար, և որևէ մեկի գերակայության մասին խոսելն անիմաստ է»։

Նոր ռազմական դաշի՞նք հորիզոնում

«Ադրբեջանն ու Վրաստանը վաղուց են քաղաքական առումով համագործակցում ՎՈւԱՄ կազմակերպության շրջանակում։ Այդ երկրների մերձեցմանը նպաստել են նաև այդ պետությունների տարածքների օկուպացիայի հետ կապված նմանատիպ խնդիրները», — ընդգծել է նախկին արտգործնախարարը։

Նա նշել է նաև, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտման հարցում․ «Վրաստանը վաղուց է փորձում դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, և այդ երկրում հաճախ են ՆԱՏՕ-ի ուժերի զորավարժություններ անցկացվում։ Այդ բոլոր միջոցառումներում Թուրքիան եթե ոչ գլխավոր, ապա գլխավոր դերերից մեկն է խաղում։ Այդ պատճառով էլ Թուրքիան կարծես հիմնական օղակ լինի Վրաստանի համար՝ Արևմուտքի հետ հարաբերություններում»։

«Ինչ վերաբերում է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցության ռազմական բաղադրիչին, ապա այդ երեք երկրների զինված ուժերը մի քանի անգամ զորավարժություններ են անցկացրել գլխավոր գազատարների պահպանման համատեքստում։ Այլ կերպ ասած՝ նման փորձ կա։ Չեն բացառվում նման համագործակցության նաև այլ ձևաչափեր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների համատեքստում», — հավելել է Զուլֆուգարովը։

Մեկնաբանություն Թբիլիսիից

Վրացի փորձագետ Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով՝ Վրաստանը մինչ օրս Արցախի շուրջ կրիտիկական իրադարձությունների վերաբերյալ սեփական որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել․ «Եվ ոչ այն պատճառով, որ որևէ մեկը նրան դուրս է մղել այդ տարածքից։ Այդ պատճառով էլ շատ լավ է, որ ակտիվանում է Հարավային Կովկասում ռազմավարական առումով ամենահեռանկարային դաշինքը՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան»։

«Վրաստանի և Ադրբեջանի միջև որոշակի լարվածություն կա Դավիթ Գարեջի վանքի պատճառով [վիճելի տարածք չսահմանազատված հատվածում – JAMnews]։ Վրաստանում նաև որոշ մակարդակի իսլամաֆոբիա կա։ Հնարավոր է, որ այս հարցերը պաշտոնապես ներառված չեն Բաքվում արտգործնախարարների հանդիպման օրակարգում, սակայն, կարծում եմ, որ դրանց մասին խոսակցություններ լինելու են։ Խոսքը պետական սահմանի մասին է, դա երկու երկրների ինքնիշխանության հարց է։ Ըստ ամենայնի՝ Թուրքիան ևս տեղեկացված է այդ համատեքստի մասին», — ասել է Զաքարեիշվիլին JAMnews-ին տված հարցազրույցում։

«Սակայն, եթե ես որոշեի օրակարգը, ես կասեի, որ այդ եռակողմ ձևաչափի գլխավոր թեման պետք է լինի ՆԱՏՕ-ի ապագան Հարավային Կովկասում։ Երկու պետություններն էլ՝ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, «արևելյան դիվանագիտություն» են վարում Ռուսաստանի հետ․ նրանք զուսպ են և բարյացակամ, սակայն սկզբունքային դիրքորոշում են դրսևորում։ Դա Թուրքիայի քաղաքականությունն է՝ չնյարդայնացնել մյուս խաղացողին, սակայն շարունակել գործել այնպես, ինչպես ճիշտ ես համարում։ Եվ դա իրեն լավ դրսևորեց Ղարաբաղյան հակամարտության համատեքստում», — հավելել է նա։

«Վրաստանը կարող է հանդես գալ որպես շարժիչ ուժ»

Փորձագետը նշել է, որ չարժե սպասել Ռուսաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի դիմակայության․ «Վստահ եմ, որ Թուրքիայի համար [Ռուսաստանի մասնացությամբ] անվտանգության հարթակ ստեղծելու իր նախաձեռնությունը սկզբունքի հարց է լինելու։ Իսկ Վրաստանը, Ռուսաստանին դուրս մղելու փորձերի փոխարեն, կարող է ձևաչափի փոփոխություն առաջարկել։ Օրինակ՝ հինգ խաղացողներից բաղկացած միասնական հարթակի փոխարեն կարող են լինել երկկողմ կամ եռակողմ խմբեր, որոնք կաշխատեն տարածաշրջանային անվտանգության հայեցակարգի վրա։ Եվ դրանցից որոշներին Ռուսաստանը չի մասնակցի։

Վրաստանն իրավունք ունի Ռուսաստանի մասին կոշտ խոսելու, քանի որ նա օկուպացրել է վրացական տարածքները։ Այդ պատճառով էլ Վրաստանն այստեղ կարող է հանդես գալ որպես շարժիչ ուժ, որը կառաջարկի աշխատանքի այդ զուգահեռ ձևաչափերը միայն Ադրբեջանի և Թուրքիայի, բայց ոչ՝ Ռուսաստանի հետ։

Մյուս խնդիրը, որի լուծմանը Վրաստանը մեծապես կարող է օգնել, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա ձևաչափերում միջնորդ դառնալն է։ Ակնհայտ է, որ Եվրոպան այնքան էլ հետաքրքրված չէ կովկասյան գործընթացներին մասնակցությամբ, ղարաբաղյան իրադարձությունները դա շատ լավ ցույց տվեցին։ Դա վատ է, բայց իրականություն է։ Այս իրավիճակում Վրաստանը կարող է լինել այն խաղացողը, որը կօգնի միասնական կովկասյան շրջանակ ստեղծել։

Դա կարող է լինել կովկասյան դաշինք, որտեղ պաշտպանված կլինի Հայաստանի ինքնիշխանությունը։ Ոչ ոք կասկածի տակ չի դնի նրա տարածքային ամբողջականությունը, և Հայաստանը կներգրավվի ընդհանուր կովկասյան հայեցակարգին, որտեղ կարտահայտի իր արժանապատվությունն ու հնարավորությունները։

Կան նաև այլ ոլորտներ, որտեղ Վրաստանը կարող է իր նախաձեռնությունը դրսևորել։ Այս ուղղությամբ քայլեր դեռ չեն արվել։ Գուցե դա տեղի ունենա այս հանդիպմանը»։

Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա․ նոր ռազմական դաշի՞նք հորիզոնում

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.