Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

“Վրացական երազանքը” ներառելու է հայերին Վրաստանի կառավարման համակարգի մեջ

marut
November 2012

Առաջին լրատվականի զրուցակիցը “Վրացական երազանք” դաշինքի համամասնական ցուցակով (38-րդ տեղ)  պատգամավոր ընտրված  Ռուսլան ՊՈՂՈՍՅԱՆՆ Է: 

 

 

 

– Հոկտեմբերի 1-ին Վրաստանի ժողովուրդն ընտրել է նոր իշխանություն` ի դեմս Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած ՚Վրացական երազանքՙ դաշինքի: Եթե հաշվի առնենք, որ Սահակաշվիլին հայտնի էր որպես ամենաժողովրդավար նախագահներից մեկը, որի օրոք Վրաստանը ձեռք է բերել ժողովրդավարական երկրի վարկանիշ, ապա ինչպե՞ս է այսօր զգացվելու իշխանության փոփոխությունը, ինչպիսի՞ փոփոխություններ է բերելու Իվանիշվիլու ղեկավարած իշխանությունը: 

– Առաջին հերթին, Վրաստանում արդարադատության եւ օրենքի գերակայության անհրաժեշտություն կար. դատավորները ենթարկվում էին իշխող կուսակցության հրահանգներին, հետեւաբար, նրանք ընդունում էին կանխակալ քաղաքական որոշումներ, իսկ փաստաբանների ինստիտուտն ընդհանրապես ձեւական էր, հատկապես` վերջին տարիներին, երբ հանցագործությունների դիմաց կիրառվում էին ոչ համաչափ պատժամիջոցներ:

Երկրորդ անհրաժեշտությունը` տնտեսության զարգացումը խթանելն էր: Այսօր Վրաստանում համատարած գործազրկությունն է: Թեեւ Վրաստանի ներքին կառուցվածքը վերջին տարիներին որոշակիորեն փոփոխվել է, մենք տնտեսական տեղաշարժի հրատապ կարիք ունենք, իսկ տնտեսության ընդհանուր խնդիրները շարունակում են մտահոգիչ մնալ: Կրկնեմ, այսօր երկրում համատարած գործազրկություն կա, իսկ Վրաստանի բյուջեն աճում է ոչ թե տնտեսության զարգացման շնորհիվ, այլ ժողովրդից գանձվող փողերով եւ գործարարների  ահաբեկմամբ, այսինքն` փող հավաքելու մեքենայի միջոցով:

– Իսկ ի՞նչ է մտադիր անել ներկա իշխանությունը: Ե՞րբ են երեւալու փոփոխությունները Ձեր նշած ոլորտներում:

– Տնտեսության զարգացման համար, իհարկե, ժամանակ է անհրաժեշտ, սակայն փոփոխությունները երեւալու են կառավարության աշխատանքի առաջին իսկ ամիսներին: Իրավական ոլորտում կատարվելիք բարեփոխումները նախ եւ առաջ դիտվելու են իրավապահ մարմիններում, դատաիրավական համակարգում, իսկ տնտեսությունը զարգացնելու համար կպահանջվի ավելի շատ ժամանակ: Ի հեճուկս Սահակաշվիլու օրոք Վրաստանի ձեռք բերած ժողովրդավարական երկրի վարկանիշի` մեզ մոտ շատ են դատապարտյալները, շատերը պայմանական պատիժ են կրում եւ քիչ չեն իրավապահ մարմինների ձեռքով սպանվածները:

– Ընտրություններից առաջ Գլդանիի աղմկահարույց պատմությունից հետո իրավապահ մարմիններում պետք է փոփոխություններ տեղի ունենային: Դրանք բավարա՞ր չեն:

– Գլդանին եզակի դեպք չէր, այն համակարգ էր: Մի քանի նախարարի են փոխել, բայց ամեն ինչ հին հունով էր ընթանում, ինչն էլ վկայում է, որ դա իշխանությունների վարած քաղաքականությունն էր: Իսկ մի քանի բարձրաստիճան անձանց պաշտոնանկության կապակցությամբ պետք է ասեմ, որ իրապես ժողովրդավարական երկրում այդօրինակ լուրջ հանցագործությունների դիմաց կկիրառվեր ավելի խիստ պատիժ:

– Մենք զրուցեցինք ներքին քաղաքական առաջնահերթությունների մասին, իսկ ի՞նչ է նախատեսել ՚Վրացական երազանքնՙ արտաքին քաղաքականության ոլորտում:  Թվում է, թե Իվանիշվիլին հետեւելու է այլ քաղաքական ուղեգծի եւ կամենում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

– Կուսակցության ծրագրերում նախատեսված է բոլոր հարեւանների հետ հարաբերությունների բարելավումը, այդ թվում եւ` Ռուսաստանի Դաշնության: Զուգահեռաբար պետք է խորացվեն նաեւ Եվրոպայի հետ հարաբերությունները: Քանի որ Վրաստանն ու Ռուսաստանը հարեւաններն են, ապա բնական է, որ Վրաստանի նախկին իշխանության Ռուսաստանի հանդեպ վարած քաղաքականությունը ճիշտ չէր: Հարեւանների հետ այդպիսի լեզվով խոսել չի կարելի:

– Հաշվի առնելով այն, որ Կովկասում Ռուսաստանին ամենամոտ կանգնած երկիրը Հայաստանն է, արդյո՞ք հնարավոր է, որ ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման ճանապարհին Վրաստանն ունենա Հայաստանի օժանդակության կարիք:

-Այս հարցին ես չեմ կարող պատասխանել, բայց, իհարկե, ոչինչ բացառված չէ:

– Արդեն հայտնի է, որ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով կայցելի շատ երկրներ: Առաջինը լինելու է ԱՄՆ կատարելիք այցը, նախատեսվում է նաեւ վարչապետի այցն Ադրբեջան: Գիտակցելով Վրաստանի համար Ադրբեջանի կարեւորությունը` ո՞րն է լինելու այդ այցի նպատակը:

– Բիձինա Իվանիշվիլու Բաքու կատարելիք այցը չի նշանակում, որ հայ-վրացական հարաբերությունները կվատթարանան: Լինելու է դիվանագիտական եւ տնտեսական համագործակցություն, իսկ Ադրբեջան կայանալիք այցի նպատակներն ինձ հայտնի չեն:

– Լինելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ` Դուք գիտեք, որ Վրաստանի բոլոր փոքրամասնությունները բոլոր ղեկավարների օրոք գանգատներ են ունեցել: Այդպես եղել է նաեւ Սահակաշվիլու օրոք, որը, կարծես թե, ինչ-որ քայլեր ձեռնարկում էր: Ինչպե՞ս իշխանության փոփոխությունը կանդրադառնա հայերի իրավունքների եւ նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրների վրա: 

– Բիձինա Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է, որ Վրաստանում ապրող բոլոր ժողովուրդները վրացիների հետ միասին ունեն հավասար իրավունքներ: Իր վերջին հայտարարություններից մեկում նա ասել է, թե հայերը բավարար չափով ներկայացված չեն երկրի կառավարությունում եւ թե դրությունը հարկ է շտկել: Եթե այդ փոփոխությունները տեղի ունենան, ապա դրանք դրականորեն կազդեն բոլոր խնդիրների վրա:

www.1in.am/rus/scaucasus_sgeorgia_22826.html

Նմանատիպ  նյութեր

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

June 2022

Հունիսի 24-ին Աթենքում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ...

Կարդալ ավելին

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում

April 2022

Մեդիայի թափանցիկությունը որակի տարբերանշան դեռ չի ընկալվում   Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Երևան   Հայաստանում այսօր լսարաններն ունեն...

Կարդալ ավելին

Տեղեկատվական ոլորտի կարգավորումն ու «փափուկ ուժի» խնդիրը

April 2022

Մեր խառնակ ժամանակներում, երբ փլուզվում է հին աշխարհակարգը, իսկ նորն էլ դեռ չի ստեղծվել, այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն...

Կարդալ ավելին
Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույց

April 2022

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար չափազանց բարդ տարի էր։ Դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ
  • Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը
  • Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.