Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Վրացական ընտրությունների ռուսաստանյան երանգները

marut
September 2016


irakli
Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի

 

Վրաստանում համարյա բոլոր մակարդակների ընտրություններն ու նախընտրական արշավները երբեք խաղաղությամբ աչքի չեն ընկել՝ հարուցելով վարկաբեկումների տարափ, ընդդիմության նկատմամբ ճնշումներ, ֆինանսական մեքենայություններ, ընտրակաշառքներ և մրցակիցներին գնելու ոտձգություններ…

Այնուամենայնիվ, վերջին 13 տարիների ընթացքում երկրում երկու անգամ տեղի ունեցած իշխանափոխությունն անցել է անարյուն և խաղաղ։ 2003թ. Շևարդնաձեի ժամանակաշրջանն ավարտվել էր Վարդերի հեղափոխությամբ, իսկ 2012թ. Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժումն» իր դիրքերը զիջել էր «Վրացական երազանքին»։Սակայն 2016թ. խորհրդարանական ընտրությունները կարող են որոշակիորեն բացառիկ դառնալ։ Սկսենք նրանից, որ մինչ այդ ոչ մի նախընտրական արշավ այնքան լի չի եղել բացահայտ ռուսամետ կողմնորոշում արտահայտող կուսակցություններով ու ռուսամետ քարոզչության ծավալով։

Օրինակ, մինչ օրս բոլորին անհայտ «Ցենտրիստներ» կուսակցությունը հեռուստատեսությամբ նախըտրական մի տեսահոլովակ է շրջանառել, որում իրենց հաղթանակի դեպքում բնակչությանը խոստանում էր ապահովել 400 լարի (շուրջ 170 դոլար) չափով «ռուսաստանյան» թոշակով ու երկակի՝ ռուս-վրացական քաղաքացիությամբ, ինչպես նաև… Վրաստանի տարածքում օրինականացնել ռուսական ռազմակայանների ներկայությունը։ Հանրության բուռն դժգոհության շնորհիվ տեսահոլովակը հանվել է եթերից, իսկ կուսակցությունը՝ հաշվառման ժամանակ հայտնաբերված խախտումների պատճառով զրկվել է ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Մյուս՝ նախկին ԱԺ նախագահ Նինո Բուրջանաձեի ղեկավարած «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունը հանդես է եկել Վրաստանի «արտաբլոկային» կարգավիճակի մասին թեզով։

Մոսկվայում Բուրջանաձեն հասցրել է «շատ հետաքրքիր» հանդիպումներ ունենալ ռուսաստանյան վերնախավի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում նրան խոստացվել է վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը՝ Ռուսաստանի հետ ինտեգրվելու և ՆԱՏՕ-ից հրաժարվելու դիմաց։ Ընդ որում, նախկին ԱԺ նախագահը համեստորեն շրջանցել է այն փաստը, որ Մոլդովայի պարագայում արտաբլոկային կարգավիճակը ոչ մի կերպ չի նպաստել մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանը, իսկ Ուկրաինայի դեպքում հանգեցրել է Ղրիմի բռնազավթմանը և դոնբասյան պատերազմին…

Ի հեճուկս Բուրջանաձեի՝ ճանաչված քաղաքական գործիչ լինելու հանգամանքի՝ վերջինիս կուսակցությունը վարկանիշով որոշակիորեն զիջում է մեկ այլ ռուսամետ ուժի՝ «Վրաստանի հայրենասերների ալյանսին»։ Թեև վերջին շրջանում «Ալյանսը» հրաժարվել է բացահայտ ռուսամետ հռետորաբանությունից և կենտրոնացել է «ավանդական արժեքների» քարոզչության վրա, կուսակցության բառապաշարում այսօր էլ կարելի է լսել «փտած Արևմուտք» խիստ բնութագրական արտահայտությունը։

«Ալյանսի» թևի տակ է հավաքվել «ավանդական արժեքների» և «Տուլայի բլիթների» սիրահարների մի ողջ փունջ, որոնցից, մասնավորապես, հիշատակելի են «Ավանդապահները», «Ազատ Վրաստանը», «Ազատությունը Զվիադ Գամսախուրդիայի ուղին է», «Վրաստանի ուժային կառույցների վետերանների և հայրենասերների քաղաքական շարժումը», «Նոր քրիստոնյա-դեմոկրատները»։

Ինչ խոսք, հիմնական ճակատամարտը տեղի է ունենալու կառավարող «Վրացական երազանքի» և ընդդիմադիր «Ազգային շարժման» միջև։ Սակայն, հաշվի առնելով չկողմնորոշվածների և հիշյալ քաղաքական ուժերի օգտին քվեարկել չցանկացող քաղաքացիների մեծ թիվը, բացառված չէ, որ խորհրդարան ներթափանցեն նաև հյուսիսային հարևանի հետ «սերտ ինտեգրման» բացահայտ կողմնակիցները։ Փորձագետների մի մասը կանխատեսում է, որ ռուսամետ ուժերը կստանան խորհրդարանական տեղերի մինչև իսկ 10%-ը։

Սոցիոլոգիական հարցումների մեծ մասի համաձայն՝ «երազկոտների» և «նացիոնալների» վարկանիշներն իրարից շատ քիչ են տարբերվում։ Հետևաբար՝ ընտրությունները հոկտեմբերի 8-ին չեն ավարտվի, քանի որ շատ ընտրատեղամասերում մրցակիցները չեն կարողանա հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ բավարար թվով ձայներ և երկրորդ փուլերի ալիքը հարկավ կտարածվի երկրի շատ նահանգների վրա։

Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին սեպտեմբերի կեսերին հայտարարել է ռուսաստանյան «մեղմ ուժի» աննախադեպ զանգվածային հարձակման մասին և «ռուսական քարոզչության և ռուսամետ քաղաքական սուբյեկտների ուժեղացման ֆոնին» Արևմուտքի օգնությանն է դիմել։

Իշխանությունների՝ ընտրությունների ժամանակ ապակայունացման վտանգի առկայության կամ, ընդհակառակը, իրավիճակի ամբողջական վերահսկելիության մասին իրարամերժ հայտարարությունները հուշում են, որ ըտրությունների օրը և հետընտրական շրջանում իրավիճակն, այնուամենայնիվ, կարող է բարդանալ։

Այսպես, միևնույն օրը ներքին գործերի նախարարը հայտարարել է երկրում հնարավոր ապակայունացման մասին, իսկ ընտրողների հետ հանդիպումներ անցկացնող վարչապետը խոստացել է, որ «Վրաստանին սպասում է շատ լուսավոր՝ ջերմությամբ և լույսով լի ապագա»։

Ընդ որում, հաջորդ իսկ օրը վարչապետը բացահայտ մեղադրել է «նացիոնալներին»՝ ընտրություններին ընդառաջ անկարգություններ հրահրելու մտադրության համար։ Միաժամանակ, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրում իրավիճակի ծայրահեղացմանը ձգտող միակ ուժը հենց «Վրացական երազանքն» է։

Սեպտեմբերի 14-ին ներքին գործերի նախարարը հրաման է ստորագրել, ըստ որի Վրաստանի յուրաքանչյուր նահանգում ստեղծվելու են «սպասվող սպառնալիքների, դրանց պատճառների ու ռիսկերի և անհրաժեշտ միջոցառումների ծրագրավորման համար պատասխանատու խմբեր, որպեսզի ընտրությունների օրն անհրաժեշտության դեպքում դյուրացվի ընտրատեղամասերին հարակից տարածքներ ոստիկանության ժամանումը, անվտանգության ապահովման ծրագրի մշակումը և ընտրությունների ընթացքում հայտնաբերվելիք իրավախախտումներին անմիջապես և արդյունավետորեն արձագանքելու հնարավորության կազմակերպումը»։

Բացի դրանից, ոստիկանության աշխատակիցներն իրավունք են ստացել ընտրատեղամասում գտնվել առանց ընտրական հանձնաժողովի նախագահի թույլտվության։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) օգոստոսին կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ նախընտրական արշավն ընթանում է հանգիստ պայմաններում։

Իրավիճակը կարող է փոխվել ընտրություններին անմիջապես նախորդող և հաջորդող օրերին։ Այսպես, «Անկախ փորձագետների ակումբի» նախագահ Սոսո Ցիսկարիշվիլին «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում ասում է, որ «ռուսամետ «կոշտ ուժը» պատրաստվում է ընտրությունների ոչ ժողովրդավարական անցկացմանը»։

«Լուռ դժգոհությունը մեզ կարող է շատ թանկ արժենալ։ Բայց ժամանակը դեռ չի սպառվել, ուստի, իմ կարծիքով, և՛ ԶԼՄ-ները, և՛ քաղաքացիական հատվածը պետք է պատշաճ ակտիվություն դրսևորեն՝ առկա սպառնալիքի ըմբռնումը հանրային դարձնելու համար», – նախազգուշացնում է փորձագետը։

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.