Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Վրաց վարչապետը Սոչիի օլիմպիադայի մասին

marut
October 2013

Պետությունը չպետք է զգացմունքային ու բռնկուն լինի՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, մեկնաբանելով վրաց հասարակության մի մասի բողոքը Սոչիի օլիմպիադայում Վրաստանի մասնակցության դեմ:
Բողոքի ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ջահակիրը դարձել է օդաչու Իվան Նեչաևը, ով 2008 թվականին մասնակցել է Վրաստանի դեմ պատերազմին և ստացել «Ռուսաստանի Դաշնության հերոսի» կոչում՝ վրաց զինված ուժերի հետ մարտում վնասված ռուսական Սու-25 կործանիչը փրկելու համար:

«Ես ըմբռնմամբ եմ մոտենում հասարակության անդամների մեծամասնության դիրքորոշմանը, ընդունում եմ, որ տեղի ունեցածը վիրավորական է, բայց պետությունը չպետք է լինի բռնկուն և նյարդային, այլ պարտավոր է ընդունել հավասարակշռված որոշումներ», – ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Իվանիշվիլին:

Վարչապետը, միևնույն ժամանակ, չի բացառում, որ Վրաստանն, ի վերջո, կարող է հրաժարվել Սոչիի օլիմպիադային մասնակցելուց:

«Մենք պետք է տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Եթե օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ մենք զգանք, որ օլիմպիադային մասնակցելը մեզ համար ստորացուցիչ է, ապա մենք, իհարկե, չենք մասնակցի», – մեկնաբանել է վրաց վարչապետը:

Նեչաևի դեպքից բացի Թբիլիսիում վրդովված են նաև Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի մյուս քայլերով: Մասնավորապես, վրաց հասարակության վրդովմունքն է հարուցել Ցխինվալիի տարածաշրջանում ռուսաստանցի սահմանապահների կողմից «սահմանի» կառուցման աշխատանքների վերսկսումը, ինչպես նաև Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի մեկնաբանությունները՝ վրացական արտադրանքի որակի և վրաց-ամերիկյան կենսալաբարատորիայի վերաբերյալ:

Վրաստանի շուրջ տաս հազար քաղաքացիներ արդեն իսկ ստորագրել են երկու վրացական ՀԿ-ների նախաձեռնած առցանց-պահանջագիրը՝ «Բողոք Սոչիի օլիմպիադայի դեմ», իսկ հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի կենտրոնում բաց երկնքի տակ վրացի երաժիշտները կազմակերպել են համերգ՝ ռուսական բռնազավթման և Սոչիի օլիմպիադային Վրաստանի մասնակցության դեմ:

Իր հերթին, վրաց վարչապետը հայտարարել է, որ բողոքի արշավ նախաձեռնած կազմակերպություններն արտահայտում են «մեկ մարդու շահերը», ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, ով կտրականապես դեմ է Սոչիի օլիմպիադային Վրաստանի մասնակցությանը:

«Խորհրդանշականը և էականը»

Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտից Գիորգի Մճեդլիշվիլին կարծում է, որ հետխորհրդային տարածությունում խորհրդանշական իրադարձություններին, ընդհանուր առմամբ, հատկացվում է «շատ ավելի մեծ ուշադրություն, տրամախոսություն (դիսկուրս) և քաղաքական պաշար, քան իսկապես էական և պատմականորեն կարևոր իրադարձություններին»:  Տվյալ դեպքում, փորձագետի կարծիքով, քաղաքականապես հասուն հասարակության մեջ Սոչիի օլիմպիադային մասնակցելու-չմասնակցելու երկընտրանքը պետք է հետին պլան մղվեր՝ նոյեմբերի 28-29 -ին ԵՄ վիլնյուսյան գագաթնաժողովում Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնության հավանական նախաստորագրման ֆոնին:

«Հասուն հասարակությունում շատ ավելի լայն չափով կքննարկվեր ԵՄ սպասվող գագաթնաժողովը, հատկապես, որ Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են հենց վիլնյուսյան գագաթնաժողովի օրվա մերձեցմամբ», – «Ամերիկայի ձայնի» Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է փորձագետը:

Մճեդլիշվիլին կարծում է, որ Ցխինվալիի տարածաշրջանում Ռուսաստանի կողմից հաճախակիացած սադրանքները և վրացական գինիների անորակ լինելու վերաբերյալ Օնիշչենկոյի հերթական հայտարարությունը վկայում են Վրաստանի վրա Ռուսաստանի գործադրած ճնշումների մասին:

Նոյեմբերի 28-ին Թբիլիսին պետք է Մոսկվայից նոր «նվերներ» սպասի: Սոչիի օլիմպիադային Վրաստանի մասնակցության դեմ ծագած հասարակական բողոքը Մճեդլիշվիլին կապում է Վրաստանի նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքական հավակնությունների հետ:

«Շարժումը դժվարությամբ է հաշտվում իր քաղաքական հոգեհանգստի հետ, քանի որ գալիք նախագահական ընտրություններում (հոդվածը հրապարակվել է նախքան նախագահական ընտրությունները.-խմբ.) կուսակցության հավանական պարտությունից հետո վերջինիս հետագա թուլացումն անխուսափելի է:  Այդ իսկ պատճառով կուսակցության ղեկավարները կիրառում են հին փորձարկված միջոց՝ հնչեցնելով կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ռուսաստանամետ լինելու մեղադրանքը», – հայտարարել է Գիորգի Մճեդլիշվիլին:

Փորձագետը համոզված է, որ տվյալ պահին օլիմպիադայից հրաժարվելը «բոլորովին ճիշտ չէ», քանի որ, Մճեդլիշվիլու կարծիքով, այդպիսի քայլը «բացարձակ անիմաստ է»: Քաղաքագետը կարծում է, որ Վրաստանի համար «իսկական քաղաքական հաղթանակն օլիմպիադային մասնակցելն է՝ որպես ԵՄ Ասոցացման հավակնորդ երկիր՝ ինքնիշխան Վրաստանի դրոշի ներքո:

«Կարևոր է հասկանալ, որ եթե Վրաստանը ստանա Ասոցացման մասին պայմանագիրը, ապա այն լինելու է ողջ երկրի՝ թե՛ Միացյալ ազգային կուսակցության, և թե՛ «Վրացական երազանքի» հաղթանակը: Իսկ արդի քաղաքական իրողություններում հաղթանակ կիսելը ձեռնտու չէ հենց Միացյալ ազգային շարժմանը: Դրա համար էլ նրանք փորձում են հասարակության ուշադրությունը հակամարտային թեմային շեղել», – եզրակացնում է Մճեդլիշվիլին:

«Ամեն մի հնարավորություն»

ԱՄՆ Լուիզիանա նահանգի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Միքաբերիձեն հակառակ կարծիքին է. նա ասում է, որ Վրաստանը չպետք է մասնակցի Սոչիի օլիմպիական խաղերին: Միքաբերիձեի խոսքերով, ի հեճուկս տարածված այն տեսակետի, թե սպորտը քաղաքականությունից դուրս է, պատմության մեջ կան բազում դրվագներ, երբ օլիմպիական խաղերը դառնում էին քաղաքական տրամախոսության մաս:

Ըստ Միքաբերիձեի, հաշվի առնելով վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները, ներառյալ միջազգայնորեն ճանաչված վրացական տարածքների բռնազավթումը, սողացող բռնակցման-անեքսիայի շարունակությունը՝ Ցխինվալիի տարածաշրջանում սահմանի տեղափոխումը Թբիլիսիի վերահսկողության տարածքի խորքեր, ապա «դժվար է արդարացում գտնել» Սոչիի օլիմպիադային Վրաստանի պաշտոնական մասնակցության համար: Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ վրացի մարզիկները պետք է մասնակցեն օլիմպիադային՝ միայն որպես անկախ մասնակիցներ:

«Վրաստանը սահմանափակ հնարավորություններ ունի Ռուսաստանի քաղաքականությանն արձագանքելու համար, հետևաբար՝ Թբիլիսին պետք է օգտագործի բոլոր՝ անգամ խորհրդանշական իրադարձությունները: Իսկ վրացի մարզիկները միշտ էլ կարող են մասնակցել օլիմպիադային օլիմպիական դրոշների ներքո՝ որպես անկախ մասնակիցներ», – եզրակացնում է Միքաբերիձեն:

թարգմանությունը՝ «Անալիտիկոնի»

Նեսթան ՉԱՐՔՎԻԱՆԻ
www.golos-ameriki.ru

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.