Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ամո՛թ մեզ, որ հարմարվում ենք Թրամփին

hghazaryan
November 2019

Այս շաբաթվա ուշագրավ իրադարձություններում մռայլ համաչափություն կար

Դիվանագետներ Ուիլյամ Թեյլորը կենտրոնում և Զորջ Քենթը չորեքշաբթի օրը իմպիչմենտի լսումներին ժամանելիս: Լուսանկարը` Դեյմոն Ուինթերի«/The New York Times»

Ուկրաինային անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելը  «և փոխարենը քաղաքական աջակցություն հայտնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ փուչ քարոզչություն, պարզապես հիմարություն», – ասաց Թեյլորը ՝ այդ երկրում Ամերիկայի ամենաբարձրաստիճան դիվանագետը: «Դա անարդյունավետ է այն ամենի համեմատ, ինչը մենք փորձում էինք անել: Անտրամաբանական է և անբացատրելի: Պարզապես խենթ որոշում էր»: Լսումների ընթացքում պարզ դարձավ, որ Թրամփը խորտակում է արտաքին քաղաքականությունը 2020-ի ընտրարշավում  խաբեությամբ հաջողության հասնելու համար:

Չորեքշաբթի օրը նաև Ռոջեր Սթոունի դատավարության վերջնական փաստարկների ներկայացման օրն էր: Նա Թրամփի երկարամյա գործընկերն է, ով մեղադրվում է Կոնգրեսում կեղծ հայտարարություններ անելու, սուտ վկայություն տալու և ամերիկյան ընտրություններում ռուսական միջամտության գործով Կոնգրեսի կողմից իրականացվող հետաքննության ժամանակ արդարադատության համար խոչընդոտներ ստեղծելու մեջ:

Դատավարության ընթացքում Թրամփի նախընտրական քարոզչության նախկին ղեկավար Սթիվ Բաննոնը ցուցմունք տվեց առ այն, որ ինքը Սթոունին համարում է «WikiLeaks»-ի համար նյութեր ապահովող հիմնական անձը, ուր հրապարակվել էին Դեմոկրատական ազգային կոմիտեի հազարավոր նամակներ, որոնք  հաքերային հարձակման արդյունքում ձեռք էին բերվել Ռուսաստանի կողմից: Թրամփի նախընտրական քարոզչության նախկին աշխատակից Ռիկ Գեյթսը ցուցմունք  տվեց այն մասին, որ Թրամփն ուղղակիորեն խոսել է Սթոունի հետ «WikiLeaks»-ի ծրագրերի մասին: Թրամփն իր հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլերին հղած գրավոր նամակներում նշել է, որ ոչ մի նման խոսակցություն չի հիշում : Սթոունը, կարծես, չափազանցրել էր «WikiLeaks»-ի  իր կապերը, սակայն դատավարության ընթացքում պարզ դարձավ, որ Թրամփը ստել է: Նա 2016-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ բազմիցս փորձել է օգտվել Ռուսաստանի` կիբերհանցագործությունների արդյունքում ձեռք բերած տվյալներից:

Իմպիչմենտի լսումներից հետո լրատվամիջոցներից ոմանք հորանջում էին: «Reuters»-ի երկու լրագրողներ դատավարությունը համարում էին «հետևողական, բայց ձանձրալի», գրելով. «Ի տարբերություն լավագույն իրապատում հեռուստաշոուների, էլ չենք ասում Թրամփի նախագահության մասին, հրավառությունները և պայթուցիկ պահերը սակավ էին»: NBC-ի լրատվական վերլուծաբանը եզրակացրեց, որ լսումները ավելի շատ նման էին միանվագ ներկայացման փորձի, քան հիթային Բրոդվեյ մյուզիքլի բացման երեկոյի»:

Ինչ խոսք, չորեքշաբթի օրը նոր բացահայտումներ քիչ են եղել, քանի որ վկաների դռնփակ ցուցմունքների արձանագրություններն արդեն իսկ հրապարակվել էին: Բայց եթե առկա փաստերը երկրի հիմքերը ցնցելու առիթ չեն, ապա մեղքը Դեմոկրատների հետախուզական հանձնաժողովինը չէ: Մեղքը բոլորինս է, որ թույլ ենք տալիս ընդունելի համարել այս անօրինական, կլեպտոկրատական նախագահությունը:

Աշխարհի ամենաուժեղ թմրամիջոցներից կախվածության պես՝ մեր քաղաքական դասը որևէ բան զգալու համար կարծես պահանջում է ավելի մեծ ցնցումներ: Մեկ ամիս առաջ հանրապետական որոշ հնազանդ սենատորներ կարճ ժամանակով հեռացան իրենց տիրակալից, քանի որ Թրամփը կանաչ լույս էր տվել  թուրքական կողմին` հարձակվելու Սիրիայում Ամերիկայի քուրդ դաշնակիցների վրա:  Լինդսի Գրեհեմը, ով  Թրամփի  խոնարհ ծառան է,  այդ ժամանակ նշեց, որ եթե նախագահը չփոխի քաղաքականությունը, նա պատրաստ է դառնալ Թրամփի «ամենավատ մղձավանջը»:

Թրամփը չփոխեց քաղաքականությունը, որով պետք է պաշտպաներ քրդերին, և չորեքշաբթի օրը Օվալաձև գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ լպստեց Թուրքիայի բռնապետական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշիկները: Առանց ըմբոստանալու` Գրեհեմը փոխեց իր վարած քաղաքականությունը: Հանդիպումից հետո, կարծես զվարճանալով իր իսկ նսեմացումից, նա որոշեց սատար կանգնել Էրդողանին և արգելափակել Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը ճանաչող կոնգրեսական բանաձևը.  զանգվածային վայրագություններ, որոնք Թուրքիան մոլեգնորեն հերքում է:

Ուրեմն՝ ճիշտ է. չորեքշաբթի օրը տեղի ունեցած դատական նիստում բացահայտված Թրամփի դավաճանությունը չի շարժի անշարժ հանրապետականներին: Անցյալ ամիս Գրեհեմը Աքսոյիսին ասաց, որ կան հանգամանքներ, որոնց առկայության դեպքում նա կարող է աջակցել իմպիչմենտին: «Եթե դուք  բացի հեռախոսազրույցից կարողանաք ցույց տալ ինձ  որևէ ապացույց, դա, ըստ էության, շատ անհանգստացնող կլինի», – ասաց նա: Այժմ, երբ առկա է ապացույցների առատություն, Գրեհեմը  պնդում է, որ հարցումը «անվավեր է», քանի դեռ Թրամփի` Ուկրաինայի սխեման բացահայտած  մատնիչը ի հայտ չի եկել:

Բայց ճակատագրական սխալ է Թրամփի ցանկացած պահանջ կատարող մարդկանց թույլ տալ  մեզ համար սահմանել հասարակական վարքի ընդունելի ստանդարտներ: Ցանկացած նորմալ չափիչով այս շաբաթվա նորությունները` իմպիչմենտի լսումը, Քարի դատը, Էրդողանի հետ խայտառակ հանդիպումը, էլ չենք ասում Թրամփի ավագ խորհրդատու Ստեֆան Միլլերի սպիտակ ազգայնականության նոր բացահայտումները` սենսացիոն և պատմական  կհամարվեին: Այն փաստը, որ հանրապետականները այլ բան են պնդում, մեր  քաղաքական խորը ճգնաժամի նշան է: Մեզանից յուրաքանչյուրն ինքը պետք է ընտրի ինչ անել. լռել և անբարեխիղճ կերպով վերաբերվել մեր համաքաղաքացիներին կամ, որպես ցնցող նախազգուշացում, կրկնակի քաղաքական գործողությունների դիմել:

Առերեսվելով Թրամփի հանցանքների ապացույցներին` իրավունքի պաշտպանների զգալի մասը փորձում է համոզել ամերիկացիներին, որ նախագահը առաջադրվել է հրեա բարերար Զորջ Սորոսի կողմից: Մքարթիի փնթփնթացող ֆանտազիան, որ Սորոսը վերահսկում է ամերիկացի դիվանագետներին, ի սկզբանե սկանդալային թեմա էր. Ռուդի Ջուլիանին անընդհատ առաջ էր տանում այս գաղափարը:

Այժմ այս պնդումներն ավելի հաճախ են բարձրաձայնվում: Չորեքշաբթի երեկոյան Զո դի Գենովան և Վիկտորիա Տենսինգը, ովքեր Ջուլիանիի և կոռումպացված ուկրաինական շահերի միջև միջնորդներ են եղել, հայտնվել են Lou Dobbs- ի Fox Business շոուում, որտեղ Դի Գենովան ասել է. «Կասկած չկա, որ Զորջ Սորոսը վերահսկում է ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին քաղաքականությամբ զբաղվող շատ մասնագետների»:

Հինգշաբթի օրը սպիտակ ազգայնականության ներկայացուցիչ Սթիվ Քինգը թվիթերյան իր էջում տեղադրեց Սորոսի որդու նկարը ՝ անհեթեթորեն պնդելով, որ հենց նա է տեղեկատվություն հաղորդողը (Քինգը հետագայում ջնջեց այդ գրառումը):Սրանք հակասեմական դավադրությունների տեսություններ են, որոնք երկրորդ կարգի բարոյալքված օլիգարխիաներում, ինչպիսին Ռուսաստանն ու Հունգարիան են, խեղաթյուրում են հասարակական կյանքը: Երեք կարճ տարիների ընթացքում հանրապետականները թույլ են տվել մեր երկիրը հասցնել այդ մակարդակի, իսկապես ընկղմել դրա տակ, քանի որ արտասահմանյան ավտորիտարները հեշտությամբ են մանիպուլյացիայի ենթարկում մեր նախագահին և նրան իրենց հավասար չեն համարում:

Դեմոկրատները չեն կարող ստիպել, որպեսզի իրենց հանրապետական գործընկերները կանգնեն այնպիսի հարգարժան հայրենասերների կողքին, ինչպիսիք են Թեյլորը և Քենթը, որոնք հարգված պահպանողական առաքինությունների մարմնացումն են: Այն ամենը, ինչ նրանք կարող են անել, ստիպել ընտրություն կատարել իդեալների, որոնք հանրային կյանքում բոլորը մեկ անգամ գոնե ձևացնում էին, որ հարգում են, և սեփական պղծության միջև: Կա՛մ ամերիկացիները կվերականգնեն իրենց  ի ծնե իրավունքը և կրկին կդառնան լիբերալ ժողովրդավարության, կա՛մ` ոչ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշի, թե այդ գործընթացում որքան ենք մտածում զվարճանալու մասին:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը


Սկզբնաղբյուրը`«The New York Times»

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.