Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Քաղաքացիական լրագրությունը Իրանում. 2009 թվականի ամառ

marut
July 2011
 Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏՏ մասնագետ
Երեւան Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիների ընթացքում դարձավ ինչ-որ չափով նոր մեդիաների, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների զանգվածային կիրառման առաջին փորձադաշտերից մեկը: Կարելի է փաստել, որ հենց Իրանում  2009 թվականին նախագահական ընտրություններից հետո սկսեցին կիրառվել այն տեխնոլոգիաները, որոնք այսօր համարվում են հիմնական տեղեկատվական գործոններից մեկը արաբական հեղափոխությունների շարքում:

2009 թվականի ամռան ընթացքում, երբ Իրանում սկսվեցին նախագահական ընտրություններին հաջորդող խռովությունները, տեղեկատվական դաշտը անմիջապես հայտնվեց ճգնաժամային իրավիճակում, քանի որ ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունն անցան տեղեկատվական հակամարտության` կիրառելով բոլոր հնարավոր առկա միջոցները: Ընդդիմությունը ստացավ նաեւ լայն միջազգային աջակցություն:

Նախագահական ընտրություններին հաջորդած անկարգություններին ի պատասխան իրանական իշխանությունների առաջին իսկ գործողություններից մեկը եղավ տեղեկատվական դաշտում արգելափակումների կիրառումը: Այսպես, ընտրություններն անց կացվեցին 2009 թվականի հունիսի 12-ին, իսկ արդեն հունիսի 16-ին իշխանությունների կողմից օտարեկրյա  լրատվամիջոցներին արգելվեց ռեպորտաժներ վարել փողոցներից:/1/ Հաշվի առնելով, որ տեղական մամուլն այդ օրերին արդեն իսկ գտնվում էր ճնշման տակ` դա բերեց տեղեկատվական քաղցի, քանի որ հիմնականում ԶԼՄ-ներից էին ստացվում  պաշտոնական տվյալներ:

Արդեն այդ պահին իրանական ընդդիմությունը սկսել էր ակտիվ կիրառել քաղաքացիական լրագրության բոլոր հնարավոր միջոցները: Իրանյան դեպքերի համար յուրահատուկ էր հետեւյալը. չնայած այն բանին, որ կիրառվում էին հայտնի միջոցներ, սակայն մեթոդների համադրումը եւ զանգվածայնությունն ինչ-որ առումով աննախադեպ էին: Բլոգերում, սոցիալական ցանցերում ընդդիմության ակտիվիստներն ամեն ժամ զանգվածայնորեն տարածում էին տեղեկատվություն կատարվող իրադարձությունների մասին: Բացի գրավոր տեղեկատվությունից մեծ դեր էր կատարում այդ պահին լուսանկարների եւ տեսանյութերի տարածումը:

Ընդդիմադիրները շատ արագ կողմնորոշվեցին, հասկանալով, որ իշխանական մամուլը չի կարողանում ապահովել պատշաճ քարոզչություն, որը համոզիչ կլիներ միջազգային հանրության համար: Այդ իսկ պատճառով համացանցը սկսեց հեղեղվել տեսանյութերով, որոնք առանձնապես որակ չունեին, պրոֆեսիոնալ չէին, սակայն ստեղծում էին տպավորություն արյունալից իրադարձությունների մասին: Ընդդիմադիրները տեղեկատվությունը լուսանկարելու եւ տեսանկարելու համար օգտվում էին հասարակ բջջային հեռախոսներից, ինչը հասկանալի պատճառով դարձրեց տեղեկատվության տարածումը զանգվածային եւ օպերատիվ, իսկ իշխանական մամուլը` անմրցունակ:

Ընդդիմությունը օգտվում էր մի քանի մեծ հարթակներից: Բլոգային տիրույթում դա հիմնականում Blogspot եւ WordPress կայքերն էին: Տեղական բլոգային հարթակները, որոնք վերահսկվում էին անվտանգության ուժերի կողմից, հասկանալի պատճառով ակտիվ չէին: Տեսանյութերի ամենաակտիվ տարածքը Youtube-ն էր: Սակայն օպերատիվ տեղեկատվության եւ լուսանկարների տարածման համար կիրառվում էր միկրոբլոգային Twitter կայքը: Facebook-ն այդ ժամանակ Իրանում շատ պասիվ էր` ուներ մոտ 150 հազար օգտատեր (որպեսզի հասկանալի լինի` Հայաստանում, 2011-ի մայիսի տվյալներով, օգտատերերի թիվը գերազանցում էր 170 հազարը) , բացի դրանից` հատուկ գործակալությունները սկսեցին այդ օրերին արգելափակել ելքը դեպի այդ սոցիալական ցանց:/2/

Մինչեւ Իրանի իրադարձություններըTwitter միկրոբլոգային հարթակն առաջին անգամ լուրջ քաղաքական ազդեցություն ունեցավ Մոլդովայի խորհրդարանական  ընտրություններից հետո, երբ այն օգտագործվեց որպես ընդդիմադիր ակտիվիստների օպերատիվ  հավաքագրման միջոց: Սակայն արդեն Իրանում Twitter-ը օգտագործվեց ոչ միայն որպես հավաքագրման, այլ նաեւ որպես իրազեկման, տեղեկատվական միջոց:

Ընդդիմադիրները Twitter-ում տեղադրում էին օպերատիվ տեղեկատվություն հենց փողոցներից, ուր տեղի էին ունենում ընդհարումներ ուժային կառույցների հետ: Twitter-ը թույլ էր տալիս անմիջապես ինտերնետում տեղադրել բջջային հեռախոսից ոչ միայն կարճ հաղորդագրություն, այլ նաեւ հեռախոսի խցիկով արված լուսանկարներ: Փաստացի, Իրանի խռովահույզ քաղաքների փողոցները հեղեղվեցին քաղաքացի-լրագրողներով: Մինչդեռ ավանդական մամուլը կաթվածահար վիճակում էր:

Ստեղծված իրավիճակում, երբ փաստորեն ավանդական ԶԼՄ-ները գրեթե ամբողջովին փոխարինվեցին այլընտրանքային լրագրությամբ, կարեւոր էր նաեւ միջազգային հանրության մասնակցությունը: Եթե Իրանի փողոցներից ակտիվ գրում էր մի քանի տասնյակ մարդ (տարբեր գնահատականներով, այդ օրերին իրական տեղեկատվություն անընդհատ ռեժիմով ապահովում էին 60-ից մինչեւ 100 ընդդիմադիր ակտիվիստներ), ապա այլ երկրներից իրանական ընդդիմությանը սոցիալական ցանցերում համակրողների թիվը հասնում էր տասնյակ, հարյուրավոր հազարների, եթե ոչ միլիոնների:

Յուրաքանչյուր գրառում Իրանից, որը տեղեկացնում էր տվյալ պահին կատարվող իրադարձությունների մասին, Twitter-ում վերարտադրվում եւ տարածվում էր հազարավոր անգամ մեծաթիվ համակիրների կողմից: 2009 թվականի հունիսի կեսերին Twitter-ը դարձավ տեղեկատվության միակ խոշոր  աղբյուրը, որից ստիպված էին օգտվել աշխարհի ԶԼՄ-ները: Որպեսզի հասկանալի լինի, թե որքանով էր աճել այս հարթակի ազդեցությունը, նշենք, որ հունիսի 16-ին տարածվեց տեղեկատվություն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես դիմել է  Twitter-ի ղեկավարությանը` խնդրելով ապահովել դրա անխափան աշխատանքը (կայքը պետք է մի քանի ժամով անջատվեր տեխնիկական աշխատանքների պատճառով):/3/

Twitter-ի հանդեպ պետական կառույցների եւ խոշորագույն ԶԼՄ-ների կողմից նման ուշադրությունն էլ ավելի մեծացրեց հետաքրքրությունը: Բացի տեղեկատվություն տարածելու հնարավորությունից` Twitter-ը ստեղծում էր արտասահմանում գտնվող ընդդիմադիրների համակրողների մոտ հեղափոխական շարժմանը մասնակից լինելու զգացմունք: Այս ամենի պատճառով ինչ- որ պահերի Twitter-ում Իրանին վերաբերող հաղորդագրությունների թիվը հասնում էր 200 հազարի մեկ ժամվա ընթացքում: Այդ պահին իրանական իրադարձություններին վերաբերող հաղորդագրությունները հատուկ նշվում էին #IranElections, #Iran, #Tehran եւ մի շարք այլ թեգերով (tag):

Ըստ Trendrr ընկերության վիճակագրության` 2009 թվականի հունիսի 16-ին բլոգերում արվել է մոտ 2,25 միլիոն գրառում, որոնք վերաբերում էին Իրանում կատարվող իրադարձություններին: Իսկ միայն Twitter-ում հունիսին ամեն ժամ լինում էր 10-ից 50 հազար գրառում, իսկ ինչ որ պահերի այդ ցուցանիշը հասնում է մի քանի հարյուր հազարի:/4/

Այսպիսով, սոցիալական մեդիաների, քաղաքացիական լրագրության դերը Իրանում հետընտրական իրադարձությունների շուրջ դժվար է գերագնահատել: Սակայն, նույն Իրանի փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական լրագրությունն ունի նաեւ իր շատ խոցելի կողմերը: Այսպես, բլոգերի, սոցիալական ցանցերի միջոցով տարածվող տեղեկատվությունը շատ դժվար է ստուգել, ապահովել վստահելի աղբյուրների գնահատումը: Նման տեղեկատվական տարափի մեջ անմիջապես ի հայտ եկան սադրիչներ, ապատեղեկատվություն տարածողներ: Բացի դրանից, տեղեկատվության տարածման արագությունը բերում էր նրան, որ ցանցում հայտնվում էին եւ տարածվում մամուլով ակնհայտ չստուգված ասեկոսեներ: Մեկ ուրիշ խաթարող հանգամանք էր այն, որ ընդդիմության դեմ պայքարող իրանական ակտիվիստները (որոնք տեսականորեն կարող էին լինել նաեւ հատուկ ծառայությունների աշխատակիցները) շատ արագ կողմնորոշվեցին եւ սկսեցին նույն Twitter-ում տարածել ապակողմնորոշիչ տեղեկատվություն` ձեւանալով որպես ընդդիմության ներկայացուցիչներ:

Փաստորեն  իրանական դեպքերն առաջին անգամ ցույց տվեցին քաղաքացիական լրագրության եւ սոցիալական մեդիաների ուժը, այն հնարավորությունները, որոնք կարողանում են շրջանցել գրաքննությունը: Մյուս կողմից, պարզ դարձավ, որ դրանք միայն գործիքներ են եւ միանշանակ վստահել այլընտրանքային մամուլին չի կարելի, քանի որ այստեղ չստուգված, կամ միտումնավոր ապատեղեկատվության տարածման հնարավարությունը նույնքան մեծ է:

 

/1/ Зарубежным корреспондентам запретили вести репортажи с улиц Тегерана

http://www.vesti.ru/doc.html?id=293996

/2/ Mousavi supporters rally support on Twitter http://www.reuters.com/article/2009/06/16/iran-election-twitter-idUSLG7253220090616

/3/ State Department Asks Twitter to Stay Up (and Other Notes  on Digital Diplomacy) http://personaldemocracy.com/node/9015

/4/    Up To 200,000 Tweets About Iran Sent An Hour

http://news.sky.com/skynews/Home/World-News/Iran-And-Twitter-Pro-Mousavi-Supporters-Drowned-Out-By-US-And-UK-Tweets-Amid-Election-Protests/Article/200906315311513

Թեգեր Անալիտիկոն | №7 | 2011Սամվել Մարտիրոսյան

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.