Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Քաշմիրը շարունակում է մնալ «հանգած հրաբուխ», որը ցանկացած պահի կարող է ժայթքել

marut
February 2018

 

 

Քրիստ ՊՈՂՈՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

 

Արդեն 70 տարի է՝ Հնդկաստանը և Պակիստանը չեն կարողանում համաձայնության գալ Քաշմիրի շրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցում: Հակամարտությունը բարդ է հատկապես այն առումով, որ երկու պետություններն էլ ունեն միջուկային զենք և հավանական պատերազմի դեպքում այն կարող է վերաճել միջուկային պատերազմի: Այսօր այն համարվում է աշխարհի ամենառազմականացված շրջաններից մեկը:

Հակամարտող կողմերից մասնավորապես Պակիստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների ծավալմանն ու ակտիվացմանը և ապակայունացնող իրավիճակ ստեղծելուն: Պակիստանի իշխանություններն իրենց պետության սահմաններում տարածք են տրամադրում ահաբեկչական խմբավորումներ նախապատրաստելու և հնդկական հենակետերի վրա հարձակումներ իրականացնելու համար: Բացի այդ, պակիստանյան իշխանությունները Քաշմիրյան բնակչության շրջանում (այստեղ մեծամասամբ բնակվում են մահմեդականներ) հովանավորում են հնդկական իշխանությունների դեմ ուղղված ցույցերը:Այն, որ Իսլամաբադը հովանավորում է ահաբեկչությունը, ապացուցվեց 2016թ. սեպտեմբերի 18-ին, երբ Պակիստանի տարածքից  ահաբեկչական հարձակումներ կատարվեցին հնդկական հենակետերի վրա, ինչի արդյունքում զոհվեց 18 զինծառայող:

Բացի այդ, 2017թ. հուլիսի 17-ին պակիստանյան ուժերը սկսել են անկանոն հրետակոծել հնդկական դիրքերը, ինչի արդյունքում զոհվել է մեկ զինծառայող, որին ի պատասխան հնդկական ուժերը կրակ են բացել՝ վիրավորելով երկու զինծառայողի: Պակիստանյան ուժերի կողմից բացված կրակից մահացել է նաև 8-ամյա մի աղջնակ, իսկ նրա մայրը վիրավորվել է: Հնդկաստանի զինված ուժերը օգոստոսի 7-ին կարողացել են չեզոքացնել հինգ գրոհայինների, որոնք փորձում էին հատել հնդկա-պակիստանյան սահմանը և ներթափանցել Քաշմիր:

Քաշմիրը շարունակում է մնալ «հանգած հրաբուխ», որը ցանկացած պահի կարող է ժայթքել: Ցանկացած տեսակի ահաբեկչություն հնդկական Քաշմիրի տարածքում սրում է իրադրությունը: Չլուծված տարածքային հակամարտությունը պարբերաբար իրեն հիշեցնել է տալիս փոխադարձ հրաձգություններով, որոնց արդյունքում զոհվում են հակամարտող կողմերի զինծառայողները:

Քաշմիրյան հակամարտության բարդությունը պայմանավորվում է նաև Չինաստանի գործոնով: Եթե Պակիստանը համարում է, որ Հնդկաստանը «թալանել» է իրեն, անօրինական ձևով զբաղեցնելով Քաշմիրի մեծ մասը 1947 թվականին, ապա Չինաստանի հավակնությունները Քաշմիրյան հողերի նկատմամբ արմատներով գնում են խորը պատմության մեջ: Ներկայումս մեծ լեռնային սառցադաշտ Ակսայ Չինը Չինաստանի վերահսկողության տակ է գտնվում 1962թ. չին-հնդկական պատերազմի արդյունքում, իսկ 1963թ. Իսլամաբադը կնքեց պայմանագիր, որով այդ տարածքները ճանաչում էր չինական: Այդպիսով, Իսլամաբադը դարձրեց քաշմիրյան հակամարտությունը ավելի անորոշ և բարդ:

Քննարկվում են հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի տարբերակներ` ՄԱԿ-ի կողմից առաջարկված հանրաքվե, սահմանների դեմարկացիայի անցկացում, Ազադ Քաշմիրի ճանաչում որպես Պակիստանի տարածք և Ջամու-Քաշմիրի ճանաչում որպես Հնդկաստանի տարածք: Քննարկվում է նաև տարբերակ, որով քաշմիրյան տարածքները կստանան լայն ինքնավարություն Պակիստանի և Հնդկաստանի կազմում, ընդ որում կվերացվեն մարդկանց, ապրանքների, ծառայությունների և ներդրումների տեղափոխման վրա արգելքները Քաշմիրի ողջ տարածքում: Սակայն կողմերից ոչ մեկը չի ընդունում այս տարբերակները:

Տարբեր ժամանակներում միջազգային կազմակերպությունները և պետությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, առաջարկում էին իրենց միջնորդությունը: Սակայն հնդկական կառավարությունը կտրականապես մերժում էր այդ առաջարկությունները, քանի որ ըստ հնդկական կողմի՝ Պակիստանի և Չինաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները պետք է պատկանեն իրեն, առանց որևէ քննարկման:

ԱՄՆ-ում նոր նախագահի իշխանության գալով քաշմիրյան հակամարտության կարգավորման հարցում նկատվել է էական փոփոխություն, քանի որ Սպիտակ տունն իր ամբողջական պատրաստակամություն է արտահայտել աջակցելու Հնդկաստանին: Այդ մասին հայտնի է դարձել 2017թ. մայիսին հնդիկ և ամերիկացի ներկայացուցիչների միջև ծովային անվտանգության հարցերի քննարկման ժամանակ:

Ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը՝ Հնդկաստանը կարող է Պակիստանին և Չինաստանին հասցնել հարված, որից նրանք ի վիճակի չեն լինի վերականգվել: Երկու պետությունները ոչ միայն կզրկվեն տարածքներից, այլև կկրեն մեծ ֆինանսական վնաս: Չինաստանը, որն ավանդաբար աջակցում է Պակիստանին և հրաժարվում է ճանաչել Հնդկաստանի իրավունքները Ակսայ Չինի և այլ տարածքների նկատմամբ, ավել քան 62 միլիարդ դոլլար է ներդրել չին-պակիստանյան տնտեսական միջանցք (ՉՊՏՄ) ծրագրի մեջ, որը կոչված է աջակցելու և խթանելու պակիստանյան տնտեսությունը, զարգացնելու տրանսպորտային ենթակառուցվածքները, էներգետիկական նախագծերը և այլն:

ՉՊՏՄ-ն մասամբ աշխատել է միայն 2016թ. նոյեմբերին, երբ  չինական բեռը Վադար նավահանգստից փոխադրվեց դեպի Աֆրիկա և Արևմտյան Ասիա: Հաշվի առնելով չինական ներդրումները և ծրագրի դանդաղ զարգացումը, թերևս տևական ժամանակ է պետք, որպեսզի ՉՊՏՄ-ն արդարացնի իրեն: Ընդ որում, այս նավահանգիստը 40 տարի վարձակալական իրավունքով հանձնվել է Չինաստանին:

Այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու՝ Պակիստանի ձգտումները  պայմանավորված են նաև այն գործոնով, որ Հիմալայներից Պակիստան հոսող գետերը անցնում են այս շրջանով: Այս ջրային ռեսուրսներն էլ կյանք են տալիս երկրին և մեծ նշանակություն ունեն երկրի գյուղատնտեսության զարգացման համար: Հնդկաստանը փորձում է ջրամբարներ կառուցել այդ գետերի վրա, որպեսզի դադարեցնի նրանց հոսքը պակիստանյան տարածքներ: Սակայն պակիստանյան իշխանությունների բողոքները խանգարեցին այդ ծրագրերին: Այդ պատճառով էլ քաշմիրյան հակամարտությունը կարող է վերաճել «ջրի համար պատերազմի»:

Քաշմիրյան հակամարտությունից փորձում է անմասն չմնալ մեր հարևանից Թուրքիան: Վերջինիս խորհրդարանի փոխնախագահ Ահմեթ Ադինը դեկտեմբերի 11-ին Քաշմիրի հարցում աջակցությունն է հայտնել Պակիստանին:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.