Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ՔՀԿ-ները և հետամերիկյան աշխարհը

marut
March 2017


Աննա ՕՀԱՆՅԱՆ
Գիտությունների դոկտոր, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների` Ռիչարդ Բ. Ֆինեգանի անվան պրոֆեսոր
Սթոնհիլ Քոլեջ, Մասաչուսեթս, ԱՄՆ

 

2016 թվականը Ատլանտիկ օվկիանոսի երկու կողմերում մակաբերեց Brexit և պոպուլիզմի աճ ընտրական գործընթացներում: Այս զարգացումները հանգեցրին հասարակական բացառիկ դիսկուրսի, ինչպես նաև կոսմոպոլիտիզմի և մարդասիրական արժեքների դեմ կոշտ հարձակումների: 2016-ը կմնա պատմության մեջ որպես նշանակալի և ջրբաժան հանդիսացող տարի, սակայն այն ընդամենը արդյունք էր դեռ քսան տարի առաջ գործող ուժերի: Այս տարվա մեջ ինչպես հին և նոր, մեծ և փոքր ժողովրդավարությունները, այնպես էլ տեղական և համաշխարհային ինստիտուցիաները փորձությունների ենթարկվեցին: Թրամփի վարչակազմի կողմից առաջ քաշած «Ամերիկան առաջինը» քաղաքական դիրքորոշումը մարտահրավեր նետեց այն ամբողջ համաշխարհային կարգին, որը կառուցել էր ԱՄՆ-ն Եվրոպայի հետ միասին Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած շրջանում: Թեպետ վերլուծաբանները վաղուց կանխագուշակում էին դիմակայության աճ ԱՄՆ-ի առաջնորդած և լիբերալ կանոնների հիման վրա գործող կարգի դեմ, դիմակայություն, որը պետք է վրա հասներ ուժգնացող պետությունների և տնտեսական զարգացման այլընտրանքային մոդելների կողմից, սակայն նախագահ Թրամփի ընտրությունը և նրա առաջ քաշած «Ամերիկան առաջինը» քաղաքականությունը նոր մեխանիզմ ավելացրեցին այդ մարտահրավերին. ինքնասաբոտաժ ներսից[1]: Ուրեմն, ինչքա՞ն համաշխարհային, ինչքա՞ն լիբերալ էր այդ կարգը: Ինչքանո՞վ էր այդ կարգը կարգավորված:Սա պարզ կդառնա գալիք տարիներին: Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են համաշխարհային կարգի հատվածայնացում, մյուսներն էլ ասում են, որ ստեղծվելիք «բազմաշերտ» աշխարհն այդքան էլ վատը չի լինի (Acharya 2014): Ջոն Իկենբերին պնդում էր, որ լիբերալ աշխարհն իր իսկ հաջողության զոհն է դարձել[2]: Կառուցված լինելով բաց առևտրի, բազմակողմանիության, դաշինքների, ժողովրդավարական համերաշխության և մարդու իրավունքների վրա՝ լիբերալ հեգեմոն աշխարհը օգտակար էր շատ երկրների և ուժ հավաքող պետությունների համար, որոնք այժմ պայքարում են «սեղանի շուրջ ավելի լավ տեղ զբաղեցնելու համար»: Ըստ այդ փաստարկի՝ նման երկրները ջանում են ձեռք բերել ավելի «հզոր ձայն» և ներկայացվածություն, այլ ոչ թե ոչնչացնել այն համակարգը, որը նպաստել է իրենց աճին:

Գալիք տարիները նշանակալի են լինելու ՀԿ ոլորտի համար անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք կգոյատևի ամերիկյան մենիշխանության կողմից մշակված և պահպանվող, լիբերալ կանոնների վրա հիմնված աշխարհը, թե՞ ոչ, և ի՞նչ տեսք այն կունենա: Ժողովրդավարության փոխկապակցված նահանջներն աշխարհով մեկ առանցքային դեր են կատարելու հասարակական մասնակցության և պետական որոշումների կայացմանը հասարակության հասանելությունն ապահովելու հարցերում. Իսկ դրա կենտրոնական գործիքներ են հասարակական կազմակերպությունները:

Այս զարգացումները, միանշանակ, լի են հնարավորություններով և մարտահրավերներով համաշխարհային քաղաքացիական հասարակության համար: Համաշխարհային քաղաքականության մեջ ՀԿ-ների դերի ավելի մանրամասն վերլուծության համար հետևյալ ուրվագծումը կարող է օգտակար լինել. 1) ՀԿ-ները որպես գաղափար, կանոնակարգող շրջանակ՝ թե ինչպիսին պիտի լինի կյանքը, 2) ՀԿ-ները որպես կազմակերպչական ձև, որը բնութագրվում է ինստիտուցիոնալ ենթակառուցվածքով և 3) ՀԿ-ները որպես կոլեկտիվ գործողության մեխանիզմ:

Առաջին. որպես գաղափար, որպես կոլեկտիվ կազմակերպման կամավորական ձև՝ ՀԿ-ները ավելի հին պատմություն ունեն, քան համաշխարհային կառավարման համակարգը: Վերլուծաբանների մեծամասնությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը համարում է լիբերալ աշխարհակարգի ժամանակակից կառուցվածքի մեկնարկային կետ. կառուցվածք, որ զարգացավ Բրեթոն Վուդս համակարգի շուրջ: ՀԿ-ներն, իրենց հերթին, դիտարկվում են որպես այդ համակարգի հավելումներ: Մենք, սակայն, հաճախ մոռանում ենք, որ ՀԿ-ները, որպես կոլեկտիվ կազմակերպման գաղափար և մեթոդ, ավելի հին են, քան Բրեթոն Վուդս համակարգը և նույնիսկ Ազգերի լիգան: Օրինակ, այն արտառոց դերը, որ կատարեցին ամերիկյան միսիոներները Օսմանյան կայսրության վերջին տարիներին Հայոց Ցեղասպանության ժամանակ մարդկային տառապանքը նվազեցնելու գործում, կարևոր պատմական դրվագ է մարդասիրական ՀԿ-ների ժամանակակից ենթակառուցվածքը հասկանալու համար: Պատմական այդ պահին զանազան քաղաքացիական խմբեր մոբիլիզացվեցին Միացյալ Նահանգներում հայ համայքներին օգնություն ցույց տալու նպատակով, քանզի համաշխարհային մակարդակում չկար որևէ լուրջ ենթակառուցվածք նման դեր ստանձնելու համար (Balakian [3] 20043; Watenpaugh [4] 2015): Համաշխարհային մակարդակով մասնավոր կազմակերպման նմանատիպ, նույնիսկ ավելի վաղ շրջանի օրինակներ կարելի է գտնել աշխարհի տարբեր մասերում, երբ անհատները միավորվում էին խմբերում կամ նախաձեռնություններում՝ բարդ խնդիրներով զբաղվելու նպատակով, որոնք անտեսվում էին կառավարման պաշտոնական կառույցների կողմից:

Երկրորդ. որպես կազմակերպչական ձև՝ ՀԿ-ները հանդիպելու են լուրջ սահմանափակումների ֆինանսավորման և կազմակերպչական օժանդակության տեսանկյունից: Մինչ այժմ քաղաքացիական հասարակությունը, և ՀԿ-ները մասնավորապես, նշանակալի դեր են կատարել լիբերալիզմի ինստիտուցիոնալ բազան և գաղափարական ձգտումն ամրապնդելու, ինչպես նաև աշխարհը «բացելու» հարցերում: Ծառայություններ մատուցող ՀԿ-ները մասնավորապես ընդլայնեցին խոշոր միջազգային կազմակերպությունների ադմինիստրատիվ հասանելությունը և խելամիտ ձևով կապեցին դրանք թիրախային համայքներին: Շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներն առանցքային մեխանիզմներ են հադիսացել մարդու իրավունքներին վերաբերող պայմանագրային պարտավորություններն աշխարհով մեկ կյանքի կոչելու գործում: Միաժամանակ, ՀԿ-ները ենթարկվել են քննադատության պետությունների ներսում և նրանց միջև աղքատության ու տնտեսական անհավասարության կառուցվածքային խնդիրներին հապճեպ լուծումներ առաջարկելու մեղադրանքով: Դիտարկվելով որպես միջազգային կազմակերպությունների հավելումներ, որոնք ամրապնդում են կանոնների վրա հիմնված աշխարհակարգը՝ ՀԿ-ներն ընդունվում կամ քննադատվում են ինչպես համաշխարհային հյուսիսից, այնպես էլ հարավից:

ՀԿ-ների կազմակերպչական մարտահրավերը կապված է համաշխարհային կառավարման և կանոնների հետ՝ հիմնված աշխարհակարգի վրա: Եթե ներկայիս Արևմտյան ժողովրդավարություններում կարծես ավելի ու ավելի արտահայտվող քաղաքական գիծը՝ հիմնված պրոտեկցիոնիզմի և ներպետական կենտրոնացման վրա, շարունակվի՝ համաշխարհային ՀԿ սեկտորը ստիպված կլինի վերահայտնագործել կամ գտնել ներգրավման նոր ձևեր: Զարգացող աշխարհում կառավարման բացերը շատ են՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում: Համաշխարհային ՀԿ-ների  անհրաժեշտությունն էլ ավելի է զգացվում, քան երբևէ:

Երրորդ. ՀԿ-ները՝ որպես կոլեկտիվ գործողությունների մեխանիզմ. սա այն ոլորտն է, որը կարող է վերածնվել զարգացող աշխարհում, հատկապես եթե արևմտյան ժողովրդավարությունները կրճատեն իրենց օժանդակությունը լիբերալիզմի համաշխարհայնացման համար: Զարգացող աշխարհում տեղական ՀԿ-ների աճն  իրական է և ոգևորող: Զարգացող աշխարհում, հատկապես հետկոմունիստական Եվրասիայում, Սառը պատերազմից հետո քաղաքացիական հասարակության ոլորտում արված ներդրումները կարող են սկսել նշանակալի արդյունքներ տալ: Այս առումով հասարակական աջակցությունը ՀԿ սեկտորին, ինչպես նաև բարենպաստ հարկային բարեփոխումները, որոնք կնպաստեն բարեգործական ներդրումների ավելացմանը, պարտադիր պայմաններ են հանդիսանում: Այստեղ մտահոգություն է առաջացնում ավտորիտար հակումների վերածնունդը, առնվազն կարճաժակետ կտրվածքով, ինչը կարող է լուրջ արգելք հանդիսանալ երկրների ներսում ՀԿ սեկտորի առաջխաղացման ճանապարհին:

Տեխնոլոգիան և քաղաքացիական ակտիվությունն այս թվային դարաշրջանում ցույց են տվել, որ կարող են մոբիլիզացնել մարդկանց աշխարհի տարբեր մասերում, թեպետ տարբեր հետազոտական կարծիքներ կան քաղաքացիական ներգրավվածության վրա դրանց կայուն ազդեցության վերաբերյալ: Եթե պետական մարմինները նսեմացնեն ՀԿ-ներին և խնդիրներ առաջացնեն ՀԿ սեկտորի համար, ինչի վառ օրինակն է Ռուսաստանը, ապա դա նախապայմաններ կստեղծի ավելի ու ավելի ակտիվացող փողոցային բողոքների համար, իսկ դրանք թվային դարաշրջանում բավականին ազդեցիկ են: Ժամանակակից ավտորիտարիզմը շուտով կհասկանա ուժեղ քաղաքացիական հասարակության օգուտները որպես սոցիալական փոփոխության և ռեֆորմի կայուն շարժիչ՝ մի կողմից, և, մյուս կողմից, արգելակ՝ հեղափոխական ապստամբությունների ճանապարհին: Զավեշտաբար,  հետխորհրդային շատ պետություններում ՀԿ-ները սխալմամբ ասոցացվում են փողոցային բողոքների և հեղափոխական փոփոխությունների հետ:

Անկախ այն հանգամանքից, թե ինչ դիրքորոշումներ կան այս հարցի վերաբերյալ, ՀԿ-ները մնում են անփոխարինելի, եթե կանոնների վրա հիմնված կարգը՝ տարածաշրջանային թե համաշխարհային, պիտի պահպանվի և զարգանա:

 

 Անգլերենից հայերեն թարգմանությունը Ռոբերտ Ղազինյանի

______________
[1]
Այս միտքն արտահայտվել է International Studies Association-ի համաժողովում՝ 2017 թ. փետրվարին, Բալտիմորում, Մերիլենդ, ԱՄՆ:

[2]https://www.washingtonpost.com/news/in-theory/wp/2016/01/27/american-leadership-is-in-crisis-but-the-world-order-is-not/?utm_term=.652f33d0efa7#comments

[3] Peter Balakian. 2004. The Burning Tigris: The Armenian Genocide and America’s Response. Harper Perennial

[4] Keith D. Watenpaugh. 2015. The Middle East and the Making of Modern Humanitarianism. University of California Press.

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.