Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

100-ից անդին

marut
April 2017


Երբ 2009-ի հունվարին լույս տեսավ “Անալիտիկոնի” առաջին համարը՝ ամսագրի հեռանկարները դեռևս մշուշոտ էին, և ես ասացի, որ որպես գլխավոր խմբագիր երջանիկ կլինեմ, եթե ձգենք մինչև 100-րդ համարը։ Հիմա 101-րդ համարն ենք պատրաստում, և բավարավածության զգացման հետ մեկտեղ ուսերիս զգում եմ 100 համարի ծանրությունը։ Ծանրություն, որը ոչ թե դեպի ներքև է խոնարհում ուսերդ, այլ դեպի առաջ մղում։ Առաջ է մղում թեկուզև իներցիայի ուժով ու չի թողնում կանգնես, դադար առնես։ Ու հասկանում ես, որ սա արդեն ինքնաբավ ընթացք է, սա արդեն ապրելակերպ է։Ինչեր ասես չեն եղել այդ ընթացքում՝ նորանոր հույսեր ու հիասթափություններ, հաջող համարի հրճվանք և բացառիկ նյութի պարտադրած մտորումներ, պատրաստի համարից հետո անբավարարվածության և բաց թողած հնարավորության զգացում, նոր ու օգտակար ծանոթություններ և հինուբարի հիշողություններ, ամսագրի հերթական մշուշոտ հեռանկարից բխած տագնապ և անսպասելի ու հնարամիտ լուծման բերկրանք։ Մի խոսքով՝ ամեն ինչ։ Մի փոքրիկ տեղեկատվական կյանք՝ իր մակընթացությամբ ու տեղատվությամբ։

Սոսկ մի փաստ՝ այս ամբողջ ընթացքում “Անալիտիկոնում” տպագրվել է 274  հեղինակ 28 երկրից։ Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության։

“Անալիտիկոնը” ստեղծել կամ շարունակել է մի քանի լավ ավանդույթ։ Առաջինը՝ հրավիրյալ խմբագրի ինստիտուտի փորձարկումը։ Մեղմ ասած՝ սա այնքան հեշտ գործ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Կարծիքների համադրման, երբեմն նաև բախման հենքի վրա նման համագործակցությունը նպաստում է ներքին ժողովրդավարության ամրապնդմանը։

Մեկ այլ բարի ավանդույթ է տպագրված համարի հանրային քննարկման ժամանակ հաջորդ համարի (համարների) թեմայի (թեմաների) շուրջ ուղեղային գրոհը և ընթերցողների հետ միասին որոշումների ընդունումը։

“Անալիտիկոնը” կարծես թե գտել է իր տեղն արևի տակ և տեղեկատվական դաշտում կարծես թե հնարավոր չէ շփոթել թե հանդեսը և թե նրա զբաղեցրած տեղը։

Պարզապես երեք կարևոր հանգամանք շեշտեմ։

Առաջին։ “Անալիտիկոնը” այլընտրանքային գաղափարների քննարկման բացառիկ հարթակ է Արցախում և տեղեկատվության բացառիկ այլընտրանքային աղբյուր՝ արցախյան տեղեկատվական դաշտի ներկայիս սահմանափակվածության պայմաններում։

Երկրորդ։ Հայաստանի խիստ դրվագացված և քաղաքականապես խիստ մոտիվացված տեղեկատվական ու հասարակական դաշտերում “Անալիտիկոնը”  բացառիկ հանրային հարթակ է, որը բաց է բոլորի առաջ՝ առանց որևէ սահմանափակման և քաղաքական կամ այլ նախապատվությունների։

Երրորդ։ Ղարաբաղյան կարգավորման վերջին տասնամյա բարդ փուլում “Անալիտիկոնը” միգուցե երբեմն հուսահատ, բայց հետևողական քայլեր է անում հակամարտող երեք հանրությունների միջև վստահության նոր կամուրջներ կառուցելու և երկխոսության հիմքերն ամրապնդելու ուղղությամբ։ Լրագրողը կամ լրատվամիջոցը պարտավոր չեն խաղաղարարությամբ զբաղվել, խաղաղարարությունը չկա նրանց դասագրքային-դասական առաքելության մեջ, բայց իրենց այդ նույն դասագրքային-դասական առաքելությունն անբասիր կատարելով նրանք կարող են նպաստել անաչառ ու բազմակողմանի տեղեկատվության հենքի վրա կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը, ինչն էլ փորձել ենք անել ՄԻՇՏ։ Համագործակցելով նաև “մյուս կողմի” մեր գաղափարակիցների հետ։

Մենք փորձել ենք նպաստել նաև երկխոսությանը հանրության ներսում։ Ու մարդու հոգում։ Առանց ներքին երկխոսության (իր ներքին ձայնի ու իր կասկածների հետ) մարդ չի կարող մասնակցել ներհանրային երկխոսությանը, իսկ առանց ներհանրային երկխոսության հնարավոր չէ երկխոսություն հակամարտող կողմերի միջեւ: Կամ էլ դա լինում է մենախոսությունների “զրույց”: Մեր առաքելությունը նաև այս եռաստիճան երկխոսությանը նպաստելն էր:

Եւ ամենակարևորը՝ մեր գլխավոր առաքելությունը եղել է քաղաքացու և հանրության իրազեկվածության աստիճանի բարձրացումը։ Որովհետև միայն իրազեկ մարդը կարող է մտորել և խախտել ուղեղի «երանելի» անդորրը։ Իսկ մտածող մարդն էլ հիմնականում անտարբեր չի լինում։ Մի խոսքով՝ այն, ինչ գրված է հանդեսի ճակատին առաջին համարից ի վեր. հանդես՝ մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար։

Սա արդեն ճակատագիր է։

Մեր 100-րդ համարում սկզբում փորձեցինք ընթերցողներին ներկայացնել ամենատարբեր թեմաներով լավագույն հոդվածների թոփ-տասնյակը, հետո հասկացանք, որ դա պարզապես անհնար է անել, ուստի նախընտրեցինք ներկայացնել ղարաբաղյան կարգավորման և այլ հակամարտությունների մասին ուշագրավ դիտարկումների մի փունջ։ Վերհիշեք ու վայելեք։

 

Գեղամ Բաղդասարյան

“Անալիտիկոն” հանդեսի գլխավոր խմբագիր

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.