Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Քարերը` որպես փաստարկ

marut
October 2016

«Մենք՝ ադրբեջանցիներս, Քվեմո Քարթլիում 80%-ից շատ ենք: Մենք արժանի ենք մեր թեկնածուին»

378 ձայն 307-ի դիմաց: Այսպիսի արդյունքով ընդդիմադիր «Ազգային շարժման» մեծամասնական թեկնածու Ահմեդ Իմամկուլիևը հաղթեց իշանության ներկայացուցչին հոկտեմբերի 22-ին Մառնեուլի Կիզիլաջլո գյուղում կրկին կայացած ընտրություններին: Իմամկուլիևին մի քանի ձայն էր պակասում առաջին փուլում հաղթելու համար: Այժմ պետք է երկրորդ փուլ անցկացվի, որը կկայանա հոկտեմբերի 30-ին:

Սակայն նախադեպ ստեղծվեց. այն տարածաշրջանում, որտեղ 25 տարի շարունակ միշտ և անվիճելիորեն իշանությունները կամ իշխանամետ թեկնածուն էր հաղթում, առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն ավելի շատ ձայն հավաքեց, քան իշխանության թեկնածուն: Ինչպե՞ս դա եղավ: Փոփոխությունների ժամանա՞կն է:

 Քարերի նետում ընտրությունների փոխարեն

Մառնելուլի Կիզիլաջլո գյուղը Թբիլիսիից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Այն արդեն երկու շաբաթից ավել է վրացական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է, քանի որ 2016թ-ի խորհրդարանական ընտրությունների ամենաթեժ կետն էր դարձել:

Հեկտեմբերի 8-ին քվեարկությունն այստեղ քարեր նետելով էր զուգակցվում: Իրավիճակն այնքան սրվեց, որ գյուղացիները ստիպված էին հատուկջոկատայինների կանչել: Արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցներն անկարգությունների 6 մասնակից ձերբակալեցին: Նրանք բոլորն ընդդիմադիր «Ազգային շարժման» մասնակիցներ էին:

Հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված գյուղից, որն ավանդաբար քաղաքականապես բավականին պասիվ է, նման դիմադրություն ոչ ոք չէր սպասում:

Ինքն Իմամկուլիևն իր հաջողությունը բացատրում է ճիշտ պլանավորած նախընտրական քարոզարշավով: Սակայն մառնեուլցիների հետ շփվելիս ենթադրություն է առաջանում, որ դրա պատճառները շատ ավելի խորն են:

Ադրբեջանցիները քաղաքականությունում արդար ներկայացուցչություն են ուզում

Աբաս Աբասովն արդեն 5-րդ տարին է՝ Մառնելուլում տաքսու վարորդ է աշխատում: Ամեն օր նա մի քանի անգամ պտտվում է շրջանում՝ 10-15 հաճախորդների ծառայություն մատուցելով: Ինչպես և ցանկացած տաքսու վարորդ, Աբասովը պատրաստակամ է քաղաքականության մասին խոսել: Նրա խոսքով, վերջին տարիներին շրջանում կուտակված կենցաղային հարցերին զուգահեռ տեղի բնակչության դժգոհությունն է առաջացրել այն, որ իշխանույթուններն առաջադրել են ոչ թե ադրբեջանցու, այլ վրացու: Նրա խոսքով, հենց դա է Իմամկուլիևին ամեն կերպ աջակցելու որոշման գլխավոր պատճառը եղել:

«Այստեղ բնակչության 80%-ն ադրբեջանցիներ են: Սակայն մի՞թե մենք արժանի չենք մեր թեկնածուն ունենալու: Շատ մեծ բան ենք պահանջո՞ւմ: Բացի այդ, Իմամկուլիևը լավ տղա է, և շրջանում նրան հարգում են: Մեր լեզվին տիրապետում է: Այդ պատճառով էլ մարդկանց դուր է գալիս», – ասում է Աբասը:

Նա խոսում է կոտրտված ռուսերենով և ափսոսանք հայտնում, որ վրացերեն չգիտի.

«Կցանկանայի վրացերեն իմանալ: Կյանքս ավելի լավ կընթանար: Ավելի լավ աշխատանք կգտնեի, վրացական հեռուստատեսություն կնայեի: Երբ պետական հիմնարկ եմ գնում, ռուսերեն եմ խոսում: Իսկ վրացի երիտասարդներն արդեն ռուսերեն չգիտեն և հաճախ ստիպված ենք լինում թարգմանիչ կանչել հարազատ երկրում փոքր հարց լուծելու համար: Եթե լեզվական հարցը ժամանակին չլուծվի, շուտով ընդհանրապես կդադարենք միմյանց հասկանալ», – ասում է նա:

Ադրբեջանցիներն ուզում են վրացերեն խոսել

Աբասն իրավացի է: Չնայած որ Մառնեուլը Թբիլիսիին շատ մոտ է գտնվում, այստեղ գալու առաջին իսկ րոպեներից քեզ զբոսաշրջիկ ես զգում և ինքդ չես հասկանում հնչող լեզուն, քեզ էլ չեն հասկանում:

«Ինչպե՞ս հասնեմ գյուղապետարան», – հարցնում եմ անցորդին, որը ծանոթ «ադմինիստրացիա» բառը լսելիս հասկանում է՝ ինչ եմ խնդրում, և սկսում է աշխուժորեն բացատրել: Սակայն ես ոչինչ չեմ հասկանում:

2014-ի մարդահամարի տվյալներով՝ Վրաստանում 233 հազար ադրբեջանցի է ապրում, և նրանց մեծ մասը՝ հենց Քվեմո Քարթլի շրջանում, որի կենտրոնը Մառնեուլն է:

Վրացերենին չտիրապետելու պատճառով, նրանք տեղեկատվությունն ադրբեջանական կամ ռուսական հեռուստաալիքներից են ստանում: Այստեղ կարծես բոլորն արբանյակային և անհատական ալեհավաք ունեն: Լեզվական խնդիրը գլխավոր խնդիրներից մեկն է, որը շրջանի բնակչությանը թույլ չի տալիս ավելի ակտիվ մասնակցել երկրի հասարակական կյանքին:

Թբիլիսիում ոչինչ չգիտեն տարածաշրջանի իրական կյանքի մասին

18-ամյա Էլենե Աբեսաձեն Մառնեուլում է ապրում: Նա Վրաստանի տեխնիկական համալսարանի առաջին կուրսի ուսանող է և ամեն օր ստիպված է Թբիլիսի մեկնել: Էլենեն հիշում է, որ իր հարազատ քաղաքը համակուրսեցիների մոտ ասոցացվում է կարտոֆիլի, լալիկի և սոխի հետ:

«Չնայած որ Մառնեուլը Թբիլիսիին բավականին մոտ է, մենք միմյանց մասին ոչինչ չգիտենք: Հենց ասում եմ, որ Մառնեուլից եմ, բոլորը հիշում են միայն, որ դա բանջարեղենի հայրենիք է: Ոչ ոքի մտքով էլ չի անցնում գալ ու տեսնել: Իսկ տարածաշրջանում իրոք շատ հետաքրքիր մշակութային հուշարձաններ կան»:

Իշխանություններն անտեսում են տարածաշրջանի խնդիրները

Նման մեկուսացումից զատ, որը լեզվական խոչընդոտ է ծնում, տեղացիները դժգոհ են «Վրացական երազանքի» քառամյա կառավարումից: Նրանց խոսքով, տարածաշրջանում ժամանակը կարծես կանգ է առել և որևէ առաջընթաց չկա: Բնակիչները բողոքում են, որ շատ չլուծված հարցեր են մնում, իշխանությունները գյուղի բնակիչներին բավականաչափ ուշադրություն չեն դարձնում, մասնավորապես՝ երիտասարդությանը, որը ո՛չ կինոթատրոն ունի, ո՛չ էլ այլ զվարճանք:

Վալեֆ Մուստաֆաևն ապրում է Մառնեուլի շրջանի Բայլարի գյուղում: Նրա խոսքով, երկար տարիներ է՝ գյուղը ջրամատակարարման ծանր խնդիրներ ունի, և ոչ ոք չի էլ փորձում օգնել:

«Ո՛չ խմելու ջուրն է հերիքում, ոչ ոռոգմանը: Մեր տանջանքները տեսնել է պետք, որտեղից ասես՝ ջուր քարշ չենք տալիս, – պատմում է Մուստաֆաևը: Առանց ջրի բերքը կորչում է, և հաճախ ընտանիքները կորուստներ են ունենում: Դրան գումարվում է նաև աղբամանների բացակայությունը. Որքա՞ն կարելի է խնդրել, որ տեղադրեն: Այդ պատճառով էլ աղբը գետն են նետում, որն էլ Մառնեուլ է հոսում: Արդեն ջուր էլ չի երևում, այդքան աղբ կա»:

Տրանսպորտը մեծ խնդիր է

Մթնում է: Մառնեուլի կենտրոնում լեփ-լեցուն երթուղային է կանգնած, որը դեռ շարունակում է ուղևոր հավաքել: Ուշացածները ստիպված են տաքսի վերցնել. Մառնեուլում երեկոյան 6-ից հետո հասարակական տրանսպորտը չի աշխատում: Իսկ մինչև այդ ժամը տրանսպորտը Մառնեուլի կենտրոնից շարժվում է դեպի շրջանի տարբեր գյուղեր:

18-ամյա Վլադիմիր Չխիթունիձեն Իլիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող է: Նա Մառնեուլից 6 կմ հեռավորության վրա գտնվող Սայիմերլո բնակավայրում է ապրում: Վլադը գրեթե ամեն օր լեկցիաներ է ունենում: Դասերը վերջանում են երեկոյան 7-8-ին: Նրա գլխավոր խնդիրը տուն հասնելն է: Հաճախ ստիպված է լինում տաքսիով վերադառնալ: Տրանսպորտի աշխատանքի ժամանակացույցը նրա ուսմանը խանգարում է: «Ի՞նչ ինտեգրացիայի մասին է խոսքը: Տարածաշրջանում տարրական տրանսպորտային և հաղորդակցման խնդիրները լուծված չեն: Ժամը 6-ից հետո իմ գյուղ տրանսպորտ չի գնում, և ստիպված եմ լինում բաց թողնել լեկցիաները: Այս խնդրի պատճառով, ցավոք, շատերը դադարեցրել են ուսումը: Ի՞նչ եք կարծում, սա նորմա՞լ է»:

Գիորգի Զեդգինիձե, Մառնեուլ

JAMnews

 

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.