Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ռուսաստանում լռում են Սիբիրում ԻՊ ահաբեկչության մասին

marut
August 2017

 

Իզաբել Մանդրո   (Isabelle Mandraud) Le Monde, Ֆրանսիա

Վլադիմիր Պուտինը չխոսեց Սուգուտում տեղի ունեցածի մասին, որտեղ դանակով զինված մարդու հարձակումից տուժել է յոթ հոգի

Իրավիճակն Իսպանիայում, որտեղ իրականացվել է Իսլամական պետության երկու արյունոտ ահաբեկչություն, շարունակում է գլխավոր տեղը զբաղեցնել ռուսաստանյան նորություններում, սակայն Արևմտյան Սիբիրի իրադարձության մասին (որի պատասխանատվությունը ևս ստանձնել է ԻՊ-ն) փաստացի ոչ ոք չի խոսում։ Այսպես թե այնպես՝ Սուրգուտը (350 հազար բնակիչ, Մոսկվայից 2100 կիլիմետր դեպի արևելք) ահավոր բանի ականատես եղավ. օգոստոսի 19-ի առավոտյան դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Յոթ մարդ վիրավորվել է, իսկ նրանցից մեկը կյանքի և մահվան սահմանագծին է։

Ողբերգությունից չորս ժամ անց ԻՊ-ն իր քարոզչական «Ամակ» գործակալության միջոցով հաղորդեց, որ իր վրա է վերցնում կատարվածի պատասխանատվությունը և հարձակվողին (նրան գնդակահարել է ոստիկանը) անվանել է իր «զինվորը»։ Այդուհանդերձ, ռուսաստանցիների մեծամասնությունն այս մասին չի էլ լսել։ Պետական լրատվամիջոցները շատ կարճ հաղորդել են այս մասին՝ չանվանելով ջիհադիստական խմբին։ Ոչ РИА «Новости»-ն, ոչ ТАСС-ը և ոչ էլ հատկապես «Первый канал»-ը, որը թեմային ընդամենը մի քանի վայրկյան է հատկացրել ոչ հարմար եթերային ժամի և բառ անգամ չի ասել լուրերի երեկոյան թողարկման ժամանակ։

Հարձակվողի մասին տեղեկություների պակասություն

Վլադիմիր Պուտինը միշտ էլ ակտիվորեն դատապարտում է Եվրոպայում կատարվող ահաբեկչություները, նա անմիջապես արձագանքել է նաև Բարսելոնի ողբերգությանը՝ ցավակցություն հայտնելով Իսպանիայի թագավորին։ «Կատարվածը հերթական անգամ հաստատում է ողջ միջազգային հանրության ջանքերն իրապես միավորելու անհրաժեշտությունը ահաբեկչական ուժերի դեմ անհաշտ պայքարում»,- նշել է նա։ Ընդսմին, նա բառ անգամ չի ասել Սուրգուտի մասին, թեև սոցիալական ցանցերում արդեն իսկ տարածվում էին լուսանկարներ, մասնավորապես՝ նստարանին թիկնած արնաթաթախ մարդու լուսանկարը։ Կիրակի օրը տեսանյութ հայտնվեց ոստիկանի կողմից գնդակահարված ահաբեկչի մահվան մասին (նա մահապարտի կեղծ գոտի էր կրում)։

Միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է  Սուրգութում տուժածների հետ «համերաշխություն» հայտնել՝ շաբաթ օրը երեկոյան Twitter-ում հրապարակելով Կրեմլի ուղերձների ոգով հաղորդագրություն՝ “Ահաբեկչությունը հարվածներ է հասցնում ամենուր։ Միջազգային համագործակցությունն արտակարգ կարևոր է դրա վերացման համար”։ Բայց Ռուսաստանում ուշադրություն չդարձրին նրա խոսքերին։

Այդուհանդերձ,  «Яндекс»-ում և «ВКонтакте»-ում առկա խուճապային տրամադրությունները Քննչական կոմիտեին դրդել են կիրակի օրը հայտարարելու, որ հետաքննությւոն է սկսվել։ «Հանրային լայն արձագանքի կապակցությամբ»,- նշվում է Ռուսաստանի բոլոր զգայուն քրգործերով զբաղվող գերատեսչության հաղորդագրությունում։

Քննչիներն առայժմ ոչ մի էական բան չեն ասել հարձակվողի անձի մասին՝ բացառությամբ նրա ծննդյան թվի. 1998, այլ ոչ թե 1994, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել «հանցագործի» տան խուզարկության մասին։ Պաշտոնական վարկածով նշվում է նաև, որ ստուգվում են հոգեբույժի դիմելու հնարավոր դեպքերը։ Բայց հատուկ ծառայություններին մերձ կայքերը տվել են նրա անունը՝ Արթուր Հաջիև, Դաղստանի բնակիչ։

Ռուսաստանը սիրիական հակամարտությանը մասնակցում է իր դաշնակից Բաշար Ասադի կողմից և արդեն երկու անգամ դարձել է ահաբեկիչների թիրախը։ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին չարտերային չվերթ իրականցնող ռուսաստանյան ինքնաթիռը պայթեցվել է Սինայի վրայով թռիչքի ժամանակ՝ 224 ուղևորներով, սակայն իշխանությունները միայն երեք շաբաթ հետո են կատարվածը ճանաչել որպես ԻՊ ահաբեկչական ակտ։ Սույն թվի ապրիլի 3-ին մահապարտը 16 մարդու կյանք է խլել պետերբուրգյան մետրոյում։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել “Իմամ Շամիլի անվան գումարտակը”, որն իրեն համարում է Ալ Քաիդայի ներկայացուցիչը։

ИНОСМИ.РУ

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հայաստանի ռազմավարական շրջադարձը. ընտրությու՞ն, թե՞ կոնյունկտուրային մանևրներ
  • Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում
  • Խաղաղությունը և նրա հակառակորդները

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.