Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Jyllands-Posten. «Ինչո՞ւ ԱՄՆ-ը հրաժարվեց Պուտինի գազատարի դեմ պատժամիջոցներից»

hghazaryan
May 2021

 

© AP Photo, Jens Buettner/dpa

Այնքան շատ սպառնալիքներ և բարձրագոչ հայտարարություններ կային առ այն, որ Միացյալ Նահանգները պատրաստ էր անել ամեն ինչ՝ կանխելու ռուս-գերմանական գազատարի շինարարության ավարտը: Եվ այսպես, Բայդենը փոխեց իր միտքը, չնայած ամերիկացիները շարունակում են ամբողջ ուժով քննադատել այս նախագիծը: Գերմանիայի արտգործնախարարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների այս «կառուցողական քայլը»: «Հյուսիսային հոսք – 2» -ը  փրկվա՞ծ է:

Այնքան շատ սպառնալիքներ ու բարձրագոչ հայտարարություններ կային, որ ԱՄՆ-ը պատրաստ էր անել հնարավորը  սկանդալային «Հյուսիսային հոսք – 2» գազատարի  կառուցման ավարտը կանխելու համար: Ռուս-գերմանական գազատարը երկար տարիներ հանդիսացել է ԱՄՆ-Գերմանիայի հարաբերությունների գլխավոր խոչընդոտը:

Բայց հիմա ԱՄՆ-ն որոշել է հրաժարվել «Հյուսիսային հոսք – 2»-ը կառուցող ընկերության դեմ պատժամիջոցներից: Ընկերության բարձրագույն ղեկավարությունը, այդ թվում գործադիր տնօրեն Մաթիաս Ուարնիգը ՝ «Շտազիի» նախկին գործակալը, որը մտերիմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ջրից չոր են դուրս գալիս:

«ԱՄՆ-ին ձեռնտու է պատժամիջոցների կիրառումից հրաժարվելը»,- չորեքշաբթի ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Փորձագետներն այս անսպասելի հայտարարությունը մեկնաբանում են հետևյալ կերպ. Վաշինգտոնը «Հյուսիսային հոսք – 2» -ը համարում է  նախկինից ժառանգած խնդիր, որը պետք է վերացվի, քանի որ Գերմանիայի հետ հարաբերությունները բարձրացել են առաջնահերթությունների ցուցակում: Գերմանիայի կառավարությունը աջակցում է գազատարին: Բեռլինում նրանք կարծում են, որ այս գործը բացառապես բիզնեսի ոլորտից է:

«Գերմանիան ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցն է, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Կոնգրեսը համաձայնել է փորձել դանդաղեցնել «Հյուսիսային հոսք – 2» -ը, սակայն այս ոլորտում օրենսդրությունը նաև հնարավորություն է տալիս հրաժարվել պատժամիջոցներից: Բայդենի կառավարությունը նույնպես շատ քննադատաբար է վերաբերվում այս նախագծին և դրա մասին բարձրաձայնել է պարզ ու հստակ: Բայց նա շահագրգռված չէ պատժամիջոցներ կիրառել բոլորի դեմ՝ միայն թե  դադարեցնի կառուցումը»,- ասում է գերմանական Wissenschaft und Politik վերլուծական կենտրոնի քաղաքագետ Սաշա Լոհմանը:

Գերմանիայում ԱՄՆ դեսպանության խոսնակ Ջորդոնո Շոլցը Jyllands-Posten-ի հետ զրույցում շեշտեց, որ ամերիկացիները «շարունակում են համագործակցել Գերմանիայի հետ և անհանգստություն են հայտնում գազատարի հետ կապված ռիսկերի վերաբերյալ»:

Ըստ Financial Times-ի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը շտապել է ողջունել «կառուցողական քայլը», որն արտացոլում է երկու կառավարությունների «գերազանց հարաբերությունները»:

Բիզնես կամ քաղաքականություն

Բայդենի նախորդ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ եղած չորս տարիների ընթացքում Բեռլինի և Վաշինգտոնի հարաբերությունները կտրուկ վատթարացան: Թրամփը պարբերաբար հրապարակավ քննադատել է Գերմանիային «Հյուսիսային հոսք – 2»-ի պատճառով, և այն փաստի համար, որ այս երկիրը, ինչպես Դանիան, չնայած ՆԱՏՕ-ի առջև ստանձնած խոստմանը, չի ծախսում ՀՆԱ-ի 2%-ը պաշտպանության ծախսերի վրա:

Վաշինգտոնի նոր կառավարությունը շարունակում է քննադատել խողովակաշարը: Որոշ պատժամիջոցների վերացմանը զուգընթաց՝ Միացյալ Նահանգները մի քանի նոր տույժեր են մտցրել ռուսական նավերի նկատմամբ, որոնք օգնում են կառուցել գազատարը: Սաշա Լոհմանը նշում է, որ չնայած պատժամիջոցները հանվեցին, այնուամենայնիվ, շատ ֆինանսական ընկերություններ «Հյուսիսային հոսք – 2» -ը և դրա բարձր ղեկավարությունը դասում են ռիսկային բիզնես գործընկերների շարքին:

«Ուստի, հնարավոր է, որ նրանք ամեն դեպքում բախվեն խնդիրների, քանի որ ֆինանսական հաստատությունները կարող են չցանկանալ իրենց անունից վճարումներ կատարել»,- ասում է նա:

ԱՄՆ-ն դեմ է գազատարին, քանի որ կարծում է, որ այն եվրոպացիներին կախվածության մեջ կդնի ռուսական գազից, ինչը նշանակում է, որ դա ռուսներին ճնշում գործադրելու հնարավորություն կտա: Բացի այդ, Վաշինգտոնը և դրան մոտ գտնվողները նախազգուշացնում են, որ Ուկրաինան կկորցնի եկամտի կարևոր աղբյուրը, եթե ռուսներն ավելի քիչ օգտագործեն Ուկրաինայով անցնող գազատարները:

Քննադատները պնդում են, որ ԱՄՆ-ն ավելի շուտ դիմադրում է շինարարությանը, քանի որ ցանկանում է իր թանկարժեք հեղուկացված գազը վաճառել եվրոպացիներին:

Հատուկ «Անալիտիկոնի» համար ռուսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը` Inosmi

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.