Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Pegasus՝ գաղտնի զենք Ադրբեջանի անկախ լրագրողների և ակտիվիստների դեմ

hghazaryan
July 2021

 

Խադիջա Իսմայիլը (ձախից) և OCCRP-ի լրագրող Միրանդա Պատրուչիչը։ Լուսանկարը՝ OCCRP-ի

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտական կենտրոնի (OCCRP) նոր հետաքննությունը բացահայտել է Ադրբեջանի իշխանության կողմից ավելի քան 1000 ադրբեջանցի լրագրողների և ակտիվիստների գաղտնալսման փաստ։ Դեռևս հրապարակվել է 73 անձանց ցուցակը, համարների ճշգրտումը շարունակվում է։

Ի՞նչ է տեղի ունեցել

Հետաքննության արդյունքների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունն անկախ լրագրողներին և ակտիվիստներին գաղտնալսելու համար օգտագործել է իսրայելական NSO Group ընկերության արտադրած լրտեսական ծրագիրը, որը հայտնի է կիբերհետապնդման համար սարքերի մշակմամբ։

2021 թ-ի մայիսին OCCRP-ի հետ համագործակցող երեք խմբագիրներ մեկնել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Այնտեղ է մեկնել նաև ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլը, որը բառացիորեն այդ այցի նախօրեին իրավունք է ստացել լքել երկրի սահմանները։

OCCRP-ի խմբագիրները Խադիջային պատմել են այն մասին, որ իրենց հանդիպման գլխավոր նպատակը նրան կարևոր տեղեկություն հաղորդելն է։ Պարզվել է, որ Իսմայիլի բջջայինը գաղտնալսվում է Pegasus ծրագրով։ Շնորհիվ իր բացառիկ և սարսափելի հատկությունների՝ ծրագիրը թույլ է տալիս հետապնդել հեռախոսի տիրոջը, նրանից գաղտնի տարբեր գործողություններ կատարել։ Այսպես, Pegasus-ը կարող է ձայնագրել բոլոր բանակցությունները, կարդալ կարճ հաղորդագրությունների տեքստերը, հեռախոսից ներբեռնել բոլոր լուսանկարներն ու տեսագրությունները և առանց դրա տիրոջ իմացության լուսանկարներ և տեսագրություններ անել։ Ընդ որում, հեռախոսը տիրոջը ոչ մի ազդակ չի ուղարկում կատարվող գործողությունների մասին։

Խադիջա Իսմայիլը բնավ միակը չէ, որին այդ կերպ հետապնդում են։ OCCRP-ը բացահայտել է 50 հազար հետապնդվողների հեռախոսահամարներ, որոնց տերերն ապրում են աշխարհի ամենատարբեր երկրներում։ Այդ հեռախոսահամարների ցանկը հրապարակվել է Forbidden Stories և Amnesty International կազմակերպությունների կողմից։

Նախագծի մասին

Pegasus ծրագրի վերաբերյալ հետազոտության արդյունքները հրապարակվել են 80 լրագրողների կողմից, որոնք աշխատում են 10 երկրների 17 լրատվամիջոցներում։

Նախագիծն իրականացվել է Forbidden Stories և Amnesty International կազմակերպությունների կողմից՝ Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի տեխնիկական աջակցությամբ։

Ի՞նչ կարող է անել Pegasus-ը

Խադիջա Իսմայիլին փոխանցած հեռախոսահամարներն ուսումնասիրելով՝ նա այնտեղ հայտնաբերել է իր զարմուհու, անձնական ընկերներից մեկի և անգամ տաքսու վարորդի հեռախոսահամարները, որի ծառայությունից հաճախ է օգտվում։

Այսպիսով, լրտեսական ծրագիրը ներթափանցում է ոչ միայն հստակ լրագրողի կամ ակտիվիստի հեռախոս, այլ նաև իր գործառույթները տարածում այն անձանց հեռախոսների վրա, որոնց հետ տվյալ մարդը շփման մեջ է։

Նախագծի լրագրողներին դեռևս հաջողվել է նույնականացնել լրտեսական ծրագրով վարակված հեռախոսահամարների տերերի միայն մեկ քառորդին։ Այս աշխատատար գործընթացը շարունակվում է ամիսներ։

Հետաքրքիր է, որ NSO Group-ն իրեն բնորոշում է որպես ընկերություն, որը պետություններին օգնում է ժամանակին հայտնաբերել ահաբեկչական գրոհները կամ հանցագործությունները։

Սակայն դեռևս չի կարելի միանշանակ պնդել, որ Ադրբեջանի կառավարությունն է այդ իսրայելական ընկերության հաճախորդը։ Այս առումով փաստեր չկան, սակայն այս մասին է վկայում ցանկում ավելի քան 1000 հեռախոսահամարների առկայությունը, որոնց տերերն ադրբեջանցի լրագրողներ և ակտիվիստներ են։

NSO Group-ը դեռևս չի պատասխանել Ադրբեջանի հետ կապերի վերաբերյալ հարցերին։ Սակայն ընկերությունում ընդգծել են, որ իրենք թույլ չեն տալիս չարաշահել իրենց ծրագրերը, և այդ մշակումներն ուղղված են հանցագործների և ահաբեկիչների դեմ։

Ո՞ւմ անուններն են ցուցակում

Հուլիսի 19-ին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հրապարակվել է 73 անձանցից բաղկացած ցանկ, որոնց հեռախոսահամարներն արդեն նույնականացվել են։ Նրանց բոլոր գործողությունները վերջին տարիներին Ադրբեջանի իշխանության ուշադրության կենտրոնում են եղել։

Սակայն հետաքրքիր է, որ ցուցակում կան լրագրողների անուններ, որոնք համեմատաբար վաղուց են անցել իշխանամետ լրագրողների շարքերը և նրանց անկախ չես անվանի։ Օրինակ՝ հիշատակվում է haqqin.az հայտնի կայքի գլխավոր խմբագիր էյնուլ Ֆաթուլաևը, «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն և Gündəlik Teleqraf մեդիահոլդինգի ղեկավար Այնուր Ջամալգըզըն։

Հրապարակված ցուցակում կարելի է տեսնել «հուշարձանի գերի» Բայրամ Մամեդովի անունը, որը մահացել է Ստամբուլում 2021 թ-ի մայիսին, կասկածելի հանգամանքներում։

Սակայն հեռախոսահամարների մեծ մասը պատկանում է Ադրբեջանում հայտնի անկախ լրագրողներին։

Հրապարակված ցանկը Pegasus լրտեսական ծրագրող վարակված հեռախոսահամարների մի փոքր մասն էր։ Հարյուրավոր այլ հեռախոսահամարների նույնականացման աշխատանքը շարունակվում է։

 

JAM news

 

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.