Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ստեփանակերտը մերժում է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու Բաքվի առաջարկը

marut
November 2018

 

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, արխիվ:

Պաշտոնական Ստեփանակերտը մերժում է Բաքվի՝ երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու առաջարկը:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ իրենք չեն կարող հավասար հարթության մեջ դիտարկել ադրբեջանցիներին, որոնք հայկական կողմում լուրջ հանցագործություն են կատարել, և հայ հասարակ քաղաքացիներին, որոնք սահմանն անցել են պատահմամբ․ – «Իհարկե համաձայն չենք, որ ընդհանրապես այդ կատեգորիաները մեկը մյուսի հետ փոխարինելու, որովհետև դրանք անփոխարինելի են: Ահաբեկիչն ու մարդասպանը պիտի իր պատիժը կրի, և նրան չենք փոխանակելու մենք: Ինչ վերաբերում է այլ կատեգորիաներին, նախ և առաջ էդպիսի դիմում պետք է լինի, և մենք պիտի տեսնենք, թե ում կարելի է ում հետ փոխել՝ եթե կան համահավասար կատեգորիաներ: Չեմ խոսում հանցագործների մասին և դիվերսանտների և ահաբեկիչների»: Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Ադրբեջանում այս պահին երեք հայեր են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում երկարատև ազատազրկման են դատապարտված: Հայկական կողմը հերքում է ադրբեջանցիների պնդումները:

Հայկական կողմում ևս երեք ադրբեջանցի է պահվում: Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում (սպանության, առևանգման,լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու մեջ)։

Հայկական կողմում գտնվող երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, նա ձերբակալվել է անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995 թվականին ծնված Հուսեյնզադեն ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:

Ղարաբաղցի պաշտոնյան շեշտում է, որ իրենք դեմ չեն գերիների փոխանակմանը, բայց ո՛չ Բաքվի հնչեցրած տարբերակով։

Ըստ Բաբայանի, անցած տարիներին Ադրբեջանը կոպտորեն խախտել է նրանց իրավունքները․ – «Այդ մարդկանց փոխարինելուց առաջ․․․․ Ադրբեջանը, դուք գիտեք, հագցնում է նրանց զինվորական հագուստ, որը նույնիսկ Ադրբեջանի բանակին է պատկանում, ցույց է տալիս հեռուստատեսությամբ, որը խստիվ արգելված է կոնվենցիաներով: Առավել ևս անթույլատրելի է, որպեսզի նրանց օգտագործեն քաղաքական շահարկումների նպատակով: Իսկ այդ մարդկանց նաև ստիպում էին, որպեսզի Արցախի և Հայաստանի նկատմամբ վատ բաներ խոսեն: Հիմա փաստորեն ստացվում է, որ նա վերադարձնում է այն ակնկալիքով, որ էդ մարդիկ պետք է ստեղ դատվեն: Անմարդկային մոտեցում»:

Գերիների թեման վերջին օրերին բավականին ակտիվորեն արծարծվում է ադրբեջանական լրատվամիջոցներում: Նախօրեին հարցին անդրադարձել է նաև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը՝ հայտարարելով, թե ադրբեջանցի գերիները թիվը հայկական կողմում 871 է: Ավելին՝ ինչպես ադրբեջանցի պաշտոնյան է ասել, «նրանց փորձում են համոզել, որ Ադրբեջան պետություն այլևս գոյություն չունի և որ իբր Ադրբեջանը ամբողջությամբ գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ցնորք է որակում այս վիճակագրությունը․ – «Ադրբեջանը, իմ կարծիքով, չի գնում նրան, որ առանց նախապայմանների փոխանցի մեր այնտեղ գտնված ռազմագերիներին: Նա ուլտիմատում ա ներկայացնում, ինչ-որ ցնորված թվեր ա ներկայացնում, ինչ-որ անհայտ մարդկանց անուններ ա ներկայացնում և նախապայմաններ ա առաջ քաշում, ինչը անընդունելի է տվյալ դեպքում»:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի իրավունքների երաշխավորման և նրան Հայաստան վերադարձելու հարցում աջակցության նպատակով օրերս դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին:

Ազատություն ռադիոկայան

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.