Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արցախի պատգամավորները ԳԽ-ի որոշմամբ կարող են անվավեր ճանաչել նախագահի ՝ պետության լուծարման հրամագիրը. սահմանադրագետ

hayk
October 2023
Արցախի պատգամավորները ԳԽ-ի որոշմամբ կարող են անվավեր ճանաչել նախագահի ՝ պետության լուծարման հրամագիրը. սահմանադրագետ

«Չկա պետության ինքնալուծարման ինստիտուտ, այն էլ՝ պետության գլխի կողմից». այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը, ով նկատեց, որ Արցախի Հանրապետության ինքնալուծարման հրամանագիրը խիստ հակասահմանադրական է։

Սահմանադրագետը նշեց, որ անգամ եթե շարժվենք հակասահմանադրական տրամաբանությամբ՝ ԱՀ-ի Սահմանադրությունը, ընդունված Արցախի ժողովրդի կողմից հանրաքվեով, շարունակում է գործել։

«Կարող է դադարել գործել, երբ ժողովուրդը հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունի։ Քանի դեռ դա չկա՝ ԱՀ Սահմանադրությունը շարունակում է  գործել։ Արցախ պետության բաղադրամասերից մենք ընդամենը կորցրել ենք նրա տարածքը, սակայն գոյություն ունի վտարանդի կառավարության ինստիտուտ, և ԱՀ ԱԺ պատգամավորները մեկ-հինգերորդով դիմում են Արցախի Գերագույն դատարանին՝ ԱՀ նախագահի հրամանագիրն անվավեր, հակասահմանադրական և ուժը կորցրած ճանաչելու դիմումով։ Եթե ունենում ենք ԱՀ-ի ԳԽ-ի որոշումը, դրանով կանգնեցնում ենք այս հակասահմանադրական ակտը», – ասաց նա։

Ըստ նրա՝ հաջորդ քայլով արդեն անհրաժեշտ է ակտիվ գործողություններով աջակցել, որպեսզի ԱՀ իշխանություններն ապահովեն իրենց իրավասուբյեկտիվության իրացումը՝ բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով և կապի միջոցներով, որպեսզի ակտիվ հարաբերվեն միջազգային հանրության, նաև բարեկամ պետությունների հետ՝ պայմանագրային, դիվանագիտական հարաբերություններ կառուցելով։

«ԱՀ-ն պետք է դիմի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտելու առնչությամբ, ինչու չէ նաև Հռոմի քրեական դատարանին։ Պարտադիր չէ, որ դիմեցինք՝ ունեցանք դատարանի որոշում, կարևորը գործընթացի խնդիրն է, որն իրավական հիմք է, որպեսզի ճանաչվի Արցախ պետության իրավասուբյեկտիվությունը։ Այս քայլով խոչընդոտում ենք ահռելի գումարների հասնող Ադրբեջանի հայցը, որով  պատրաստվում է միջազգային ատյաններին դիմել՝ գործընթացն ավարտին հասցնելու համար», – ասաց նա։

 

Aysor.am

 

Թեգեր ԱրտատպությունՀոկտեմբեր 2023 երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

December 2023

Նարեկ Սուքիասյան Արցախի հայաթափումից հետո ՀՀ-ՌԴ հարաբերությունների ամենամեծ օպտիմիստների համար անգամ ակներև դարձավ Մոսկվային ուղղված հարցապնդումների հիմնավորությունը։ Երևանի կառավարող էլիտան,...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախահայության աղետից հետո. Հայաստանի նոր բնակիչների նոր խնդիրները

October 2023

Ալիևյան վարչակարգի անցկացրած ու ռուսաստանյան զորքերի լրիվ թողտվությամբ, իմա՝ հանցակցությամբ Արցախի հայաթափումից ու էթնիկ զտումից հետո Հայաստանն արտակարգ միջոցներ ձեռնարկեց...

Կարդալ ավելին
Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

October 2023

Լիաննա Պետրոսյան 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց Արցախի դեմ: Ռազմագործողությունը տևեց մեկ օր, սակայն դրա արդյունքում...

Կարդալ ավելին
Մենք պատրաստ չէինք այս սցենարին

Մենք պատրաստ չէինք այս սցենարին

October 2023

Սոնա Քոչարյան Հոկտեմբերի 27-ն է։ Գիշերը ժամը 2:20 է, ես նոր եմ նստում այս տեքստը գրելու կամ գոնե որոշ մտքեր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.