Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Գրանադա. Հայաստանը և ԵՄ-ն հարաբերությունների նոր հենք են ձևավորում, Բաքուն էլ դժգոհ է

hayk
October 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Իսպանական Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը։ Դեռևս ալիևյան վարչակարգի ուժային գործողության արդյունքում Արցախի հայաթափումից առաջ նախատեսված էր գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել հնգակողմ հանդիպում, որում զգալի առաջընթաց էր ակնկալվում  Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում՝ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա, այն է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ «միջանցքային տրամաբանության» բացառմամբ և այլն։

Սակայն Ալիևն իր հանցանքից հետո, որին, ի դեպ, դեռ պիտի իրավաքրեական գնահատական տրվի Հայաստանի կողմից Հռոմի Կանոնադրության (ստատուտի) վավերացումից հետո, որոշեց հրաժարվել գագաթնաժողովին մասնակցելուց, դա հիմնավորելով նրանով, որ այնտեղ «հակաադրբեջանական մթնոլորտ» է, և որ իրեն «դուր չի գալիս» Բեռլինի ու Փարիզի դիրքորոշումը։

Միևնույն ժամանակ, Բաքուն չի կարող չզգալ միջազգային զորացող ճնշումը, ինչի վկայություններից մեկն էլ Եվրախորհրդարանի բանաձևն է, որը կոչ է անում պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։ Վրդովված ձայներ են հնչում նաև ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից, երկու կուսակցություններից՝ ի հեճուկս մյուս բոլոր հարցերում առկա անհաղթահարելի տարաձայնությունների։

Գրանադայում նախատեսված հանդիպումն, այնուամենայնիվ, կայացավ՝ առանց Ալիևի։ Երևանին հաջողվեց Բրյուսելի, Փարիզի և Բեռլինի հետ կոնսենսուսի հասնել Ադրբեջանի հետ ապագա խաղաղության պայմանագրի հայտնի սկզբունքների շուրջ և աջակցություն ստանալ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և, իհարկե, ժողովրդավարության պաշտպանության հարցում։ Բաքուն շտապեց հանդես գալ վերապահումներով առ այն, որ Գրանադայի հանդիպմանը ստացած «բացական» ամենևին էլ չի նշանակում հրաժարում Հայաստանի հետ խաղաղությունից։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի առաջմղումից Բաքվի և Անկարայի հրաժարումը կարևոր հանգամանք է, բայց ժամանակը ցույց կտա՝ դա «փափուկ բա՞րձ» է մեր գլխատակին, թե՞ իրապես դիրքորոշման փոփոխում։

Արդյո՞ք նախադրյալներ կան բանակցությունների առաջմղման համար, որտե՞ղ են Հայաստանի դիրքերն ամրապնդվել և ի՞նչ նոր խնդիրներ կարող են ծագել՝ այս մասին կարող եք կարդալ մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկման նյութերում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

Թեգեր ԽմբագրականՀոկտեմբեր 2023 առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ  որևէ  ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել

December 2023

Նարեկ Սուքիասյան Արցախի հայաթափումից հետո ՀՀ-ՌԴ հարաբերությունների ամենամեծ օպտիմիստների համար անգամ ակներև դարձավ Մոսկվային ուղղված հարցապնդումների հիմնավորությունը։ Երևանի կառավարող էլիտան,...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախահայության աղետից հետո. Հայաստանի նոր բնակիչների նոր խնդիրները

October 2023

Ալիևյան վարչակարգի անցկացրած ու ռուսաստանյան զորքերի լրիվ թողտվությամբ, իմա՝ հանցակցությամբ Արցախի հայաթափումից ու էթնիկ զտումից հետո Հայաստանն արտակարգ միջոցներ ձեռնարկեց...

Կարդալ ավելին
Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

October 2023

Լիաննա Պետրոսյան 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց Արցախի դեմ: Ռազմագործողությունը տևեց մեկ օր, սակայն դրա արդյունքում...

Կարդալ ավելին
Մենք պատրաստ չէինք այս սցենարին

Մենք պատրաստ չէինք այս սցենարին

October 2023

Սոնա Քոչարյան Հոկտեմբերի 27-ն է։ Գիշերը ժամը 2:20 է, ես նոր եմ նստում այս տեքստը գրելու կամ գոնե որոշ մտքեր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.