Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայ-թուրքական բանակցություններ․ հանդիպումների աշխարհագրությունը՝ կարևոր ցուցիչ

hayk
March 2022
Հայ-թուրքական բանակցություններ․ հանդիպումների աշխարհագրությունը՝ կարևոր ցուցիչ

Գեորգի ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը մտել է բանակցային փուլ: Գործընթացին պաշտոնական ընթացք հաղորդվեց այն ժամանակ, երբ Երևանն ու Անկարան երկկողմ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին՝ ի դեմս Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ու արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչի:

Այդ ժամանակից ի վեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին առավել հաճախ խոսել Երևան-Անկարա հարաբերությունների մասին՝ հանդես գալով պաշտոնական հայտարարություններով, հիմնականում՝ երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շուրթերով: Առանձին հրապարակումներ հայտնվեցին նաև թուրքական տարբեր քաղաքական կուսակցություններին սպասարկող լրատվամիջոցներում, որոնցում համեմատություններ էին տարվում ներկա իրավիճակի և 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունների միջև:

Իհարկե, դժվար է պնդել, թե հատուկ ներկայացուցիչների նշանակումից հետո Երևան-Անկարա բանակցությունների հարցը Թուրքիայի առաջնային թեմաներից մեկը դարձավ: Ի վերջո, թուրքական դիտանկյունից այն ներկայացվում է ավելի լայն համատեքստում՝ առնվազն որպես Հարավային Կովկասում Անկարայի արտաքին քաղաքականության մաս, որտեղ առաջնային են տարածաշրջանի հաղորդակցությունների վերաբացման հեռանկարներն ու դրանցից բխող քաղաքական ազդեցության հաշվարկները, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ հակամարտության հարցը: Այնուամենայնիվ, նկատելի է, որ հետպատերազմական շրջանում Թուրքիան ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ և ադրբեջանական շահերի շարունակական հիշատակմամբ հանդերձ՝ Երևանին, կարծես, երկկողմ հարաբերությունների կարգավորման առանձին օրակարգ է առաջարկում:

Հունվարի 14-ին Մոսկվայում հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի առաջին հանդիպումը երկու պետությունները դրական որակեցին: Մևլյութ Չավուշօղլուն շտապեց շեշտել, որ Մոսկվայի ընտրությունը պայմանավորված էր Հայաստանի ցանկությամբ, ինչին իրենք «ընդառաջել» են: Ավելին՝ Անկարայից սկսեցին հնչել ուղերձներ այն մասին, որ երկկողմ բանակցությունների համար միջնորդների կարիք այլևս չկա, և թուրքական կողմը հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախընտրում է անցկացնել երկու պետություններից մեկում:

Սակայն առաջին հանդիպումից հետո հնչեցին հայտարարություններ, որոնք արժանի են ուշադրության: Թուրքիան Հայաստանին հրավիրեց մասնակցելու 2022թ. մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին, կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ փետրվարի 24-ին Վիեննայում սպասվում է հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Ընդ որում՝ Չավուշօղլուն նորից նշեց, թե երրորդ երկրում հանդիպման վայրի մասին առաջարկը հնչել է Երևանից:

Հարց է առաջանում, թե ինչու Թուրքիան, որը երկու պետությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը ցանկանում է անցկացնել երկու պետություններից մեկում, հանկարծ համաձայնեց Վիեննայի տարբերակին:

Պատճառների թվում կարող է լինել այն, որ Անկարայի համար շատ կարևոր է ապահովել Հայաստանի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Դա թուրքական կողմին առաջին հերթին ավելի շահեկան դիրքերից կներկայացնի միջազգային ասպարեզում՝ ցույց տալով, թե Անկարան բավական կառուցողական է հայ-թուրքական բանակցություններում և դրանցում բավական արագ արդյունքներ են գրանցվում: Նման մոտեցումը ամբողջությամբ համապատասպանում է թուրքական կողմից քանիցս հնչած այն հայտարարություններին, ըստ որոնց՝ Անկարան Երևանի հետ բանակցություններին մոտենում է առանց նախապայմանների:

Դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցությունը ապահովելու թուրքական ցանկության մասին է խոսում այն, որ այդ երկրում պարբերաբար կազմակերպում էին «Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա»։

Այդ երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆորումին մասնակցելու մասին։ Օքթայի այդ հայտարարությունը հաստատող հնչերանգով տարածվեց թուրքական մամուլում։ Այնինչ Հայաստանն իր մասնակցության մասին դեռ չի հայտնել, սակայն հերքել է Փաշինյանի հնարավոր այցի մասին խոսակցությունները:

Թեկուզև Անթալիայի ֆորումին Փաշինյանի մասնակցությունը դուրս է եկել օրակարգից, սակայն հանուն հայկական պատվիրակության ներկայության Թուրքիան չի հրաժարվել Վիեննայում կայանալիք «միջանկյալ հանդիպման» անցկացումից, որը Թուրքիան դարձյալ ծառայեցնելու է իր շահերին։

Եթե ընդունենք զարգացումների այսպիսի ընթացքը, ապա Հայաստանի կողմից էլ շատ կարևոր էր հայ-թուրքական հերթական բանակցություններն անցկացնել երրորդ երկրում (այս անգամ՝ Եվրամիության անդամ պետությունում)՝ խուսափելու թուրքական հարկի տակ՝ դիվանագիտական ֆորումի շրջանակում, կողմերի ընդամենը երկրորդ հանդիպման անցկացումից։

Պետք է հաշվի առնել, որ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ՝ միտված հետագա անելիքների նախանշմանը։ Հետպատերազմական խոցելի պայմաններում Երևանը պետք է դրսևորի զգուշավորություն և չշտապի իր գործողություններում: Չի բացառվում, որ Երևանը հատուկ ներկայացուցչների երկրորդ հանդիպման ելքից հետո միայն կհստակեցնի Անթալիայի դիվանագիտական ֆորումին իր մասնակցության հարցը:

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցությունը Թուրքիայի համար կարևոր է մեկ այլ տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ ի թիվս մի շարք երկրների՝ դրան մասնակցելու է Ադրբեջանի պատվիրակությունը, և ըստ Անկարայի հավաստիացումների՝ Անթալիան լավ հնարավորություն է «բոլոր կողմերի ձայները լսելի դարձնելու համար»: Այլ կերպ ասած՝ Թուրքիան, բացի դիվանագիտական այդ հարթակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, միաժամանակ հավակնում է Ռուսաստանի նմանությամբ միջնորդ հանդիսանալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Թուրքական կողմը այդ կերպ ջանում է փոխհատուցել 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունում որպես կողմ չներգրավվելու «բացը», ինչը Թուրքիայում խնդրահարույց են համարում: Այլ կերպ ասած՝ Անկարան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության անվան տակ փորձում է մի նոր օրակարգ ձևավորել՝ ավելի լսելի դարձնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ընդհանուր շահերը։

Այսպիսով, Թուրքիան, ելնելով սեփական շահերից, չի ցանկանում խաթարել հայ-թուրքական բանակցությունները։ Միևնույն ժամանակ, համաձայնելով փետրվարի 24-ին Վիեննայում նախատեսված հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, փորձելու է իր այդ քայլը որպես «զիջում» ներկայացնել Երևանին: Անշուշտ, դա չի նշանակում, թե Հայաստանի՝ ֆորումին մասնակցելու համաձայնությունը թուրքական ճնշման հետևանքով կայացրած որոշում կլինի:

Բանակցությունների ելքից ու Թուրքիայի դիրքորոշումից շատ բան է կախված լինելու, սակայն ակնհայտ է, որ հետպատերազմյան տարածաշրջանում նոր իրողությունների պայմաններում (հաղորդակցությունների վերաբացում և նոր ենթակառուցվածքների կառուցում) Հայաստանն ու Թուրքիան ունենալու են ուղիղ հաղորդակցության և քննարկումների անհրաժեշտություն։

11 Փետրվար

Civilnet.am

 

Թեգեր ԱրտատպությունՇաբաթական թողարկում մարտի 7-13

Նմանատիպ  նյութեր

«ԼՂ Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

«ԼՂ Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

March 2023

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի շրջանների, Շահումյանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային...

Կարդալ ավելին

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առանձնահատկությունները

March 2022

Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների զգացմունքային-սենտիմենտալ բաղկացուցիչն իր տեսակարար կշռով այնքան մեծ է, որ անգամ ունակ է ստվերելու այդ հարաբերությունների մյուս...

Կարդալ ավելին
Մեծ Ֆրանսիան և փոքր գործերն Արցախում. եվրոպական սուվերենության կովկասյան անկյունը

Մեծ Ֆրանսիան և փոքր գործերն Արցախում. եվրոպական սուվերենության կովկասյան անկյունը

March 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ Լրագրող Երևան   «Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին»,-  դեռևս 44-օրյա պատերազմի օրերից մինչ այսօր պարբերաբար, տարբեր առիթներով հայտարարում...

Կարդալ ավելին
Ռազմավարության բացակայությունը հայ–ֆրանսիական հարաբերություններում

Ռազմավարության բացակայությունը հայ–ֆրանսիական հարաբերություններում

March 2022

Կոնստանս ԼԵՈՆ Լրագրող Փարիզ   Ֆրանսիան ստանձնում է Եվրոպայի Խորհրդի նախագահությունը 6 ամսով` ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ընթացքում։ Էմանուել...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.