Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Սփյուռքը և ազգային պետությունը. ինքնության կառուցակցումը մեդիայի միջոցով

hghazaryan
September 2021

 

Սյուզաննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող
Երևան

Սփյուռքյան ինքնության ձևավորման համար անհրաժեշտ է երեք կարևոր փոխհարաբերությունների առկայություն՝ կապ սփյուռքի և հայրենիքի, սփյուռքի և ընդունող երկրի, սփյուռքի տարբեր հատվածների միջև[1]: Հայրենիքի, սփյուռքի և ընդունող հասարակության միջև փոխհարաբերութունները «համալիր եռակողմ հարաբերություններ» են[2]: Մի կողմից, համարվում է, որ ընդունող երկիրը սփյուռքյան ինքնության կառուցակցման հիմնական դերակատարն է, մյուս կողմից շեշտադրվում է սփյուռքի անդրազգային բնույթը. «եթե սփռված հանրույթը չի պահպանում կապերն իր անդամների միջև, դժվար է այն համարել իրական գործող սփյուռք»[3]: Սակայն հայրենիքը կազմում է սփյուռքյան կոլեկտիվ ինքնության հիմքը, և տարածքի հետ կապն ու դրան վերագրվող նշանակությունը կարևորագույն դեր է խաղում: Սփյուռքի համար հայրենիքը դիտարկվում է որպես տուն, վայր, որտեղ ցանկալի է կամ պետք է ի վերջո վերադառնալ[4]: Ինքնության պահպանման և հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների համար կարևոր է վերադարձի գաղափարը (չնայած սփյուռքի քիչ անդամներ են վերադառնում հայրենիք)[5]: Հայրենիքին վերագրվող նշանակությունը և հայրենիքի հետ կապը, հայրենիքի առկայությունը և/կամ դրա ընկալումը կարևորագույն դեր են խաղում սփյուռքյան ինքնության ձևավորման գործում[6]: Ընդ որում, կապը կարող է լինել իրական հայրենիքի, երևակայական հայրենիքի, պատմական կորուսյալ հայրենիքի կամ ազգային պետության հետ, իսկ հայրենիքի ընտրությունը կարող է լինել ռացիոնալ, պատմականորեն տրված, դրսից հրամցված, քաղաքական և այլն:

Վերոնշյալ կապերի համատեքստում սփյուռքյան ինքնության ձևավորման երեք անհրաժեշտ փոխհարաբերություններից հայկական սփյուռքի պարագայում նույնպես առանձնահատուկ նշանակություն է ստանում հայրենիքի հետ կապը: Չնայած հայրենիքի մասին պատկերացումները տարբեր են բազմաշերտ ու բազմազան հայկական սփյուռքում (սփյուռքահայերը կարող են «հայրենիք» համարել իրենց կամ ծնողների/նախնիների ծննդավայրը, ծագման երկիրը, ընդունող երկիրը, պատմական հայրենիքը (Արևմտյան Հայաստանը, Արևելյան Հայաստանը), Հայաստանի Հանրապետությունը և այլն), սակայն, ունենալով ազգային պետություն, նրանց մոտ ձևավորվում է «իրական հայրենիքի» գաղափարը, որտեղ ձևավորվել և շարունակում է ապրել էթնոսի պատմամշակութային կերպարը: Սփյուռքը գիտակցում է Հայաստանի հետ կապի՝ որպես իր գոյության և ազգային ինքնության պահպանման առանցքային գործոնի կարևորությունը: Պատմության ընթացքում տեղի ունեցող միգրացիաները, սփյուռքի համալրումը, էթնիկ ինքնության փոխակերպումները և քաղաքական իրադրության փոփոխություններն աստիճանաբար դժվարացնում են «պատմական հայրենիքի» սահմանումը, իսկ ազգային պետության գոյությունը, որպես քաղաքական միավոր, ուժեղացնում է հայրենիքի և այդ պետության նույնացումը:  

Հայրենիք-սփյուռք կապի առանձնահատկությունները լավագույնս արտացոլվում են էթնիկ մեդիայում[7]: Վերջինիս սպառումը սփյուռքին հնարավորություն է տալիս ապատարածականացնել հայրենիքը[8]: Մեդիայի միջոցով աշխարհագրորեն հեռու հայրենիքը կարող է ձևավորել և պահպանել սփյուռքյան ինքնությունը: Մեդիան առանցքային դեր է խաղում՝ ամրապնդելով սփյուռքի անդամների կապը տարածքի՝ հայրենիքի հետ, կապելով մշակույթն աշխարհագրական տեղին: Այն վերարտադրում է հայրենիքի տարածքը և էթնոմշակութային պրակտիկան, որը նոր միգրանտները և ավանդական սփյուռքի անդամները կիրառում են թե՛ անձնական, թե՛ հանրային կյանքում: Ասօրվա Հայաստանի սոցիալ-մշակութային միջավայրը (առավել հաճախ՝ հայերեն լեզվով) մեդիայի միջոցով փոխանցվում է սփյուռքին: Նրանց կյանքը սփյուռքի տարբեր համայնքներում զուգահեռվում է Հայաստանի հետ: Մեդիայի միջոցով հայրենիքի և սփյուռքի այդ  կտրված սահմանը կարծես վերանում է: Այն մեծ դերակատարում ունի նաև սփյուռքյան հիբրիդային ինքնության ձևավորման գործում. էթնիկ մեդիայի սպառումը ամրացնում է էթնիկ ինքնությունը, և, հակառակը, հիմնական մեդիա սպառումը բացասաբար է անդրադառնում էթնիկ ինքնության պահպանման վրա[9]:

Մեր կողմից իրականացված հետազոտության տվյալները ցույց են տալիս սփյուռքահայերի կյանքի ամենօրյա առնչությունը Հայաստանի հետ: Նրանք չեն կարող վերադառնալ անցյալ և ոչ էլ լիովին մտնել ընդունող երկրի քաղաքական ու սոցիալ-մշակութային կյանքի մեջ: Էթնիկ մեդիայի սպառումը նրանց մշտապես ցույց է տալիս «այստեղ» (բնակության երկիր) և «այնտեղ» (հայրենիք) սահմանագիծը: Էթնիկ մամուլը ստանձնում է որոշիչ դեր նրանց սփյուռքյան ինքնության կառուցակցման գործում:

Հայկական մամուլում տեղ գտած հայրենիքի և սփյուռքի մասին տեղեկատվական նյութերի համադրական վերլուծությունը բացահայտում է հայրենիքի կերպարի ներկայացման և սփյուռքի կողմից դրա ընկալման առանձնահատկությունները: Հայաստանի մասին տեղեկատվության սպառումը կապում է էթնիկ խմբին հայրենիքի հետ, օգնում է պահպանել մշակույթը և լեզուն: Հայրենիքի մասին տեղեկատվության սպառումը հայկական սփյուռքին օգնում է սփյուռքյան փոփոխվող ինքնությունը դարձնել առավել կայուն: Հայրենիքը դառնում է հայկական տեղեկատվական դաշտի այն առանցքը, որի շուրջ համընդհանուր գաղափարներն ու էթնոմշակութային արժեքները վերարտադրվում ու տարածվում են սփյուռքի համայնքերում՝ անկախ նրանց տարբերություններից: Չնայած Հայաստանի մասին թեմաների գերակշռության հարցում թերթերի նմանությանը, նրանց տարբերություններն արտահայտվում են Հայաստանի մասին տեղեկատվության բովանդակությամբ: Տարբեր թեմաների համատեքստում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության բովանդակությունը ձևավորում է հայրենիքի նկատմամբ որոշակի դիրքորոշումներ, կարծրատիպեր, ստեղծում է հայրենիքի ընդհանուր կերպարի ուրվագիծը:   Սակայն համայնքների ձևավորման պատմության, ընդունող միջավայրի, ինքնակազմակերպման աստիճանի և այլ տարբերությունները տարբերակում են մամուլում հայրենիքի մասին տարածվող պատմույթները:

Սփյուռքի մամուլը, փոխանցելով տեղեկատվություն մշակույթի, պատմության, ազգային հարցերի ու հայրենիքի մասին, սփյուռքահայերին մասնակից դարձնելով հայրենիքում ընթացող ամենօրյա գործընթացներին՝ ստեղծում է մշակութային ու էթնիկ միասնությանը նպաստող տեղեկատվական տարածություն: Այսպիսով, էթնիկ մամուլը, ներկայացնելով Հայաստանը, ոչ միայն ուղղորդում է հայրենիքի ընկալումը, այլև նպաստում է ինքնության պահպանմանը, էթնոմշակութային արժեքների վերարտադրմանն ու տարածմանը, ամրապնդում է էթնիկ խմբին պատկանելության զգացումը:

Չնայած յուրաքանչյուր համայնք յուրովի է կառուցում իր հարաբերությունները հայրենիքի հետ, ինչպես ցույց է տալիս հայրենիք-սփյուռք առնչությունների բնույթը, Հայաստանը, որպես հայրենիք, բոլոր համայնքների ուշադրության կենտրոնում է, լրատվական հոսքի առաջատարը: Այսպիսով, Հայաստանը և նրան առնչվող իրադարձությունները հայկական տեղեկատվական դաշտի կենտրոնում են, որի շուրջը ձևավորվում է համայնքային և համահայկական թեմաների շերտ: Փաստորեն, հայրենիքը սփյուռքի կենտրոնն է, ազգային համախմբման, ինքնության պահպանման, համընդհանուր հայկական տարածքի ձևավորման կարևորագույն գործոնը:

Սփյուռքի մամուլը հայկական բազմազան համայնքներում հայրենիքի տարբեր պատկերացումների մեջ փորձում է ստեղծել միասնական հայրենիքի գաղափարը՝ ընկալումները փոխակերպելով, ուղղորդելով դեպի Հայաստան՝ ազգային պետություն:

________

[1] A. W. Francois, Genocide, Diasporic Identity and Activism: The Narratives, Identity and Activism of Armenian-Australians and Turkish-Australians regarding the Recognition of the Deaths of Armenians during the First World War as Genocide, PhD thesis, The University of Western Australia, School of Social Sciences  2013, p. 25-28.

[2] G. Sheffer, Diaspora Politics: At Home Abroad, Cambridge University Press, Cambridge, 2003, 277 p.

[3] K. Butler, Defining Diaspora, Refining a Discourse, Diaspora, 2001, Vol. 10 (2), p. 189-219.

[4]  R. Brubaker, The “Diaspora” Diaspora, Ethnic and Racial Studies, 2005, Vol. 28, Iss. 1, p. 1-19.

[5]  M. Rios, N. Adiv, Geographies of Diaspora: A Review, UC Davis Center for Regional Change, Davis, CA, 2010.

[6]  K. Butler, Defining Diaspora, Refining a Discourse, Diasporas, 2001, Vol.10, Iss. 2, p. 201.

[7] էթնիկ մեդիան լրատվամիջոց է, որն արտադրվում է տարբեր երկրներում բնակվող ներգաղթյալների, ռասայական, էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունների, ինչպես նաև տեղաբնիկների համար և նրանց կողմից: Տես՝ M. D. Matsaganis, V. S. Katz, S. J. Ball-Rokeach, Understanding Ethnic Media: Producers, Consumers, and Societies, SAGE Publications, Inc., Los Angeles; London; New Delhi, 2011, p. 10.

[8] T. Kang, Homeland Re-territorialized: Revisiting the Role of Geographical Places in the Formation of Diasporic Identity in the Digital Age, Information, Communication & Society, 2009, Vol. 12, Iss. 3, pp. 326-343.

[9] L.W. Jeffres, Ethnicity and Ethnic Media Use: A Panel Study, Communication Research, 2000, Vol. 27 (496), pp. 496-535.

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.