Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Վրաստան․ ընդդիմության վիրավոր ակտիվիստներ, իշխող կուսակցության թեկնածուի որդու կալանք

hghazaryan
September 2021

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից 11 օր առաջ ընդդիմության երկու համախոհներ, որոնք Վրաստանի հարավում գտնվող Դմանիսի քաղաք էին եկել՝ իրենց կողմնակիցների հետ հանդիպման, դանակի հարվածներ են ստացել և հիվանդանոց ընկել։ Ընդդիմությունը միջադեպի համար մեղադրել է իշխող կուսակցությանը։ Ոստիկանությունը ձերբակալել է օրինախախտներից մեկին՝ իշխող կուսակցության թեկնածուի որդուն։

Դմանիսիում ընդդիմության կողմնակիցներին վիրավորելու փաստի առթիվ ոստիկանությունը ձերբակալել է 1993 թ-ին ծնված Դավիթ Դաութաշվիլիին, որը հոկտեմբերի երկուսին կայանալիք ՏԻՄ ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Միխայիլ Դաութաշվիլիի որդին է։

ՆԳՆ տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նախընտրական հանդիպման ժամանակ․ լեզվակռիվը վերաճել է ծեծկռտուքի, մեղադրյալը դանակով հարվածել է «Միասնական ազգային շարժման» համախոհների դեմքին։

Հանցագործությունը նախատեսում է 3-6 տարվա ազատազրկում։

Ի՞նչ է կատարվել Դմանիսիում

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Դմանիսիի շրջանի Գանթայիդի գյուղում։ «Միասնական ազգային շարժման» քաղաքապետի թեկնածու Գիորգի Թաթուաշվիլին և «Առաջընթաց և ազատություն» կուսակցության առաջնորդ Կախա Օկրիաշվիլին հանդիպել են իրենց համախոհների հետ նախընտրական արշավի շրջանակում։

Կախա Օկրիաշվիլին պատմել է, որ հարձակվածները «Վրացական երազանքի» ակտիվիստներ են, նույն մարդիկ, ովքեր հարձակվել են իր ու իր համախոհների վրա 2020 թ-ի ընտրությունների ժամանակ։

«Ես ու քաղաքապետի թեկնածուն եկել էինք՝ բնակչության հետ հանդիպելու։ Երբ քաղաքով շրջում էինք մեքենայով, սկզբից մեզ սկսեցին հայհոյել, սուլել։ Երբ կանգ առանք շտաբի մոտ․․․ 20-30 մարդ հարձակվեց մեզ վրա հենց այնտեղ՝ [իշխող կուսակցության] շտաբ բնակարանից 500 մետր հեռավորության վրա, նրանք սկսեցին բղավել, հայհոյել։ Այդ ամենը տեսանկարահանվել է», — ասել է Կախա Օկրիաշվիլին «Պիրվելի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Գիորգի Թաթուաշվիլին պնդում է, որ հարձակումն իրականացրել է պետանվտանգության ծառայությունը․

«Մենք տեսանք, թե ինչպես պետանվտանգության ծառայության գործակալները պլանավորեցին, կազմակերպեցին և իրականացրին հարձակումը։ Բոլորը կենտրոնացել էին նրա վրա, որ խանգարեն նախընտրական ազատ արշավն ու վախ տարածեն»։

Դմանիսիում «Վրացական երազանքի» թեկնածու Միխայիլ Դաութաշվիլին հերքել է Օկրիաշվիլիի մեղադրանքները։

«Նրանք եկան՝ մեքենայի ազդանշանները միացրած, հայհոյանքներով․․․ Ի՞նչ իմացաք, որ իմ տղան էր․․․ Գուցե պարզապես նմա՞ն էր․․․ Գուցե նրանք միմյանց են հարվածել, նրանց միջև վիճաբանություն էր սկսվել․․․ Մեզ պետք չէ որևէ մեկի վրա հարձակվել, մենք հաղթողներ ենք։ Նրանց է հենց նյարդայնացնում այն, որ կորցրել են իրենց դիրքերը», — ասել է Միխայիլ Դաութաշվիլին «Մտավարի արխի» հեռուստաալիքին։

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն դատապարտել է միջադեպն ու հայտարարել, որ կուսակցությունը պատասխանատվություն չի կրում առանձին մարդկանց պահվածքի համար։

«Այն, ինչ տեղի է ունեցել Դմանիսիում, բացարձակապես չարդարացված է և անընդունելի։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա դա առանձին անձանց պատասխանատվությունն է, որոնք մասնակցել են․․․Մարդուն ինչ–որ աննորմալ մեկը վիրավորել է։ Ի՞նչ պատասխանատվություն ես պետք է ստանձնեմ դրա համար», — ասել է Իրակլի Կոբախիձեն։

Միջադեպից հետո «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները պահանջել են ընտրություններից հեռացնել միջադեպի հետ առնչություն ունեցողներին և կալանավորել դրա մասնակիցներին։

 

JAM news

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.