Ավազ ՀԱՍԱՆՈՎ
Հումանիտար հետազոտությունների
ընկերության տնօրեն
Բաքու
Այն, որ միլիարդավոր դոլարների եկամուտներ ստացող Ադրբեջանը կհանդիպի այնպիսի տնտեսական դժվարությունների, որոնց առաջ հայտնվեց 2016-ին, շատերի համար ճակատագրի անսպասելի շրջադարձ էր։ Մարդիկ արդեն հարմարվել էին կայուն կյանքի, նրանց եկամուտները սոցիալական նոր պայմաններում ապրելու համար այնքան էլ փոքր չէին, նրանք հարմարվել էին կյանքին՝ իր նոր դրսևորումներով։ Բիզնես-պլանների հարցում ևս ամեն ինչ կարգին էր, եկամուտների նկատմամբ պետական ուժեղացված հսկողություն չկար։ Անգամ շարքային գործարարները, որոնք իրենց փոքր բիզնեսն ունեին, կարող էին ինքնուրույն իրենց կյանքը դասավորել, իսկ պետությունից նրանց կախվածությունը դրսևորվում էր զուտ փոքրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի միջամտությունների ձևով։ Կառավարությունը ժամանակ առ ժամանակ ծրագրեր և որոշումներ էր ընդունում՝ նվազեցնելու համար պաշտոնյաների հնարավորությունները՝ խանգարելու գործարարներին։Սակայն 2016 թվականը հողմացրիվ արեց իրենց եկամուտները նոր-նոր կարգավորել սկսած գործարարների և շարքային քաղաքացիների բոլոր պլանները։ Նավթի գների անկումը, նավթային եկամուտների նվազումը, դոլարի հանդեպ մանաթի փոխարժեքի կրկնակի նվազումը Ադրբեջանում հանգեցրին ոչ միայն պետության, այլև նրա քաղաքացիների, հատկապես փոքր բիզնեսով զբաղված անձանց տնտեսական զարգացման արգելակմանը։
Հիմա երկրում միակ հույսը մնացել է տնտեսական իրական բարեփոխումներ անցկացնելուն միտված օպերատիվ գործողությունների ակնկալիքը։ Բայց դե նավթային եկամուտներից տևական ժամանակ կախյալ վիճակում գտնված տնտեսության ակնթարթային բարեփոխումն անհնար է թվում։
Այս պայմաններում 2016 թվականին նաև քաղաքական բարեփոխումների սկզբի համար բարենպաստ հող ստեղծվեց։ Հարկային արտոնությունների կարգավորումից զատ՝ այդօրինակ բարեփոխումների առաջին դրսևորումներից դարձավ յոթ տարով գործարար կառույցների ազատումը հարկային ստուգումներից։ Չնայած այն բանին, որ սա կարևոր քայլ էր, թուլացած գործարար կառույցները սկսեցին մեկը մյուսի ետևից փլուզվել, իսկ փոքր բիզնեսով զբաղվողներն իրենց տեղը սկսեցին զիջել մրցունակ խոշոր ընկերություններին։
Ղարաբաղյան ճակատում ապրիլյան դեպքերից հետո երկրում հայրենասիրական տրամադրությունների աճն իշխանություններին թույլ տվեց երեք ամիս շարունակ շահարկել ազգային զգացմունքները։ Ապրիլյան դեպքերի ժամանակ հանրությունը թեև կարճ ժամկետով, բայցևայնպես չտեսնելու տվեց տնտեսական դժվարությունները և երկրի խնդիրները։ Ողջ ուշադրությունը սևեռված էր ապրիլյան դեպքերի ընթացքում երկրի ձեռքբերումներին ու կորուստներին։
Թեև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը դժվարին կացության մեջ էր դրել Ադրբեջանի իշխանություններին՝ 2016 թվականին գլոբալ քաղաքականություն Իրանի վերադարձը և Ադրբեջան-Ռուսաստան-Իրան ձևաչափով հանդիպումները նոր հնարավորությունների հույս ներշնչեցին։ Հիմա արդեն Ադրբեջանը հանդես էր գալիս որպես Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանային նոր նախագծում։ Հանդես գալով TAP (Trans Adriatic Pipeline) գազային նախագծի մասին նախաձեռնությամբ, որը միտված է դեպի Արևմուտք գազի արտահանման մեծացմանը, Ադրբեջանի ղեկավարությունն իր ստորագրությունը դրեց մի ծրագրի տակ, որը չէր համապատասխանում Ռուսաստանի շահերին և, հետևաբար, դրան զուգահեռ հարկ էր հաղթահարել Ռուսաստանի համառությունը, որպեսզի վերջինս չխոչընդոտի ծրագրի իրականացմանը։ Ադրբեջանում բոլորը կարծում էին, որ իշխանությունը համաձայնություն է ձեռք բերել Ռուսաստանի հետ և «ոչ» է ասելու Եվրոպական Միության հետ քաղաքական համագործակցությանը։
Այս ամենին զուգահեռ իշխանությունը շահագրգռված էր քաղաքական գործընթացների վերահսկողությունը պահպանելու մեջ։ 2016-ի սեպտեմբերին հանրաքվեի անցկացումը հիմք ստեղծեց նախագահի իշխանության զորեղացման և նրա կողմից որոշակի բարեփոխումների անցկացման լրացուցիչ հնարավորությունների ստեղծման համար, նաև այնպիսի տպավորություն թողեց, որ Արևմուտքի հետ համագործակցությանը վերջ դրվեց, և որ Ադրբեջանը նախապատվությունը տալիս է ԵԱՏՄ-ին։
Սեպտեմբերյան հանրաքվեի անցկացման հարցում իշխանությունները խնդիրներ չունեցան։ Հանրությունում քաղաքական կուսակցությունների հնարավորությունները սահմանափակ են, չափազանց ցածր մակարդակի վրա են քաղաքացիական հասարակության գործնեության համար բնականոն պայմանները։ Մամուլը և հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցները գտնվում են կառավարության կողմից հատկացվող ֆինանսներից կախվածության մեջ։ Անկախ հեռուստատեսության և ռադիոյի հնարավորությունները սահմանափակ են։ Սահմանափակումներ են դրված արտերկրից ֆինանսավորվող հեռուստառադիոալիքների վրա։
Թեև այս ամենն իշխանություններին չէր խոչընդոտում հավատալ սեփական ուժերին և սկսել հանրության կողմից ակնկալվող բարեփոխումները, այնուամենայնիվ՝ բարեփոխումներ չեղան։ Տարեվերջին մոտ հրապարակելով տնտեսության և կառավարման տարբեր ոլորտներին վերաբերող ռազմավարական ճանապարհային քարտեզը՝ նախագահն ընդհանուր գծերով բացահայտեց, թե ինչպիսի բարեփոխումներ են անցկացվելու 2017 թվականին։ Սակայն այդպես էլ չհրապարակվեց որևէ հայեցակարգ, որը կարող էր ապացույց հանդիսանալ բարեփոխումներ անցկացնելու մտադրության։ Հատկապես այն փաստը, որ հանրաքվեից բխող խնդիրների կատարման համար հիմք հանդիսանալիք առաջարկների նախապատրաստման համար հատկացվել է վեց ամիս, ապացուցում է, որ բարեփոխումները կախված են լինելու հենց այդ առաջարկներից։
Սակայն սեպտեմբեր ամսին Եվրոպական Միության հետ Ադրբեջանի համագործակցության վերսկսումը և նրա առաջարկած «ռազմավարական համագործակցության» մասին փաստաթուղթը փարատեցին այն բոլոր կասկածները, թե արդյո՞ք Ադրբեջանը կգնա Եվրոպական Միության հետ համագործակցության։ Պատահական չէ, որ այդ հարցով բանակցություններ սկսելու համար պահանջվող մանդատը Եվրոպական Հանձնաժողովը ստացավ Եվրամիության երկրների կողմից առանց ուշացման։ Նշյալ համաձայնությունը ստացվեց չափազանց կարճ ժամկետում՝ ընդամենը երկու ամսում, ինչից էլ բացահայտ դարձավ, որ շուտով կսկսվի Ադրբեջանի հետ բանակցությունների նոր փուլը։
2016 թվականի առավել հիշարժան իրադարձությունների համապատկերում հենց Եվրամիության հետ հարաբերությունների նորմալացումն է մարդկանց մոտ մեծացրել հույսերը, որ կառավարությունը կրկին առանձնակի նշանակություն կտա Արևմուտքի հետ համագործակցությանը։ Թուլացած տնտեսության համապատկերում սա որոշակի հույսեր է արթնացնում մարդկանց մոտ։
2016 թվականը կհիշվի նաև երկրի բանկերի կոլապսով։ Երկրում դոլարի պակասը տարեվերջին ուժեղացրեց խուճապը։ Մարդիկ լրջորեն մտահոգված են գների աճով։ Հարկ է հաշվի առնել, որ հոկտեմբեր ամսից մթերքի գներն աճել են 40 տոկոսով։ 2017 թվականին գնաճի շարունակման մասին ենթադրությունները ահով են լցնում չունևոր մարդկանց և թոշակառուների սրտերը։ Բոլորն էլ ցանկանում են շուտափույթ հրաժեշտ տալ անցնող տարուն՝ հնարավորինս շուտ ձերբազատվելու համար 2016-ի արհավիրքներից։ Սակայն մարդիկ վախենում են նաև նրանից, որ 2017 թվականին նույնպես կարող են որոշակի դժվարություններ լինել։ Միգուցե վերջին տասը տարում մարդիկ առաջին անգամ հայտնվեցին լիովին անորոշության մեջ առ այն, թե ինչ անակնկալներ կարող են իրենց սպասել նոր տարում։
Համենայն դեպս, հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման նպատակով հանրության ուժերի օգտագործմանն ուղղված ադրբեջանական կառավարության ներկայացուցիչների ջանքերն այն բանի նշանն են, որ գալիք տարում իրավիճակը տարածաշրջանում կայուն է լինելու։ Իսկ ադրբեջանական իշխանությունների կողմից 2017