Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Ազատ Արցախ»  թերթը՝ արցախահայության խոսափող

marut
January 2019

 


Սվետլանա
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արցախի Հանրապետության գլխավոր պաշտոնաթերթը հանրության կողմից լայն ճանաչում ստացած «Ազատ Արցախ» թերթն է, ինչպես ընդունված է մեզ մոտ ասել՝ մայր թերթը: Երկար և դժվարին ճանապարհ է անցել թերթը՝ մինչև հասել է մերօրյա հանգրվանին: 2018 թվականի հունիսին նշվեց «Ազատ Արցախի» 95-ամյակը:

1923 թվականին ստեղծված թերթը սկզբից կոչվում էր «Ղարաբաղի գեղջուկ»: Այնուհետև մի քանի տասնամյակ ընթերցողներին էր ներկայանում որպես «Սովետական Ղարաբաղ»  («Խորհրդային Ղարաբաղ») – “Советский Карабах” երկլեզու թերթ: Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մի քանի վերանվանումներից հետո վերջապես կոչվել է «Ազատ Արցախ»:

Թերթի լոգոտիպը

Թերթի ներկայիս գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանն (արդեն՝ նախկին գլխավոր խմբագիր.-խմբ. կողմից) ահա թե ինչն է առավելս կարևորում թերթի պատմությունում.

Ազատ Արցախ թերթի խմբագիր՝ Լեոնիդ Մարտիրոսյան

-Բացառիկ դեպք է , որ թերթը 95 տարիների ընթացքում չի ընդհատել իր գոյությունը և շարունակել է իր հայապահպան մեծ առաքելությունը: Հայրենական մեծ պատերազմի ծանր տարիներին թերթը յուրատեսակ կամուրջ էր դարձել թիկունքի և ռազմաճակատի միջև: Խորհրդային տարիներին, չնայած այն հսկայական դժվարություններին, որոնք կապված էին խոսքի ազատության սահմանափակումների հետ, այնուամենայնիվ, թերթին հաջողվել է պահպանել ազգային ինքնությունը, մնալ իր բարձրության վրա, լինել ժողովրդի շահերի պաշտպանը:

Իսկ փոխվե՞լ է մայր թերթի առաքելությունն այսօր։ Պարոն Մարտիրոսյանը հստակեցնում է թերթի ներկայիս առաքելությունը.

–Մեր թերթի առաքելությունը ոչ միայն Արցախի Հանրապետության պատմությունն ու առօրյան տպագիր տարբերակով ներկայացնելն է, այլև ընթերցողներին մշտապես հետաքրքիր ու հավաստի տեղեկատվություն հրամցնելը: Այսօր թերթի գլխավոր նպատակն է՝ համակողմանիորեն լուսաբանել Արցախի Հանրապետության հասարակական–քաղաքական, սոցիալ–տնտեսական և մշակութային կյանքը:

Ի դեպ, թերթն ունի նաև էլեկտրոնային տարբերակ՝  http://www.artsakhtert.com

Կարելի է պատկերացնել, թե որքան բարդ ու պատասխանատու է գլխավոր խմբագրի գործը։ Բարդ ու հետաքրքիր՝ ճշտում է Լ.Մարտիրոսյանը։ Ու հավելում՝

-Վերջնարդյունքում ընթերցողներն իրենց ձեռքին տեսնում են պատրաստի թերթը, բայց թե մինչ այդ ինչ է տեղի ունենում խմբագրությունում՝ շատերը պարզապես չեն էլ պատկերացնում…

Թերթը դեռևս մշակման փուլում է

Անկարելի է խոսել թերթի մասին և չշեշտել արցախահայության համար պատմական համարվող 1988 թվականի զարթոնքն ու այդ գործում լրատվամիջոցների ունեցած աննախադեպ դերը:

Լրագրող Ռուզան Իշխանյանն իր աշխատանքային տարիների և հիշողությունների մասին հետաքրքիր մանրամասներ կիսեց մեզ հետ.

–Առաջին նյութս Հացի գյուղից էր, 18-ամյա Հայկի մասին, ով թողել էր Երևանի պետհամալսարանի իր դասերը և նետվել արցախյան շարժման հորձանուտը: Մեկ տարի հետո նրա սևազգեստ մայրը եկավ ինձ մոտ՝ խմբագրություն: Մենք գրկեցինք իրար ու լաց եղանք: Իրար սփոփեցինք, նա զավակին էր կորցրել, ես՝ ամուսնուս:

Ռուզանն այրիացել էր դեռևս 1992-ին։

–Դժվար է ու պատասխանատու է լրագրողի աշխատանքը:Կրկնակի դժվար էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթի լույս ընծայման տարիներին: Սաֆոնովի և Պոլյանիչկոյի նման հայատյաց անձանց քթի տակ էինք աշխատում: Օրը մի քանի անգամ հանկարծակի ներս էին խուժում նրանց կողմից ուղարկված ռուսազգի գրաքննիչները, ստուգումներ իրականացնում,- պատմում է Ռուզանը:- Բայց թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Հովհաննիսյանը, փորձառու լրագրողներ Նվարդ Սողոմոնյանը, Նվարդ Ավագյանը, ողջ խմբագրակազմով գիշեր–ցերեկ աշխատում էինք՝ ժամ առաջ շրջափակված ժողովրդին հասցնելու համար լուրերը շրջաններից, արտերկրից: Ոգևորվում էի նրանց զուսպ ու արհեստավարժ աշխատանքով: Մեկամյա որդուս թողնելով հարազատներիս խնամքին՝ գյուղերն էի մեկնում, նյութեր բերում ֆիդայիների, գյուղն ու տունը չլքող , մինչև վերջ պինդ կանգնող արցախցու մասին: Ասեմ, որ մեծ ու կարևոր առաքելություն էր դա: Տարիների հեռվից հետահայաց նայելով այդ ամենին, կարող եմ հաստատել, որ մեր գրած ոգևորիչ նյութերը, սգացող մայրերի կողքին լինելը և նրանց զոհված զավակների հերոսությունները լուսաբանելը ուժ ու եռանդ էին տալիս ժողովրդին:

Ռուզան Իշխանյանն այսօր էլ աշխատում է « Ազատ Արցախ » թերթում և լուսաբանում է ԱՀ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Փորձառու լրագրողների՝ սկսնակներիս տրված հիմնական պատգամը հետևյալն էր՝ գիտելիք և տքնաջան աշխատանք:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.