Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ալիև-Սարգսյան. ղարաբաղյան խաղաղ գործընթացը գահավիժու՞մ է  

marut
October 2017

Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ*

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Դրա արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների երկխոսությունն «անցել է կառուցողական մթնոլորտում»։ Ալիևն ու Սարգսյանը բանակցությունների սեղանի շուրջ են վերադարձել մեկ տարի և երեք ամիս անց։ Ի դեպ, 2016 թվականի հունիսին կայացած հանդիպումն իր ձևով եռակողմ էր ու կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության շնորհիվ։ Այսօրվա դիվանագիտական ձևակերպումների տակ քողարկված են ղարաբաղյան հակամարտությունում հարաճուն “տոկոսադրույքները”։Իսկ ի՞նչ է թաքնված «կառուցողական մթնոլորտի» մասին նրբանկատ դիվանագիտական ձևակերպման տակ։ Դատելով ԵԱՀԿ ՄԽ տարածած համատեղ հայտարարությունից՝ հակամարտող կողմերը ոչ մի կոնկրետ պայմանավորվածության չեն հանգել։ Այդ դեպքում ինչպե՞ս գնահատել Ալիևի ու Սարգսյանի հանդիպման արդյունավետությունը։ Արդյո՞ք կարելի է համաձայնվել այն եզրահանգմանը, որ հանդիպումը հերթական արարողակարգային միջոցառումն էր, որը բացարձակապես ոչ մի ազդեցություն չի ունենա բազմամյա հակամարտության կարգավորման ընթացքի վրա։

Այս հարցերի պատասխանները նպատակահարմար կլիներ սկսել մի պարզաբանումից առ այն, թե ինչպիսի պայմաններում է մշակվել բարձր մակարդակի բանակցությունների մասին որոշումը։ Ալիևի և Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին հայտնի է դարձել 2017 թվականի հուլիսի 11-ին, այն բանից հետո, երբ Բրյուսելում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը խորհրդատվություններ են անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հետ։

Եվրամիության մայրաքաղաքում բանակցություններ վարելու հնարավորությունն ինքնին այդ ժամանակ հարցականի տակ էր։ Շփման գծում՝ Լեռնային Ղարաբաղում, դրանից մի շաբաթ առաջ ռազմական նոր սրում էր տեղի ունեցել։ Հակամարտության դինամիկային հետևող դիվանագետներն ու փորձագետներն այսօր նշում են 2016 թվականի ապրիլի աննախադեպ լարվածությունը։ Ինչ-որ առումով սույն թեմայի մասնագետները դարձել են “քառօրյա պատերազմի” իրադարձությունների պատանդը։ Մինչդեռ մինչև նախորդ տարվա դեպքերը ղարաբաղյան ճակատը դարձյալ «սուսուփուս» չէր։ Ռազմական դիմակայության նշաձողը 2008 թվականից ի վեր (երբ պարզ դարձավ, որ Կոսովոյի օրինակը չի երևակվի հետխորհրդային Կովկասում) միայնումիմայն բարձրանում էր։

Թեև ապրիլյան լարվածությունը 1994 թվականի մայիսին հաստատված փխրուն զինադադարի աննախադեպ խախտում էր՝ դրա ավարտից հետո Ղարաբաղում ամենևին էլ հանգիստ չէր։

Եւ  «մարտական տագնապներն» այնտեղ հնչում էին ժամանակ առ ժամանակ, այդ թվում՝ “քառօրյա պատերազմի” ավարտից հետո ձեռքբերված հրադադարից հետո՝ փետրվարին, ապրիլին, հունիսին և հուլիսին։ Ավելին, ժնևան հանդիպման հենց նախօրեին՝ հոկտեմբերի 10-ին, հակամարտող կողմերի շփման գծում դարձյալ լարվածություն էր արձանագրվել։

Արդեն երկար տարիներ որպես ղարաբաղյան կարգավորման կարևորագույն առանձնահատկություն շարունակում է մնալ բանակցությունների և մարտական բախումների հերթագայությունը։ Որպես կանոն, վերջիններս տեղի են ունենում կամ պետությունների ղեկավարների ու արտաքին գործերի նախարարների հանդիպումների հերթական ռաունդի, կամ ՄԽ համանախագահների տարածաշրջանաիյն այցերի նախօրեին, կամ էլ դրանց ավարտից հետո։

Փաստացի հնարավոր զիջումների ու փոխզիջումների մասին բովանդակալից զրույց վերջին անգամ եղել է 2011 թվականին՝ Կազանի գագաթաժողովի ժամանակ։ Դրանից ոչ շատ առաջ ՄԽ համանախագահները պաթետիկ կերպով դիմել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ կոչ անելով “քաղաքական կամք դրսևորել և ավարտել Հիմնական սկզբունքների մշակման աշխատանքները” (այդ Հիմնական սկզբունքները հայտնի են նաև որպես նորացված Մադրիդյան սկզբունքներ)։

Սակայն ոչ այն ժամանակ և ոչ էլ հիմա Երևանն ու Բաքուն չդրսևորեցին հնարավոր զիջումների ու փոխզիջումների իրականացման ոչ կամք և ոչ էլ ցանկություն։ Բովանդակային առումով բանակցային հենքը վեց տարվա ընթացքում չի փոխվել։ Բանակցությունների կենտրոնում առաջվա պես երկու խնդիրներ են՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և նախկին ինքնավար մարզին հարող ադրբեջանական շրջանների ազատագրումը։ Ու երկու կողմերն էլ առանձնակի հիմքեր չունեն զիջողականություն ցուցաբերելու։ Հայաստանի ու Ադրբեջանի ներսում ծայրահեղ դիրքորոշումներից հրաժարումը (տարածքային ամբողջականություն vs Ղարաբաղի հայ համայնքի ինքնորոշում) վատ է ընկալվելու։

“Քառօրյա պատերազմից” հետո Երևանի համար ցանկացած զիջում նշանակելու է ճնշման տակ ձեռքբերված փոխզիջում, իսկ Բաքվի համար՝  “հաղթանակի” (ոչ մեծ հողակտորի նկատմամբ վերահսկողության հաստատումն ադրբեջանական իստեբլիշմենտը հրամցնում է որպես ռազմական հաջողություն և Ղարաբաղի՝ որպես անմատույց բերդի միֆի պսակազերծում ) պտուղներից հրաժարում։

Տեսականորեն Ռուսաստանը և ՄԽ մյուս համանխագահները (ԱՄՆ-ն ու Ֆրանսիան) կարող էին ճնշում գործադրել հակամարտող կողմերի վրա։ Ի տարբերություն Դոնբասի կամ Աբխազիայի՝ նրանց դիրքորոշումները մոտ են իրար։ Հայ-ադրբեջանական դիմակայության «ջերմացումը» ոչ Ռուսաստանի, ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Եվրամիության (որին ՄԽ-ում փաստացի ներկայացնում է Ֆրանսիան) պլաններում չկա։

Բայց նաև թե Մոսկվայի և թե Արևմուտքի համար համար Երևանի ու Բաքվի արագացված հաշտեցումը չի հանդիսանում բացարձակ առաջնահերթություն, հանուն որի նրանք կհամարձակվեին ու կմոռանային առկա անվստահությունը խնդիրների մի մեծ շարանի շուրջ՝ Սիրիայից մինչև Ուկրաինա։

Եւ եթե չի հաջողվում հաշտեցնել, ապա գոնե կարելի է Երևանին ու Բաքվին հետ պահել դիմակայության ահագնացումից։ Առնվազը դա նվազագույնի հասցնել։ Այստեղ արդեն խոսքը չի գնում հակամարտության կարգավորման և անգամ բովանդակային զրույցի վերադառնալու մասին։

Բանակցությունների «կառուցողական մթնոլորտն», այսպիսով, մի այնպիսի կռվան է հանդիսանում, որը թույլ է տալիս ողջ խաղաղ գործընթացը հեռու պահել գահավիժումից։ Սա ամենևին էլ նման չէ ճեղքման, բայց ահա կարող է դիտարկվել որպես ոչ դյուրին տակտիկական խնդրի արդյունավետ լուծում։

*Սերգեյ Մարկեդոնովը Ռուսաստանյան պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ է։

 

Евразия Эксперт 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.