Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

hghazaryan
June 2019

Ֆրանսիական Վալ դ’Ուազ դեպարտամենտի Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի՝ Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի և Արցախի Շեխեր համայնքի միջև բարեկամության հռչակագիրն անվավեր ճանաչելու մասին վճիռը խորը ափսոսանք է առաջացնում։ Տվյալ որոշումը կարող է սխալ քաղաքական ազդանշան դառնալ Ադրբեջանի համար, որը ֆրանսիական դատարանի վճիռն արդեն մեկնաբանում է որպես օժանդակություն Արցախի մեկուսացմանն ուղղված իր քաղաքականությանը։ Նմանատիպ զարգացումը, իր հերթին, կարող է առաջացնել հայ հանրության մտահոգությունը և ստվեր նետել Ֆրանսիայի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չեզոք միջնորդի դիրքորոշման վրա։

Այդ կապակցությամբ կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկը, որոշակի պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ հակամարտության չկարգավորվածության պատճառով չսահմանափակվեն Արցախի բնակիչների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ զարգացման իրավունքը։

Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում ո՛չ Ֆրանսիայի միջազգային պարտավորություններին, ո՛չ էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում նրա միջնորդական ջանքերին։ Մասնավորապես, Արցախի Հանրապետության ժամանակավորապես չճանաչված լինելը չի նշանակում, որ պետք է սահմանափակվի նրա բնակիչների մասնակցությունը միջազգային համագործակցությանը։ Նմանատիպ համագործակցությանը չճանաչված պետությունների մասնակցության օրինականությունը հաստատվել է միջազգային արբիտրաժային պրակտիկայով և ճանաչվել միջազգային դատարանների կողմից։

Համոզված լինելով, որ քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը և մարդկանց շփման համար պայմանների ստեղծումը կարևոր ներդրում են խաղաղության և կայունության ամրապնդման գործում, Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս կշարունակեն ջանքեր գործադրել, որպեսզի Հանրապետության քաղաքացիները կարողանան լիակատար չափով օգտվել միջազգային համագործակցության առավելությունից՝ իրենց ներուժն իրացնելու համար։

Խորին երախտագիտություն ենք հայտնում Առնուվիլ քաղաքի քաղաքապետին և բնակիչներին, ինչպես նաև Արցախի քաղաքների և համայնքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Ֆրանսիայի, ԱՄՆ, Բրազիլիայի, Լիբանանի և այլ երկրների քաղաքներին։

Ողջունում ենք Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլի վճռականությունը՝ բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։

Չնայած Ադրբեջանի կողմից հարուցվող խոչընդոտներին, Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել և խորանալ։ Այս կապակցությամբ արցախյան կողմը հետևողական քայլեր է իրականացնում ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով։ Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների և տարբեր երկրների վարչական միավորների միջև բարեկամության և համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները։


ԱՀ Արտաքին գործերի նախարարություն ,NKR.am

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.