Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ավստրալիան` ընդդեմ կորոնավիրուսի

hghazaryan
June 2020

Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան–Սիդնեյ


Կորոնավիրուսային հիվանդության թեման մեր օրերում ամենուր է: Քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական օրակարգերը զբաղվեցված են այս համավարակով, մեր կենցաղում աջուահյակ այս վիրուսն է, մամուլը լի է համավարակային թեմաներով: Ամենուր այս թեման է, ինչը, իհարկե, տրամաբանական է, քանի որ վիրուսի ստեղծած խնդիրներն արդեն իսկ անչափելի են: Անգլերենում այսպիսի մի խոսք կա՝ No news is good news, որը թարգմանելիս հետևյալ ձևակերպումն ենք ստանում՝ նորությունների բացակայությունն արդեն իսկ լավ նորություն է: Այս միտքն առավել ցայտուն է երևում կորոնավիրուսային հիվանդության շուրջ լրատվական հոսքում: Մասնավորապես, հաշվի առնելով վիրուսի բացասական հետևանքները՝ լուրերն էլ հիմնականում մատուցվում են այդ համատեքստում: Ասել է թե՝ միջազգային լրահոսում լուրերի առյուծի բաժինն այն պետություններինն է, որտեղ հիվանդությունը կա՛մ արագ է տարածվում, կա՛մ առավել մահաբեր է: Կան բավական խոշոր պետություններ, որոնց մասին շատ ավելի քիչ ենք լսում: Լրահոսից դուրս մնացող երկրներից մեկն էլ կիսագնդից ներքև հսկա մայրցամաք-պետություն Ավստրալիան է, որի մասին ամենօրյա տեղեկություններ գրեթե չենք հանդիպում ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային լրատվադաշտում:

Եվ ինչպես վերը նշել էինք, այս կամ այն պետության մասին լուրերի բացակայությունը կորոնավիրուսի դեպքում արդեն իսկ լավ նորություն է, ինչը հենց հաստատվում է Ավստրալիայի օրինակով: Ավստրալիան առնվազն այս պահի դրությամբ աշխարհում ամենահաջող պայքարող երկրներից կարելի է համարել: 25 մլն բնակչություն ունեցող պետություն, որը շատ ակտիվ տնտեսական կապեր ունի Չինաստանի հետ, երկրում ունի չինական հոծ ու մոբիլ բնակչություն, ունի զարգացած զբոսաշրջություն, բայց և ունի բարձր վերահսկելիություն համավարակի նկատմամբ: Հիմա ավելի մանրամասն խոսենք ավստրալական փորձի մասին, որը այս ժամանակահատվածում կարելի է պայմանական դրական կոչել (այս անգամ էլ, սակայն,  հղում անենք հայկական այն մտքին, որ ճտերն աշնանն են հաշվում):
 
Մինչ սկսելը, կուզեմ հատուկ ընդգծել՝ ես համավարակների մասնագետ չեմ, չունեմ բժշկական կրթություն, հետևաբար փաստերը շարադրելու եմ որպես կորոնավիրուսի ակտիվ շրջանն Ավստրալիայում անցկացրած մարդ, որը հետևել է զարգացումներին տարբեր աղբյուրներով և միջոցներով, ինչպես նաև սեփական մասնակցությամբ:
 
Ավստրալիայում հունիսի 18-ի դրությամբ պատկերն այսպիսինն էր՝ 7370 դեպք, 6859 առողջացած, 102 մահացած, 409 բուժվող: Ընդ որում, վերջին օրերին նոր դեպքերը հայտնաբերվում էին օրական 15-20 հոգու չափով: Ավստրալիայում վարակի տարածման առաջին հայտնի օջախները կրուիզային նավերով ավստրալացի և օտարերկրացի ճամփորդողներն էին: Ավստրալիան բավական արագ արձագանքեց համավարակին՝ փակելով իր սահմաններն օտարերկրացիների համար, ապա երկրի ներսում սննդի կետերը, խանութների մի մասը, արգելելով ավտոմեքենաներում 2 հոգուց ավել երթևեկելը, ինչպես նաև առանց հատուկ անհրաժեշտության փողոց դուրս գալը: Բայց, միևնույն ժամանակ, Ավստրալիայում չդադարեցվեց հանրային տրանսպորտի աշխատանքը (վարորդին մոտ նստատեղերը փակվեցին, ախտահանումը դարձավ հաճախակի), պետական մի շարք հիմնարկներ շարունակեցին բաց մնալ: Իհարկե, թեև առողջապահական տեսանկյունից համեմատությամբ այլ երկրների Ավստրալիայի վիճակը չի կարելի վատ համարել, սակայն այստեղ անմիջապես լուրջ տնտեսական խնդիրներ առաջ եկան անմիջապես: Նախ, այդ երկրում տարածված և պահանջարկ ունեցող ռեստորանների և սրճարանների, խանութների փակվելը բերեց մեծ թվով գործազրկության, իսկ գործազուրկների ընդհանուր թիվը մարտից մինչև մայիսի կեսն ընկած հատվածում աճեց շուրջ 600 հազար հոգով:
 
Ինչպե՞ս կարողացավ Ավստրալիան պայքարել կորոնավիրուսի դեմ՝ գոնե այս պահին այն վերցնելով հսկողության տակ: Երևի թե առաջինը, ինչը նկատելի էր անզեն աչքով, սոցիալական կամ նույն ինքը ֆիզիկական հեռավորության խստագույն պահպանումն էր: Ավստրալիայի բնակչությունը պետության որոշումները գրեթե ամբողջությամբ կատարում էր, այն է՝ պահել 1.5 մետր հեռավորություն, հաճախ լվալ ձեռքերը, գանգատների դեպքում անմիջապես դիմել բժշկի: Ընդ որում, հեռավորությունը պահելու մասը շատ խիստ էր. խանութների մուտքի մոտ անվտանգության աշխատակիցները նախ հաշվում էին ներս մտնող մարդկանց թիվը, որ սահմանված չափը չգերազանցվի, ապա նաև հետևում էին, որ ձեռքերն ախտահանեն: Խանութի ներսում էլ ոչ միայն աշխատակիցները, այլ նաև գնորդներն ինքնուրույն պահում էին հեռավորությունը ինչպես ապրանքները վերցնելիս, այնպես էլ դրամարկղին մոտենալիս: Եթե համեմատենք Հայաստանում պարետի մտցրած սահմանափակումներն ու Ավստրալիայում կիրառված սահմանափակումները, ապա միանշանակ է՝ ՀՀ-ում սահմանափակումներն ավելի շատ էին և ավելի կոշտ, սակայն արդեն իրականացման հարցում (ինչպես պետության վերահսկում, այնպես էլ քաղաքացիների ինքնուրույն քայլերը) Ավստրալիան անհամեմատ լավ կատարեց առաջադրանքը: Եվ ահա, Ավստրալիայում արդեն խոսում են Նոր Զելանդիայի հետ սահմանը բացելու մասին, արդեն բացվել են մի շարք հանրային սննդի կետեր, վերացվել են մարդկանց մի վայրում հավաքվելու մի շարք սահմանափակումներ: Ասել է թե՝ Ավստրալիան փորձում է վերադառնալ բնականոն կյանքի (իհարկե, պայմանական բնականոնի):
 
Իսկ ես էլ, Ավստրալիայում նախատեսված մեկի փոխարեն անցկացնելով շուրջ երեք ամիս, երկար ու բարդ ջանքերից հետո վերադարձա Երևան՝ շուրջ 3 օր անցկացնելով Սիդնեյ-Դոհա-Ստոկհոլմ-Մինսկ-Երևան երթուղով: Հուսամ, որ այս տողերը կարդալուց հետո էլ ավելի շատ ուշադրություն կդարձվի ֆիզիկական հեռավորությանն ու սահմանված կանոններին հետևելուն, ինչը նույն Ավստրալիայի օրինակով դրական արդյունք է տալիս:
 
Հ. Գ. Իհարկե, թեև այս հոդվածի սկզբում պնդում էի, թե Ավստրալիան միշտ չէ, որ կորոնավիրուսի թեմայով լուրերում է հայտնվում, սակայն այստեղ պետք էր հիշել «զուգարանի թղթի ճգնաժամի» մասին. կարծում եմ՝ շատերդ տեսել եք, թե ինչպես էին իրար հրմշտում և կոպտում զուգարանի թուղթ ունենալու (թերևս, պահեստավորելու) համար: Ասեմ, որ արդեն հայտնի տեսանյութերից մոտ երկու կամ երեք շաբաթ անց զուգարանի թուղթը խանութներում էր նախկին քանակով, իսկ շատերը հասցրել էին մոռանալ անգամ, որ այդ ապրանքը մի քանի օր առաջ ոսկու գին ուներ:
 
 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.