Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արհեստական օրակարգեր

marut
October 2015

Արհեստական օրակարգերը ձեւավորվում են կա՛մ երկրից դուրս եւ պարտադրվում մեր կառավարությանը, կա՛մ էլ ձեւավորվում հենց կառավարության կողմից` պարտադրվելով հասարակությանը:

Հիշում եմ 2008-ի փետրվարին, երբ հասարակության ուշադրության կենտրոնում էր զանգվածային ընդվզումը, «Հայլուրը» օրակարգային էր դարձնում այնպիսի «կարեւոր» թեմաներ, ինչպիսիք են «Իսրայելի դրոշի» հայտնվելը Ազատության Հրապարակում կամ ջհուդամասոնական դավադրությունը: Սրանք ոչ մի կապ չունեին մեր հասարակության մեծամասնությանը հուզող թեմաների հետ, բայց կոչված էին արհեստական քննարկում առաջացնել: Արհեսատական օրակարգի դասական օրինակ է «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» անվանմամբ սերիալը, որը ոչընտիրի կառավարման երկու տարվա հիմնական եւ, ըստ էության, միակ քաղաքական օրակարգն էր: Ոչ մի այլ բան, փաստորեն, նրա օրոք տեղի չի ունեցել, եթե չհաշվենք կողքից լյալյա-լյուլյուները: Եվ, ի դեպ, միայն այս օրակարգի «փայլուն տապալման» եւ, ինտերնետային լեզվով ասած, «էպիկ ֆեյլ»-ի (անգլերեն բառացի` «էպիկական տապալում») պատճառով, մեր սիրելի փոքրիկ ուզուրպատորը կարող էր հրաժարական տալ: Երբ հայ-թուրքականը կոչում ենք արհեստական օրակարգ, ի նկատի չունենք` լավն էր, թե վատը դրա գաղափարն ու նպատակը, կամ պե՞տք է արդյոք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, թե՞ ոչ: Նույնիսկ եթե գաղափարը շատ լավը լիներ, միեւնույն է, այն արհեսատական է այնքանով, որքանով հայ հասարակության գերակշիռ մասի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պահանջարկ չի ներկայացվել, եւ այդ հարցը երբեք չի եղել ուշադրության կենտրոնում, քանի որ մեր հասարակությունը կենտրոնացած է նախ իր ներքին խնդիրների վրա: Սա էլ կարող է վատ կամ լավ լինել, բայց փաստ է: Եւ ինչն ավելի կարեւոր է` ինքը Ս. Սարգսյանն իր ընտրողներին երբեք չի խոստացել, որ իր կառավարման առնվազն առաջին երկու տարին նվիրված են լինելու հենց այս հարցին: Այս փաստը լավագույնս վկայում է, որ ոչընտիրի նախագահացումը ընտրողների եւ ընտրական գործընթացի հետ ոչ մի կապ չունի, եւ որ նա հաշվետու է Հայաստանից դուրս գտնվող ուժերին, եւ նրանց դրածոն է: Նա ուզեց իրեն ավելի առաջադեմ տղու տեղ դնել` ի հակադրություն «հետամնաց» հասարակության, բայց պարզապես տակ տվեց:

Հիմա ունենք մի նոր արհեստական օրակարգ` օտարալեզու դպրոց: Հայ հասարակությունը, հենց կրթության ոլորտի հետ կապված, ունի բազմաթիվ պահանջարկներ, սկսած դպրոցներում կաշառակերության խնդրից մինչեւ ընդհանրապես կրթության որակը: Բայց չգիտես որտեղից հայտնվում է մի անհասկանալի ու անսպասելի գաղափար` օտարալեզու դպրոց: Նախաձեռնության հեղինակների եւ կողմնակիցների հիմնավորումներն, անկեղծ ասած, շատ անհամոզիչ են թվում, քանի որ վերաբերում են ինչ-որ մասնավոր խնդիրների, որոնց կարելի է շատ հանգիստ տալ մասնավոր իսկ լուծումներ: Դա ստիպում է ենթադրել, որ իրական նպատակը մինչեւ վերջ չի ասվում, կամ ավելի ճշգրիտ` այն ծագում է այնպիսի կոնտեքստից` արտաքին թե ներքին, որը կապ չունի մեր ներքին կոնտեքստի հետ:

Ճիշտ հասկանանք. ես դավադրություններ չեմ փնտրում, բայց երբ մի երեւույթ չունի թափանցիկ բանական հիմնավորում, ուրեմն այդ բանավոր հիմնավորումն ուղղակի չի երեւում` գտնվելով մի այնպիսի տրամաբանության դաշտում, որը այս կամ այն պատճառով թաքնված է: Ավելորդ է ասել, որ արհեստական օրակարգերով ղեկավարվելը բնորոշ է ոչ միայն ուղղակի բռնակալական, այլ գաղութատիրական լծի տակ գտնվող երկրներին: Առաջանում է փակ շղթա. ժողովրդի քվեի կեղծումից բխում է տվյալ երկրի վերնախավի ենթարկումը արտաքին ուժերին, նույնիսկ, եթե կառավարության սկզբնական նպատակները շատ հայրենասիրական էին: Եվ ահա, օտարալեզու դպրոցների խնդիրը հրաշալիորեն ներգծվում է այս ամենի տրամաբանության մեջ: Երբ երկու շաբաթ առաջ այս թեմայով «ՀԺ» «վերադարձա», ընկերներիցս ոմանք, ասացին` էս չեզոք թեմաների՞ց ես որոշել գրել: Բայց լեզվի խնդիրը ամենեւին էլ քաղաքականապես չեզոք չի, իսկ խորքային առումով նա ավելի քաղաքական է, քան շատ բան, որ մեզանում քաղաքական է ընկալվում:

Իրոք, ի՞նչ են օրակարգերի ձեւավորումը կամ որոշումներ ընդունելը, որոնք քաղաքականության կարեւորագույն տարրեր են, կամ ազատ ու հրապարակային խոսքն եւ բանավեճը, որոնք ժողովրդավարության կարեւորագույն տարրեր են, եթե ոչ լեզվի հետ անմիջապես առնչվող խնդիրներ: Արդ, մի երկրում, ուր դրսից են ձեւավորվում օրակարգերը եւ ընդունվում հիմնական որոշումները, ուր ազատ խոսքի իրավունքը խախտվում է, իսկ հրապարակային խոսքն ու բանական վերլուծությունը շատ ավելի քիչ հարգի է, քան անդրկուլիսային բամբասանքը եւ «գաղտնի ինֆոները», արդյո՞ք բնական չէ, որպեսզի լեզուն էլ ոտնահարվի: Օտարալեզու դպրոցի խորքային իմաստը հենց սա է. սեփական հասարակությունից, ներքին խնդիրներից օտարման պաշտոնական լեգիտիմացումը, գաղութացման գործընթացի ավարտական փուլ մտնելը: Եթե հայերենը որոշումներ ընդունելու եւ օրակարգեր ձեւավորելու լեզու չէ, բնական է, որ նրա պետական կարգավիճակը հարցի տակ է դրվում:

Եթե վերնախավի համար կարեւոր է ոչ թե ընտրողի ձայնը (այսինքն` հենց լեզո՛ւն), այլ օտարերկրյա «հրահանգը» (հրահանգն, ի դեպ, սկզբնական իմաստով նաեւ ուսուցում եւ կրթություն է նշանակում), ապա շատ տրամաբանական է, որպեսզի ապագա գաղութատիրական վերնախավերը կրթվեն օտար լեզուներով փոքր տարիքից (այս թեմայի շուրջ ավելի մանրամասն տես` lezvakriv.blogspot.com): Այսպիսով, ինչպես եւ այլ բազմաթիվ խնդիրներ, այս մեկն էլ հանգում է Հայաստանի անկախության խնդրին, ուղղակի լեզվի հարցի առավելությունն այն է, որ ակնհայտ է դարձնում, որ այսօր պայքար է գնում հանուն Հայաստանի բուն անկախության, այլ ոչ թե ինչ-որ մասնավոր խնդրի համար:

4 Հունիս, 2010

armtimes.com

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.