Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

hayk
October 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի հեթական, այս անգամ արդեն «մեկօրյա պատերազմը»։

Ավելի քան 100 հազար հայեր բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից, որտեղ ապրել են հարյուրամյակներով ու հազարամյակներով և որտեղ եղել է ամեն ինչ, բայց ոչ երբեք հայաթափում՝ անգամ ամենադժնդակ ժամանակներում։

«Ինտեգրում ադրբեջանավարի» քաղաքականությունը վերաճեց բռնի հայաթափման։ Հայերը «չգնահատեցին» ալիևյան Ադրբեջանի բոլոր «բարիքները», որ նրանց խոստանում էր ժառանգական կոռումպացված դիկտատորի «արքունիքը», ընդ որում՝ էն գլխից հրաժարվելով իրավունքներին, ազատություններին ու անվտանգության երաշխիքներին առնչվող հարցերից, այն ամենից, ինչը հարյուր տարի առաջ տարածաշրջանի բոլշևիկյան կուսակցական բջիջների չարաբաստիկ որոշմամբ տրամադրել է հանցագործ «չարիքի կայսրությունը»։

Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է փախստականների ճակատագրի համար ողջ պատասխանատվությունը՝ «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» կարգախոսով։ Հարյուր հազարից ավելի ճակատագրերին առնչվող հարցեր են լուծվում այս օրերին Հայաստանում։ Որոշվում է արցախահայության ճակատագիրը, և այստեղ շատ է անորոշությունը։ Ուստի որոշակի ժամանակ է պետք կատարվածը և կատարվողը, դրանց մասշտաբները իմաստավորելու և սթափ վերլուծելու համար։

Մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկումը ողբերգական ու ճակատագրական այս օրերի մասին է։ Այն նախնական վերլուծության փորձ է։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՍեպտեմբեր 2023 չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.