Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Աքրամ Այլիսլի. «Եթե ես հայ լինեի…»

marut
February 2013

Ադրբեջանցի արձակագիր Աքրամ Այլիսլիի ՙՔարե երազներ՚ նոր վեպը, որը տպագրվել էր ռուսաստանյան ամենաընթերցվող եւ աշխարհաճանաչ  «Дружба народов» ամսագրում, ադրբեջանական հասարակությունում մեծ իրարանցում է առաջացրել: 

 

 

Վիճելի եւ բեւեռացված դատողություններ հարուցող ստեղծագործությունը շոշափում է վերջին 25 տարիների ընթացքում Հարավային Կովկասի ամենացավոտ խնդիրը` ադրբեջանա-հայկական հարաբերությունները: Ամսագիրը վեպը բնութագրում է որպես «ադրբեջանցի գրողի համարձակ քայլ: Սակայն վեպի որոշ դրվագներում ադրբեջանցիները նսեմացվում են, իսկ հայերը` մեծարվում: 

Վեպի հրապարակման պահից ի վեր հեղինակին քննադատող բազմաթիվ հայտարարություններ են հնչել: Ի վերջո, հեղինակն ինքը քաջություն է ունեցել պատասխանել դրանց: Աքրամ Այլիսլին ՙԱզատություն՚ ռադիոկայանի ՙPen klub՚ հաղոդման հյուրն էր, եւ քանի որ ANN.Az-ը հրապարակել է վերոհիշյալ վեպի հասցեին հնչած արձագանքները, ապա մեր պարտքն ենք համարում ընթերցողների ուշադրությանը հանձնել Աքրամ Այլիսլիի հարցազրույցի համառոտ շարադրանքը:

 

– Աքրամ մուալիմ, ինչո՞ւ որոշեցիք ՙՔարե երազներ՚ վեպը հրատարակել ոչ թե Ադրբեջանում, այլ ռուսաստանյան  «Дружба народов» ամսագրում: 

–  «Дружба народов» ամսագիրն իմ ստեղծագործությունները տպագրում է 1960 թվականից: Վերջին տարիներին ամսագրի խմբագրությունն ինձ պարբերաբար խնդրել է նոր ստեղծագործություն տրամադրել: Ես չէի կարող մերժել նրանց եւ որոշեցի իմ այս վեպն ուղարկել` թարգմանության համար: Իհարկե, թարգմանությունից հետո ինքս էլ ստիպված էի լրամշակել վեպն ու նրա մեջ որոշակի փոփոխություններ մտցնել:

– Ինչո՞ւ եք գրել այս վեպը:

– Ես ի սկզբանե ըմբռնում էի թեմայի բարդությունը, գիտեի, որ այն հասարակության կողմից միանշանակ չի ընկալվի: Չէ՞ որ կան շատ մարդիկ, ովքեր ահռելի շահ ունեն այս երկու ժողովուրդների ողբերգությունից, որի վրա նրանք իրենց կարիերան են կառուցում: Ես ի սկզբանե կանխատեսել եմ, թե այս մարդիկ ինչ զայրույթով եւ ատելությամբ են ընդունելու իմ վեպը: Անկեղծ ասած, այս վեպով ես կամենում էի հայերին, առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայազգի քաղաքացիներին մեսիջ ուղարկել:

– Եվ ո՞րն է այս մեսիջը:

– Ես կամենում էի ասել նրանց, որ մենք չենք մոռացել իրենց հանդեպ մեր գործած չարիքը: Այո°, մենք այդ չարիքը գործել ենք: Բայց նույն էլ նրանք են արել: Եվ այս ամենի, այդ թվում եւ Խոջալուի մասին, պետք է պատմեն նաեւ հայ գրողները: Ես ցանկանում էի ընդգծել, որ եթե հայերը հետագայում էլ են ապրելու Լեռնային Ղարաբաղում, ապա մենք չպետք է նրանց կրկին ահաբեկենք: Ես հայերին մեսիջ եմ ուղարկել այն մասին, որ դեռեւս ամեն ինչ կորած չէ, եւ որ մենք դեռ կարող ենք միմյանց հետ խաղաղ գոյակցել:

– Արդյո՞ք ադրբեջանական հասարակությունը պատրաստ է ընդունելու նման ստեղծագործություն: Վեպն ավարտել եք 2007 թվականին: Այդ ժամանակ Դուք ՙԱզատություն՚ ռադիոկայանի եթերում հայտարարել եք, որ գրում եք ՙՔարե երազներ՚ վեպը, բայց  մտադիր չեք այն հրատարակել: Ինչո՞ւ եք փոխել Ձեր որոշումը:

– Իր ժամանակից առաջ չանցնող գրողը գրականության մեջ չի մնում: Հիշեք Միրզա Ֆաթալիի ճակատագիրը: Նա իր վեց կատակերգություններն է գրել այն ժամանակ, երբ չկար ոչ միայն թատրոնը, այլեւ` թատրոնի մասին խոսակցություն անգամ: Ընդ որում, այս վեց կատակերգությունների մեջ նա ադրբեջանցի ժողովրդին բնավ էլ չէր գովում:

– Ձեր տան առաջ վրդովված երիտասարդության ցույց  է տեղի  ունեցել, իսկ կառավարող կուսակցության ներկայացուցիչները պահանջել են, որ Դուք ժողովրդի առջեւ ներողություն խնդրեք: 

– Ես միգուցե կարողանայի հասկանալ Մուբարիզ Ղուրբանլուին կամ Սիավուշ Նովրուզովին: Բայց, անկեղծ ասած, Ալի Ահմեդովին չեմ հասկացել: Նա պնդում է, որ ես ադրբեջանցի չեմ: Նրա խոսքերով` ես, իբր, հայ եմ: Բայց չէ՞ որ ես կարող եմ դատարան դիմել եւ Ալի մուալիմից հայերի հետ իմ չունեցած գենետիկական ազգակցության ապացույցներ պահանջել: Որտեղի՞ց է այս ռասիզմը: Եթե ես հայ լինեի, ապա դրա մասին վաղուց բոլորն իմացած կլինեին: Ես անձամբ դրանից չէի ամաչի: Հաշվի առնելով, որ Ալի մուալիմը շարքային քաղաքական գործիչ չէ, նա պետք է գիտակցի, որ ռասիստական մտքեր է արտահայտում:

– Բայց Ձեր գործընկերների արձագանքը նույնպես խիստ բացասական էր: Օրինակ, կին գրող Աֆագ Մասուդը հայտարարել է, որ նա պարզապես ապշած է վեպից. ՙԵս գնահատում էի Աքրամ Այլիսլիին որպես հրաշալի  գրողի եւ արժանապատիվ մտավորականի: Իսկ այժմ ես նրան այլեւս չեմ հարգում: Մարդը պետք է ազգային ոգի ունենա…՚:

– Չեմ կարծում, որ Աֆագ խանումը չի գիտակցում նման խոսքերի անթույլատրելիությունը: 1937 թվականին շատերը հրաժարվում էին իրենց երեկվա բարեկամներից: Այսպես, Հուսեյն Ջավիդը եւ Աբդուլա Շաիգը մոտիկ ընկերներ էին: Չարակամներից մեկը հայտնում է Աբդուլա Շաիգին, թե քո ընկերոջն ազատել են, ու նա վաղը ժամանում է Բաքու: Առավոտյան նա երկաթուղային կայարանում բախվում է ՊԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր ծաղրանքով հարցնում են. ՙՀը՞, Շաֆիգ էֆենդի, ընկերդ չի՞ եկել՚: Եվ Աբդուլա Շաիգը ստիպված էր ասել, որ ինքը կայարան է եկել, որպեսզի թքի Հուսեյն Ջավիդի երեսին…

– Ձեզ մեղադրում են, որ գնալով Օրհան Փամուկի ուղիով` Դուք ցանկանում եք Նոբելյան մրցանակ ստանալ:

– Երբ ես սկսում էի այս վեպը գրել` Փամուկը դեռեւս նոբելյան մրցանակակիր չէր:

Կրթության նախարարության ներկայացուցիչ Բայրամ Հուսեինզադե. ՙԱյսօր ես խոսել եմ շատ մարդկանց հետ: Ինքս մեծացել եմ Նախիջեւանում եւ շատ եմ լսել այդ տեղաշրջանում հայերի գործած վայրագությունների մասին: Բայց սա ոչ թե քաղաքական, այլ ազգային հարց է: Դուք նսեմացրել եք ազգը եւ դեռ կամենում եք, որ Խոջալուն վերապրած ժողովուրդը Ձեզ շնորհակալությո՞ւն հայտնի՚: 

– Ես ցավում եմ, որ Դուք իմ վեպն այդպես եք ընկալել: Ես ադրբեջանցիներին չեմ նսեմացրել: ՙՀաջի Մուրադ՚ վեպում Լեւ Տոլստոյը ստեղծել է իր ժողովրդի դեմ պատերազմող մարդու դրական կերպարը: Ես չեմ դիմել ոչ ադրբեջանցի, եւ ոչ էլ հայ քաղաքական գործիչներին: Ես դիմել եմ այս երկու ժողովուրդներին, որոնց, ի հեճուկս ճակատագրի բոլոր դժնդակությունների, վիճակված է ապրել որպես հարեւան:

 

ANN.Az

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.