Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Բարի՛ լույս, տիկի՛ն Արուս…

hghazaryan
January 2020

 



Նարինե ԲԱԼԱՅԱՆ

 

«Տղան տան սյունն է, սյունը չկա՝ տունը փլվում է»։  Ինչու՞ են հայ հասարակությունում այսքան բարձրացնում արու զավակների դերը և հակառակը անում աղջիկների հանդեպ.

«Աղջի, մի տղա բե՛ր, որ վաղը պահող ունենաս»:

«10-ն էլ լինի՝ բերելու ես, մինչև օջախիս ծուխը շեն պահողը չծնվի»…

Եվ այսպես շարունակ…

Բայց մի՞թե երեխաները մեզ պահելու համար են։ Ի վերջո, ի՞նչ փիլիսոփայություն ենք դնում մեր առջև զավակներ ծնելուց առաջ։

Միշտ չէ, որ զավակներն իրականացնում են ծնողների նպատակը, այլ իրենք են գտնում իրենց նպատակները, պայքարում և հասնում դրանց։Հիշեցի «Աշնան արևը» վիպակի հայտնի հատվածը.

– Քիչ մնաց, մեծանամ, ես էլ եմ եղբայրներիս պես քաղաք գնալու:

– Ես ու հերդ քեզ գյուղի համար ենք ունեցել, դու կմնաս ստեղ էս ամեն ինչին տիրություն անելու, մեզ տիրություն անելու…

– Պետք չի ինձ ձեր գյուղը, գնալու եմ, ձեզ ով էր խնդրում ինձ ունենալ, չունենայիք…

Իմ հերոսը 87-ամյա Մարգո տատն է ( Մարգո Առուշանյան, ծնվ. 1932թ., գյուղ Հաթերք)։ Գյուղի նահապետական ընտանիքի երբեմնի դուստրը, նույն միջավայրի երբեմնի խոնարհ հարսը, չորս զավակների մայրը և ծերության մայրամուտին միայնակ մնացած ծնողը։ Հիմա նա՝ իր հեռվում ապրած կյանքի մասին խոսում է օտար աչքերով, պատմում լռությամբ և ապրվածի ողջ դառնությունը միայն արտաքին նշանների մեջ է։ 16 տարեկան էր, երբ կոլխոզի ֆերմայից իրեն փախցրին և բերեցին ապագա ամուսնու տուն։ «Սիրալչում, օզալում փախչիմ, ետ քինամ» («չեմ սիրել, ուզում էի փախչել, հետ դառնալ»), բայց սկեսուրն ու իրենից  տարիքով բավականին մեծ ամուսինը կարողացան համոզել բազմազավակ ընտանիքի դստերը մնալ և թեթևացնել ծանր նյութական պայմաններով ապրող  հայրական տան հոգսը։

  Ամուսինը գյուղում հայտնի երիտասարդներից էր՝ Զոնիգը, ամենաշատ կանանց տիրացած, խորամանկ, խուլիգան, որին հաջողվել էր անգամ խույս տալ սովետական բանակից՝ լինելով բացարձակ առողջ: Բայց սիրով տուն դարձան։ Մարգոն արթնանում էր ժամը վեցին, ավլում բակը, փողոցի իր բաժինը, հանդ գնում, հետո գալիս, ձուլվում կենցաղին և հոգսին։ Սկեսրայրի ոտնլվայի արարողությունն էլ իրականություն էր։ Կար այդպիսի բան։

  Չորս զավակ մեծացրեց՝ երեք դուստր և մեկ որդի։ Այսօր, իր դարպասների մոտ նստած՝ խոհերով թիկնած արևին, միայն մեկ անուն է տալիս՝ Հրա՜յր։ Որդին է։ Այն եզակիներից, որոնք լքել են երկիրը ոչ թե պատերազմի օրհասական պահին, այլ դրանից հետո։

  «Լավ կռվող տղա էր, պատերազմում աչքի ընկավ, ահագին առաջ գնաց, այնպես արեցին՝ զզվեց, թողեց հեռացավ»,-ասում է հարևան Սերժիկ պապը։

Գնաց ու էլ հետ չեկավ, անգամ հոր թաղմանը չեկավ։

Պատերազմը նրանից խլեց ոչ միայն որդուն, այլև հողին հավասարեցրեց երկհարկանի  տունը։ Այժմ Մարգո Առուշանյանն ապրում է գոմում՝ վերանորոգված, սալիկապատ, վարդագույն պատերով, միայնակի բոլոր հարմարություններով…Միայն ինքն է հիշում, որ դա երբեմնի գոմն էր…

Հիմա Մարգո տատը սպասում է, սպասում է՝ պայքարելով ծերության դեմ, կռվելով մահվան հետ. «Սպասում եմ, Հրայրս գա, միայն թե՝ մեռած չլինեմ, որ մի լավ ապտակեմ։ Չորս տարի ծիծ եմ տվել։ Գալիս էր, թաքուն տանում ծառի տակ ուտում, նորից գնում խաղալու։ Թող գա,  մի լավ ապտակելու եմ»։

  Մի բջջային հեռախոս ունի, այնպիսի բարձր ձայնով, որ հաղթում է անգամ ծերունական խլությանը։ Ցանկացած ձայնից վեր է թռչում. «երևի Հրայրս է»… Ավաղ, հեռախոսը միշտ հուսախաբ է անում։

  Երբեմն էլ՝ դուրս է գալիս փողոց, մինչև ոտքերը կռացած գլխով, դուրս ընկած երակներով, երկու գավազան պինդ հենած կյանքին, քայլում, քայլում ապրելու հույսով, չէ՞ որ նպատակ ունի…

  Անմիջապես հարևանությամբ մեծանում է փոքրիկ Հաննան, գալիս և իր զավակների համար կես դար առաջ երգած երգերն է երգում անսխալ, նույն հուզված ձայնով, ընկնում մտածմունքների մեջ,  լռում և հեռանում։ «Վախտս կնոխեյա ընցալ» («ժամանակս վաղուց է անցել»). հաճախ է կրկնում Մարգո տատը, երբ պարանից մի կերպ կախված փռում էր իր սպիտակ-սպիտակ լվացքը։

  Գերեզմանոցում դուստրերը վաղուց են ամուսնու կողքին նրա համար տեղ պատրաստել, անգամ քարն են կանգնեցրել, միայն թե ինքն էլ չգիտի՝ մա՞հն է ուշանում, թե՞ Հրայր տղան…

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.