Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

hayk
September 2023
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում։

Նշելով, որ ցանկացած իրավիճակ, զարգացում, պետք է գնահատել տվյալ համատեքստում՝ Բեգլարյանն ընդգծեց՝ այս համատեքստում սահմանադրական լեգալության խնդիր չկա՝ գործընթացն ամբողջությամբ տեղավորվում էր Սահմանադրության իրավակարգավորումներում։

Բեգլարյանը, սակայն, ժողովրդաիշխանական լեգիտիմության խնդիր է տեսնում, այսինքն՝ ժողովրդի մոտ վստահության ձևավորում, ժողովրդի կողմից դրական կարծիքի ձևավորում։

«Այս տեսանկյունից՝ այո՛, խնդիր կա և այս իրավիճակում մենք այլընտրանք չունեինք, որովհետև մենք ի վիճակի չէին ընտրություններ կազմակերպել, արտահերթ ընտրություններ ի դեպ սահմանադրական կարգավորումների միաժամանակյա նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններ, դա հավանաբար նույնիսկ դժվար թե կարողանայինք կյանքի կոչել, բայց եթե կյանքի էլ կոչեինք, բավականին երկար ժամանակ հանրապետությունը կընկներ՝ Արցախը և ներքին կյանքը կընկնեին մեծ ցնցումների մեջ, բավականին լուրջ վնասներ կկրեինք, արդյունքում այս որոշումն է կայացվել, որը կրկին ասեմ, որ որևէ իրավական կարգավորման խնդիր չկա», – եզրափակեց Բեգլարյանը։

Արցախի Ազգային ժողովը շաբաթ օրը արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սամվել Շահրամանյանին ընտրեց Արցախի նախագահ։ Ընտրությունից ժամեր անց Բաքուն կոչ արեց միջազգային համայնքին դատապարտել Ղարաբաղի ընտրությունները:

Եվրամիությունը հայտարարեց, որ չի ճանաչում Ստեփանակերտում անցկացված նախագահական ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»։

Հայտարարությունը տարածած Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակը միևնույն ժամանակ ընդգծեց՝ Եվրամիությունը կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն «ի վիճակի է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքներին միտված քննարկումներին»:

«ԵՄ-ն հանձնառու է աջակցել այս գործընթացին»,- նշված էր հայտարարությունում։

 

Azatutyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՍեպտեմբեր 2023 առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.