Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Գալիպոլի. հակաքայլ` երկու ուղղությամբ

marut
February 2015

Shahan-GantaharyanՇահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Բեյրութ (Լիբանան)

Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երեւանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը:

 

Մինչ այդ, փաստորեն Թուրքիայի նախագահի լռությունը՝ հրավերին չընդառաջելու հիմնավորման բացակայությունն էր: Հիմա, Գալիպոլի-Հայոց ցեղասպանություն կամ Անկարա-Երեւան նշումների մրցապայքարի ազդանշանը տրված է:

 

Փորձենք ամփոփել, թե այս մրցապայքարում հայկական կողմը ի՞նչ առավելություններ կարող է ձեռք բերել: Իհարկե, այս մոտեցումը բնավ չի անտեսում թուրքական վարչամեքենայի եւ համապատասխան բաժանմունքների գործադրած հսկայական միջոցներով իրականանալիք չեզոքացման միջոցառումները:

 

Պետական մակարդակներում, պետք է ակնկալել, որ միեւնույն պետությունը կարող է ներկայացուցիչներ ուղարկել թե° Երեւան եւ թե° Անկարա: Այստեղ խնդիրը կենտրոնանում է տվյալ պաշտոնատարի զբաղեցրած պետական հանգամանքի աստիճանաչափի վրա: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ որքան էլ իրազեկվի տվյալ պետությունը, թե Գալիպոլիի նշման թվականը շարժական չէ, թե այս դեպքում Ապրիլ 24-ի  ընտրությունը պարզապես չեզոքացման միտող հակաքայլ է, այնուամենայնիվ, հրավերներին ընդառաջելու պետական շարժառիթները զուտ քաղաքական են: Նման պահվածքներում քաղաքական տվյալ պահի թելադրած հանգամանքները շատ ավելի գերակշիռ են, քան արժեքների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքների հետեւողականությունը:

 

Հայկական կողմը, քաղաքական տրամաբանության այս պարունակում առաջին հերթին վստահաբար նկատի կունենա Անկարայի հետ առեւտրատնտեսական ոչ նկատառելի հարաբերություններ ունեցող պետությունների շրջանակները: Ցեղասպանության եւ նույնիսկ Արցախի անկախության ճանաչման վերջին բանաձեւերը հուշում են, որ հարավամերիկյան երկրներն այդ առումով համեմատաբար նպաստավոր ենթահող ունեն: Անկախ գաղափարական բարենպաստ ընդհանուր մթնոլորտից, այստեղ Անկարան ճնշելու մեծ հնարավորություններ չունի: Ուրեմն, Հարավային Ամերիկայի տարբեր երկրները կարող են առաջնակարգ դեմքերի մակարդակով մասնակցել 100-ամյակի երեւանյան նշումներին:

 

Հրավերների ընդառաջումներ կարող են արձանագրվել նաեւ Անկարա եւ տվյալ պետություն լարված հարաբերությունների իրավիճակից ելնելով: Եգիպտոսը կարող է օրինակ հանդիսանալ այս իմաստով: Քաղաքական հուշարարությամբ բեմ բարձրացող նման օրինակների շարքը կարող է շարունակվել: Պարզ է, որ արժեքի փոխարեն քաղաքական պահի թելադրած կանոնն է այստեղ գործող քերականական չափորոշիչը:

 

Նաեւ, անկախ հայկական կողմի աշխարհագրական առավելությունից` աշխարհասփյուռ կազմակերպված համայնքների ցանցային կառույցը եւ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում 100-ամյակ նշելու ծրագրերը, տեղի պետական-հասարակական կառույցներում հայկական գործոնի ներգրավվածությունն ու ազդեցիկությունը, այլ կարեւոր հանգամանք եւս գոյություն ունի հոբելյանական այս մրցապայքարում, իբրեւ հայկական կողմի առավելություն:

 

Առաջին հայացքից նշումների մրցապայքարը Երեւանի եւ Անկարայի միջեւ է: Մի կարեւոր ենթամրցապայքար կա, որ խորքային դիտարկումով հետզհետե սկսում է ավելի հստակ երեւալ: Խոսքը պաշտոնական Անկարա-թուրքական հասարակություն պայքարի մասին է, որի առանցքը տվյալ դեպքում ցեղասպանությունն է: Իհարկե, այս դեպքում գերխանդավառվելը օգտակար չէ: Այնպես չէ, որ թուրքական դաշտը բեւեռացած է այս հարցի շուրջ կամ կարող է առաջնորդել խոր պառակտումների: Այսուհանդերձ, ճեղք չնկատելն այս հարցում իրատեսական չպիտի լինի:

Գաղտնիք չէ, որ Թուրքիայի կարեւորագույն քաղաքներում պիտի հիշատակվի Հայոց ցեղասպանությունը: Տարբեր բնույթի կազմակերպություններ կոչեր են հրապարակում Գալիպոլիի ձեռնարկներին չմասնակցելու եւ փոխարենը Երեւան մեկնելու: Սակայն, այդ նույն կազմակերպությունները, անուղղակի կոչ են անում այս ձեւով ոչ թե միայն Երեւան մեկնելու, այլ նաեւ Թուրքիայում իրենց կազմակերպած ապրիլյան ձեռնարկներին ներկա լինելու:

 

Գալիպոլին հետեւաբար, միայն Երեւանին հակաքայլ չէ, այլ միեւնույն Թուրքիայում ապրիլյան նախաձեռնությունները ծխածածկելու միտելու: Գալիպոլին երկու ուղղությամբ պայքարելու անհրաժեշտության առջեւ է այսօր:

 

Անկարան անվերջ փորձ կկատարի իր ապրած ներքին երկվությունը տեղափոխել հայկական դաշտ, ՀՀ-սփյուռք տարանջատման քարոզչաքաղաքական խաբկանքներ հրամցնելով: Հռչակագիրը վճռական պատասխան է նման սադրանքի: Հայկական կողմը հստակ առավելություններ ունի այս մրցապայքարում:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.