Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է, վկայում են կլինիկական հետազոտությունների արդյունքները։ Այս մասին «Նովայա գազետային» հաղորդել են «Շարիտե» գերմանական հիվանդանոցից, ուր նախօրեին տեղափոխել էին ընդդիմադիր գործչին։ «Նավալնին դեռևս արհեստական կոմայի մեջ է, սակայն ներկա պահին նրա կյանքին սպառնացող լուրջ վտանգ չկա։
Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ թունավորում է եղել խոլինէսթերազ ինհիբիտորներով, տվյալ պահին հստակ նյութը հայտնի չէ», — հաղորդել են հիվանդանոցից՝ հստակեցնելով, որ թույնն ուժեղ ազդեցություն է գործում օրգանիզմի վրա, ինչն ապացուցվել է անկախ հետազոտություններով։
Բժիշկների խոսքով՝ այժմ Նավալնուն բուժում են ատրոպին դեղամիջոցով, սակայն, թե ինչպիսին կլինի հիվանդության ելքը, դեռևս պարզ չէ, քանի որ թունավորումը կարող է ազդեցություն թողնել նյարդային համակարգի վրա։
Խոլինէսթերազ ինհիբիտորներն օգտագործվում են Ալցհեյմերի հիվանդության և տկարամտության բուժման համար, նաև մտնում են բնական ծագման թույների կազմի մեջ (օրինակ՝ որոշ օձերի թույնի)։
Այդ նյութերն ուժեղ նեյրոտոքսիններ են և քիմիական զենքի որոշ տեսակների բաղադրության մեջ են մտնում՝ «Զարին» գազի և VX ագենտի (վերջինով 2017 թ–ին սպանվել է Կիմ Չեն Ընի եղբայրը)։
Ացետիլխոլինէսթերազ ինհիբիտորների խմբին է պատկանում նաև «Նովիչոկ» նյութը, որով Մեծ Բրիտանիայում թունավորվել է ՌԴ Պետական հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը։
Օգոստոսի 20–ի առավոտյան Ալեքսեյ Նավալնուն Օմսկի օդանավակայանից հիվանդանոց են տեղափոխել ծանր թունավորման ախտանիշներով։ Հետազոտությունից հետո Օմսկի բժիշկները հայտարարել են, որ թույն չեն գտել քաղաքական գործչի արյան մեջ, սակայն միաժամանակ չեն կարողացել հստակ ախտորոշում նշել։
Քաղաքական գործչի հարազատներն ու ընկերները կարողացել են նրան Գերմանիա տեղափոխել, որտեղ նա այժմ բժիշկների վերահսկողության տակ է։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...
Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...
Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...