Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է հնարավոր Իրանի մասնատումը

marut
July 2011

Արթին ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ
Երեւան

Երբ 2009-ի ամռանը, Իրանի նախագահական ընտրություններից հետո, իրանական ռեֆորմիստները գրավեցին քաղաքներն ու բողոքի ակցիաներ իրականացրեցին վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ, որոշ քաղաքագետներ ու իրանագետներ մտահոգություն արտահայտեցին, մեկնաբանելով, որ եթե Իրանում իսլամական վարչակարգը փլուզվի, Իրանն անմիջապես մասնատվելու է մի քանի մասի, եւ այդ թվում իրանի ազերիները, անկախություն հռչակելով, Հայաստանի հարավային սահմաններում հաստատելու են Հարավային Ադրբեջան:

Թեեւ այդ մտահոգությունն իր տրամաբանությունն ունի, այնուամենայնիվ` պիտի իրադարձությունները ճիշտ քննարկելով հեռու մնալ սխալ մեկնաբանություններից:

Իրանը բազմաէթնիկ երկիր է, որտեղ բնակվում են բազմաթիվ ցեղախմբեր ու ազգային փոքրամասնություններ, ինչպիսիք են քրդերը, ազերիները, բալուչները, թուքմենները, արաբները, ասորիները, հրեաները, հայերը եւ այլն: Իսկ արդյո՞ք այդ ցեղախմբերն ու ազգային փոքրամասնությունները հակված են մասնատել Իրանն ու կազմել իրենց անկախ երկիրը: Միանշանակ` այո: Այսօր Իրանի գրեթե բոլոր սահմանագծերում էլ անջատողական հակումներ գոյություն ունեն: Քրդերը երազում են մեծ Քուրդստանի մասին, ազերիները` Հարավային Ադրբեջանի, արաբները հավակնում են Իրանի նավթաշատ Խուզեստան նահանգին տիրանալ, իսկ բալուչներն էլ ցանկանում են միանալ Պակիստանի Բալուչստանին:

Իսկ ե՞րբ կարող է մեծանալ Իրանի մասնատման հավանականությունը:

Որոշ մեկնաբաններ այն կարծիքին են, որ Իրանը ներկա իրավիճակում կայուն է, որ չկա մասնատման սպառնալիք, իսկ այն պահին, երբ արաբական գարնան հովերը հասնեն Իրան, ու ծիլ տա հեղափոխության վարդը, այդ պահին էլ Իրանն անմիջապես մասնատվելու է:

Այս տեսակետի կողմնակիցներն իրենց մեկնաբանություններում անտեսում են ազգային փոքրամասնությունների անջատողական ցանկությունների դրդապատճառները, մի խոսքով` կարծես այդ ազգային փոքրամասնություններն ու էթնոսները միակամ ու միաձայն են եղել ու միշտ ձգտել են անկախության:

Իրանում անջատողականությունը ներքին եւ արտաքին պատճառներ ունի: Նախ անդրադառնանք ներքին պատճառներին:

Իրանում դարավոր բնակություն հաստատած ազգային փոքրամասնություններն ու էթնոսները վերջին հարյուրամյակում լուրջ զրկանքների են ենթարկվել: Երբ Իրանի թագավոր Ռեզա շահը փորձեց Իրանում հաստատել ազգ-պետություն, ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարեց դաժան ու խիստ քաղաքականություն, որը շարունակվել է մինչեւ մեր օրերը: Թեեւ կենտրոնական իշխանության կողմից ազգային փոքրամասնությունների հանդեպ վարած խիստ քաղաքականությունն աչքառու հաջողությունների հանգեց, այդ իրականությունը պատրվակ դարձավ արտաքին ուժերի համար` Իրանի վրա ճնշումներ գործադրելու նպատակներով: Արտաքին ուժերը, գլխավորաբար` Արեւմուտքը, ազգային փոքրամասնությունների ճնշվածության փաստը երկու ոլորտում օգտագործում են Իրանի դեմ. Նախ` մարդու իրավունքների հարցով ճնշումներ են գործադրում միջազգային ատյաններում եւ միեւնույն ժամանակ անջատողական միտումներ են քարոզում տվյալ շրջաններում: Այսօր Իրանում աշխատող անջատողական բոլոր ուժերի արտաքին կախվածությունն ու հարաբերություններն ապացուցում են այդ բոլորը:

Հետեւաբար հարց է առաջանում` ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է հնարավոր մասնատել Իրանը:

Ոմանք իրոք այն կարծիքին են, որ եթե Իրանի ներկա համակարգը փլուզվի, ապա երկիրը կմասնատվի: Իսկ ես կփորձեմ հակառակ տեսակետը պաշտպանել` որքան Իրանի կենտրոնական իշխանությունը խիստ ճնշումներ գործադրի երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ, մասնատման վտանգը դամոկլյան սրի պես ճոճվելու է երկրի գլխին: Ցանկացած երկրում ազգային փոքրամասնությունների դեմ վարած խիստ քաղաքականությունը պատճառ է դառնում, որ տվյալ ազգային փոքրամասնությունը չափից ավելի կառչած ու կախված մնա իր էթնոսի մշակութային հիմքերից ու փորձի իր ինքնությունը ձեւավորել ոչ թե որպես այդ երկրի քաղաքացի, այլ ձգտի անկախություն ձեռք բերելով ապրել առանց ճնշումների ու զրկանքների: Բնականաբար, անկախություն ձեռք բերելու համար տվյալ ազգային փոքրամասնությունը դիմելու է բազմաոճ պայքարի, ընդհուպ մինչեւ զինյալ պայքար, ու ճիշտ այդ ժամանակահատվածում է, որ դժվար է նրանց համոզել, որ վերադառնան իրենց որդեգրած ճանապարհից ու կրկին ապրեն երկրի սահմանների մեջ որպես շարքային քաղաքացիներ:

Երբ հավանական փոփոխությունների արդյունքում Իրանում հաստատվի մի համակարգ, որը չի ճնշի իր քաղաքացիներին, այդ թվում եւ ազգային փոքրամասնություններին, միայն այդ ժամանակ է, որ հնարավորություն կստեղծվի խոսելու ապահով սահմաններ ունեցող Իրանի մասին:

Թեեւ մեզ համար այս պահին ցանկալի է կայուն հարեւաններ ու սահմաններ ունենալ, բայց եւ այնպես պիտի ցանկացած փոփոխությանը պատրաստ լինել եւ այնպիսի ռազմավարություն մշակել, որ ցանկացած տարածաշրջանային փոփոխություն մեր երկրի համար դառնա հնարավորություն, այլ ոչ թե  սպառնալիք: Իրանի անցումը դեպի ժողովրդավարական պետության կարգեր, որտեղ իրանցին հնարավորություն կունենա ապրել ու գոյատեւել որպես երկրի քաղաքացի, լավագույն եւ ամենաանվտանգ միջոցն է տարածաշրջանում կայունություն հաստատելու: Միայն այդ պայմաններում է, որ Հայաստանի Հանրապետությունը կունենա հարավային անվտանգ ու ապահով սահմաններ, հակառակ դեպքում միշտ էլ պիտի սպասել անսպասելի փոփոխությունների, որոնք երբեք ձեռնտու չեն մեր երկրին:

Թեգեր Անալիտիկոն | №7 | 2011Արթին Առաքելյան

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.