Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԵՄ Նոր գլոբալ ռազմավարությունը և սկզբունքային փոփոխությունները հարևանության գոտում

marut
November 2016

admin-ajax
Աննա Բ
ԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան


2016-ի հունիսի 28-ին ԵՄ արտաքին ու անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիիկա Մոգերինին պաշտոնապես ներկայացրեց ԵՄ-ի «Նոր գլոբալ ռազմավարությունը» (ԵՆԳՌ), որն այժմ համարվում է ԵՄ անվտանգության ու արտաքին քաղաքականության գլխավոր փաստաթուղթը:

Սակայն փաստաթղթի ընդունումն այնքան էլ մեծ արձագանք չստացավ, քանի որ  դրանից ընդամենը օրեր առաջ տեղի էր ունեցել «Brexit»-ը, որը համաշխարհային  քաղաքականության  ողջ ուշադրությունը բևեռել էր իր վրա` ստվերելով մյուս իրադարձությունները: Փաստաթղթի ընդունումից ընդամենը օրեր անց կայացավ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովը, որը  ևս ուշադրությունը շեղեց ընդունված փաստաթղթից: Այդուամենայնիվ, փաստաթղթի ուսումնասիրությունը և   հիմնական քաղաքական շեշտադրումների վերհանումն ունի կարևոր նշանակություն՝ ինչպես ներեվրոպական, այնպես էլ հարևանության գոտում  կատարվող փոփոխությունները հասկանալու համար:«Նոր գլոբալ ռազմավարության»  մշակման շուրջ աշխատանքները սկսվեցին 2013-ին,  և այն փոխարինելու  եկավ դեռևս 2003-ին ընդունված «Եվրոպական անվտանգության ռազմավարությանը»: Դա բնական էր, քանի որ աշխարհը վերջին տասնամյակի ընթացքում շատ էր փոխվել. սպառնալիքները, որոնք կային  ընդամենը  մեկ տասնամյակ առաջ   մեծամասամբ այլևս հրատապ չէին: ԵՄ-ն կանգնած էր նոր մարտահրավերների առաջ, և պետք էր միասնական մոտեցում ցուցաբերել դրանց դիմագրավելու համար:  Նոր ռազմավարությունը մշակվեց աշխարհաքաղաքական այնպիսի պայմաններում, երբ Սիրիայում հակամարտությունը գտնվում էր էսկալացիոն բարձր փուլում,  Ուկրաինայում մոլեգնում էր ճգնաժամը, Ռուսաստանի դեմ կիրառվում էին պատժամիջոցներ,  տարբեր հակամարտությունների հետևանքով փախստականների ճամբարներն ավելանում էին ԵՄ երկրներում, իսկ ներգաղթյալների աճի հետ մեկտեղ եվրոպական մայրաքաղաքներում մեծանում էր նաև ահաբեկչությունների թիվը: Բնականաբար, այս խնդիրներից որոշները չնայած ունեին հին և խորը արմատներ, սակայն պահանջում էին  նոր և պրագմատիկ լուծումներ:

50-ից ավելի էջ ունեցող նոր փաստաթուղթը կենտրոնանում է ԵՄ-ի հինգ գլխավոր առաջնահերթությունների վրա: Դրանք են`

  • ԵՄ-ի սեփական կամ ներքին անվտանգություն,
  • Արևելյան և Հարավային հարևանության գոտում պետական ու հասարակական ճկունություն,
  • Հակամարտությունների և ճգնաժամերի նկատմամբ միասնական մոտեցում,
  • Համագործակցության վրա հիմնված տարածաշրջանային կարգ, կամ կայուն տարածաշրջանային կարգ:
  • 21-րդ դարի արդյունավետ գլոբալ կառավարում:[1]

Այսինքն, եթե հետևենք ռազմավարության ողնաշարին, ստացվում է, որ ԵՄ-ն սկսում է իր ներքին խնդիրների լուծումը, անվտանգության ապահովումը, ամրապնդում է հարևանության գոտին, ճկուն գործակցության հնարավորություններ է ստեղծում նաև հեռավոր հարևանների հետ, անցում է կատարում միասնական արտաքին քաղաքականությանը: Վերջինս ենթադրում է համատեղ պայքար գլոբալ մարտահրավերների ու ճգնաժամերի դեմ, ինչը մինչև հիմա հանդիսանում էր ԵՄ թույլ կետերից:

Եվրոպական նոր ռազմավարությունն արդեն իսկ շարժել է բազմաթիվ վերլուծաբանների և քաղաքական գործիչների հետաքրքրությունը, ովքեր զերծ չեն մնացել համապատասխան գնահատականներ տալուց: Անդրադառնալով նոր ռազմավարությանը` Խ. Սոլանան նշում է. «Գլոբալ ռազմավարությունը սահմանում է հստակ նպատակներ, հաշվի է առնում անցյալի սխալները, և այն խորապես խարսխված է ԵՄ-ի այսօրվա իրականության վրա:  Այն կոչ է անում ավելի միացյալ և պատասխանատու ԵՄ-ի, որը միակ պատասխանն է եվրոսկեպտիզմի հաղթահարմանը”:[2]

ԵՄ-ն իր առաջիկա տարիների արտաքին քաղաքականության սկզբունք է հռչակել պրագմատիկությունը:  Առաջին անգամ ԵՄ-ն իր փաստաթղթերի մեջ հղում է կատարում շահերին՝ նշելով, որ ԵՄ անդամ երկրների շահերը և արժեքները պետք է ընթանան միասին` ձեռք ձեռքի տված: «Աշխարհում մեր արժեքները տարածելու շահ ունենք: Միևնույն ժամանակ, մեր հիմնարար արժեքները ներդրված են մեր շահերի մեջ»:[3]

«Քարնեգի Եվրոպա»-ի տնօրեն Ժան Տեխաուն, անդրադառնալով պրագմատիկության սկզբունքային դրսևորումներին, նշում է. «Փաստաթուղթն ապշեցնում է կրճատված և ավելացված հավակնությունների միջև լավ հավասարակշռությամբ: Այն հիմվնում է սկզբունքային պրագմատիկության վրա՝ հիմքում դնելով ռեալիզմը, որն այդքան անհրաժշետ է ԵՄ-ին»:

Այսպիսով, ԵՄ-ն նոր ռազմավարության մեջ  խոսում է պրագմատիկ ու հաշվարկված քաղաքականության մասին, ժողովրդավարությունը չի դարձնում հարաբերություններ կառուցելու և զարգացնելու գրավական, իր հարևանությունն ու աշխարհը տեսնում է այնպիսին, ինչպիսին, որ կա: Ու պատրաստ է նման  միջավայրի պայմաններում կառուցել իր արտաքին քաղաքականությունը: Հետևաբար, արդարացի է այն պնդումը, որ ԵՄ-ն գոնե ռազմավարության մակարդակով  հայտարարում է ռեալպոլտիկ ուժ դառնալու մասին:

Հաջորդ կարևոր սկզբունքը, որը հատկապես ուղենշային դեր ունի հարևանության քաղաքականության շրջանակներում, «ճկունություն» կամ «առաձգականություն» հասկացությունն է, որը բնութագրվում է որպես դեմոկրատիայի, օրենքի գերիշխանության և կայունության նվազագույն մակարդակի պայմաններում պետությունների և հասարակությունների բարեփոխվելու, ներքին և արտաքին ճգնաժամերին դիմակայելու և վերականգնվելու կարողություն: Համաձայն ԵՆԳՌ-ի՝ ԵՄ-ն պետք է նպաստի անդամ երկրների, նրանց անմիջական հարևանների և ընդհանրապես միջազգային հանրության ճկունությանը:

Նախկինում, ճկունության սկզբունքի բացակայության պայմաններում, ԵՄ-ն  իր հարևանների հետ հարաբերություններ հաստատելու և դրանք խորացնելու համար առաջնային պայման էր համարում ժողովրդավարության ոլորտում արձանագրվող առաջընթացը, սակայն, համաձայն   Մոգերինիի ուրվագծած արտաքին քաղաքականության, որտեղ տրվում է առաջնահերթություն «ճկունություն» հասկացությանը, կարելի է նաև գործակցության մեջ մտնել և սերտ առևտրային հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնք ամենևին էլ չեն կիսում եվրոպական արժեքները: Սա ԵՄ Նոր գլոբալ ռազմավարության սկզբունքային պրագմատիզմի հերթական դրսևորումներից է, որը հարևանության գոտու երկրները պետք է հաշվի առնեն ԵՄ-ի հետ հարաբերությունների կառուցման ժամանակ:

Կան մասնագետներ, ովքեր կարծում են, որ Նոր գլոբալ ռազմավարության շրջանակներում ԵՄ-ն մոռացության է մատնել հարևանության գոտին, սակայն մենք այնքան էլ չենք կիսում այդ տեսակետը: Վերջին  տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵՄ-ի մերձավոր և հեռավոր հարևանության գոտում անկայունությունն իր անմիջական ազդեցությունն է գործում ԵՄ-ի վրա: Այդ իսկ պատճառով պատահական չէ, որ ԵՄ-ն  Նոր գլոբալ ռազմավարության մեջ ոչ միայն խոսում է հարևանների հետ ճկուն համագործակցության մասին, այլ նաև կարևորում  և  հատուկ շեշտադրում է Կենտրոնական Ասիայի և «հարևանների հարևանների» հետ համագործակցության խորացումը:

Ռազմավարության սկզբում Մոգերինին նշում է, որ աշխարհի բոլոր ծագերում էլ ԵՄ-ից ակնկալում են ավելի մեծ ներգրավվածություն տարբեր տարածաշրջանների և երկրների ներքին գործերին: Մինչ այժմ ԵՄ-ի այդ ներգրավվածությունը  զգացնել է տվել փափուկ ուժի կիրառման դրսևորումներով, սակայն, համաձայն Ռազմավարության, ԵՄ-ն սկսելու է ավելի մեծ ուշադրություն դարձնել նաև անվտանգային հիմնախնդիրներին և սեփական պաշտպանական  համակարգ ստեղծելուն:

Այսպիսով, ԵՄ-ն ընդունել է ներքաղաքական և արտաքին քաղաքականության մարտահրավերներին դիմակայելու Նոր ռազմավարություն, ուստի Հայաստանը, որպես Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության անդամ  երկիր, պետք է հաշվի առնի այս փոփոխությունները և արտաքին քաղաքական զինանոցում համապատասխան փոփոխություններ կատարի: Հայաստանը ներկայումս գտնվում է  ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր կնքելու շեմին, ուստի  բանակցային գործընթացում պետք է ներառի հետևյալ դրույթները`

  • ԵՄ քաղաքականությունը հարևանության գոտում խարսխված է լինելու ոչ միայն արժեքների, այլ նաև շահերի վրա.
  • Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններում պետք է կարողանա բարձրացնել շահավետության գործակիցը.
  • ՀՀ-ն պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի երկրում` խթանելու ներքաղաքական բարեփոխումներին ուղղված ԵՄ ծրագրերի արդյունավետ իրականացումը.
  • ԵՄ-ն ներքաղաքական խնդիրների լուծումը և անվտանգության ապահովը կապում է արտաքին քաղաքական մարտահրավերներին համարժեք պատասխան տալու հետ:

 

[1] Տե’ս, Shared Vision, Common Action: A Stronger Europe,A Global Strategy for the European Union’s Foreign And Security Policy, June 2016, p.9, https://eeas.europa.eu/top_stories/pdf/eugs_review_web.pdf

[2] Տե’ս J.Solana, The EU’s Bold New Strategy, Jul 21, 2016  https://www.project-syndicate.org/commentary/european-global-strategy-foreign-security-policy-by-javier-solana-2016-07

[3] Տե’ս Shared Vision, Common Action: A Stronger Europe,A Global Strategy for the European Union’s Foreign And Security Policy, June 2016, p 16 http://www.iss.europa.eu/uploads/media/EUGS.pdf

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.