Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Եվրոպական օրակարգը՝ ի նպաստ բարեփոխումների և անվտանգության քաղաքականության օրակարգերի

hghazaryan
May 2019


  • Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
    «Առավոտի» ռուսական տարբերակի խմբագիր
    Երևան

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր երրորդ անգամ այցելել է Բրյուսել և հանդիպումներ ունեցել Եվրամիության հեռացող առաջնորդների հետ։ Եվրախորհրդարանը մայիսյան ընտրություններից հետո ունենալու է նոր ղեկավարություն, որի առաջնահերթություններն անխուսափելիորեն համապատասխանելու են ընթացիկ իրողություններին և մարտահրավերներին։ Բայց միացյալ Եվրոպայի նոր առաջնորդների հետ պաշտոնական Երևանի աշխատանքը զրոյից չի սկսվելու։ Երևան-ԵՄ հարաբերություններն ունեն ծանրակշիռ հենք՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին հաձայնագիրը ներկայումս ԵՄ անդամ երկրների վավերացման փուլում է, իսկ ԵՄ երկրների գրեթե կեսում, այդ թվում և առաջամուղ երկրում՝ Գերմանիայում, համաձայնագրի վավերացումն ավարտին է հասցվել։

Ակնհայտ է, որ անկախ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներից՝ վավերացման գործընթացն անցնելու է սահուն և նախատեսված ժամկետների մեջ, որից հետո Հայաստանի համար ռազմավարական արժեք ունեցող այս փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու ողջ ծավալով։ Համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսն արդեն գործում է. դրանց քաղաքական մասը կարելի է անարգել իրականացնել արդեն այժմ՝ մնացած եվրոպական երկրներում վավերացման ընթացքի տևողությունից անկախ։

Սա մեր երկրի` հարյուրներով ստորագրած օգտակարության տարբեր աստիճանի սովորական համաձայնագրերից մեկը չէ։ 2017 թ. ստորագրված այս ծավալուն, կառուցակարգված և դրույթ առ դրույթ հղկված փաստաթուղթը սահմանում է Հայաստանի և ԵՄ փոխադարձ պարտավորությունները՝ մեր երկրում հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր՝ անգամ միջուկային էներգետիկայի ոլորտներում իրականացվելիք արմատական բարեփոխումների ճանապարհին։ Այս բարեփոխումները հենց այժմ մեծապես անհրաժեշտ են մեր երկրի և հասարակության համար, հատկապես՝ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո։

Կառավարության փոփոխությամբ, ապա` տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրութուններից, և նոր Ազգային ժողովի կազմը ձևավորելուց հետո երկրում ավարտվել է քաղաքական հեղափոխությունը։ Օրենսդիր մարմնում մեծամասնություն ունեցող նոր կառավարությունն արդեն ղեկավարվում է գործունեության հնգամյա ծրագրով, որն անվանել են տնտեսական հեղափոխության ծրագիր։ Այսպիսով, տնտեսությունը հայտնվել է նոր իշխանությունների ուշադրության կիզակետում։

Սակայն, ինչպես տեսնում ենք, կյանքը շատ ավելի բարդ է և այդ սխեմայի շրջանակում չի ամփոփվում։ Հետզհետե ակնհայտ է դառնում, որ առանց այլ ոլորտներում գործադրվելիք ջանքերի՝ տնտեսական հեղափոխությունը կարող է խեղդվել, իսկ նրա գլխավոր գաղափարները՝ ճահճացող ընթացիկության մեջ հեղինակազրկվել՝ հեղափոխության շնորհիվ լուսանցք մղված և այժմ բարոյալքման հոգեվիճակից դուրս եկող շահախմբերի ձեռքով, որոնց բոլորովին հաճելի չեն տեղի ունեցած և ունենալիք փոփոխությունները։

Դրա մասին լրջորեն մտածել են տալիս վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, որոնք կարող են լղոզել և անորոշության ճահճուտում խեղդել յուրաքանչյուր դրական նախաձեռնություն և չափազանց բացասական ու վտանգավոր զարգացումների պատճառ դառնալ։ Խոսքն առաջնահերթորեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց դեմ դատավարության մասին է, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների համատեքստում։ Դատավարությունը սկսվել է Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու և նրան կալանքից ազատելու վերաբերյալ դատավորի կայացրած աղմկահարույց որոշումից հետո։ Այդ որոշման շուրջ ծավալված իրադարձություններն ի ցույց են դրել համարժեք գնահատական և անհապաղ արձագանք պահանջող մի շարք առկա ցավալի խնդիրներ։

Նախ և առաջ պարզվել է, որ մենք մեր իսկ ձեռքով ստեղծված պատրանքի մեջ ենք հայտնվել։ Հայտարարելով, որ մեր երկրում քաղաքական հեղափոխությունն ավարտված է և ժամանակն է անցնել տնտեսական հեղափոխությանը, մենք ինքներս մեզ համոզել ենք, որ ներքին քաղաքականությունում մի քանի «ժամանակավոր թերացումներից ու դժվարություններից» բացի ամեն ինչ կարգին է, մինչդեռ, իրականում, մենք շարունակում ենք գործ ունենալ չբարեփոխված, «հին», լիովին անպիտանացած և անվտանգության հնարավոր սպառնալիքի աղբյուրի վերածված ուժային, իրավապահ կառույցների և արդարադատության հետ դույզն իսկ աղերս չունեցող դատական համակարգի հետ։
Այս բեռ-բալաստով տնտեսական հեղափոխությունը, բնականաբար, օդում կկախվի, իսկ նրա հեղինակներն ու գաղափարաբանները կհեղինակազրկվեն. քաղաքացիները երես կթեքեն իրենց իսկ ձեռքբերումներից և կդադարեն ըստ նախապես ծրագրվածի` լինել գործընթացի գլխավոր սուբյեկտը։

Դրան հավելվում է կրկին մեր իսկ ձեռքով ստեղծված երկրորդ վտանգավոր պատրանքը։ Խոսքը մեր անվտանգության մասին է։ Միանշանակ է, որ մեր երկրի անվտանգության ապահովումը շատ բարդ գործընթաց է, քանի որ դրանում շատ բան կախված է ոչ միայն մեր ցանկությունից ու քաղաքական կամքից։ Մենք ստիպված ենք առնչվել մինչև իսկ նողկալիության աստիճան տհաճ իրողությունների հետ։ Բայց, ամեն դեպքում, լիովին մեր կարողության մեջ է չզբաղվել ինքնախաբեությամբ և իրերն իրենց անունով կոչել։

Կարծել, որ ուղղահայաց ինտեգրմամբ կոռուպցիոն համակարգի կազմաքանդման հարցում Ռուսաստանը կարող է մեզ դաշնակից լինել, սոսկ մոլորություն չէ, ոչ իսկ հանցագործություն է, այլ՝ շատ վտանգավոր սխալ։ Այս հարցում Ռուսաստանը մեզ ամենևին էլ դաշնակից չէ։ Ավելին՝ Ռուսատանը կձեռնարկի ամեն հնարավոր բան՝ Հայաստանը կոռուպցիայի, հովանավորչության, հուսալքության, «ընկերների համար կապիտալիզիմի» և հետխորհրդային իրողությունների այլ «հրաշալիքների» «եվրասիական» գոմ վերադարձնելու համար։ Կրեմլը կարող է նաև միջնորդավորված գործել՝ զանազան «անկախ» փորձագետների, ԶԼՄ-ների, ակումբների և կրեմլամերձ այլ շոշափուկների միջոցով, որոնք կաթիլ առ կաթիլ առաջ են տանում իրենց քայքայիչ գործունեությունը, համոզված լինելով, որ անգամ օրը մեկ կաթիլ ջուրը կարող է քարը տաշել։

Բերման ենթարկվելով այսպես կոչված «Եվրասիական տնտեսական միություն», որտեղ չկա ո՛չ Եվրոպա, ո՛չ Ասիա, ո՛չ տնտեսություն և ո՛չ միություն, այլ սոսկ՝ խողովակ և դրա պարունակությունն «անփոխարինելի» դարձնող կառավարվող անկայունության հարատև գործադրում, Հայաստանը չի կարող ինտեգրվել «միասնական եվրասիական տնտեսական տարածությանը»՝ առանց ընկղմվելու հետագա և հետայնու անշրջելի «միասնական եվրասիական կոռուպցիոն տարածության» մեջ, որի համար այն ի սկզբանե իսկ ծրագրված էր։ Այդ ուղղությամբ Հայաստանում քրտնաջան աշխատում են նշված հունով իրադարձությունների զարգացման ջատագով շահագրգիռ խմբերը։ 

Այսպիսով, հայաստանյան նոր իշխանության առջև ուրվագծվում է մի քանի գործընթացների անմիջական սպասարկում պահանջող ծավալուն օրակարգ, որի բոլոր բաղադրիչների համատեղումն ապահովելու է «տնտեսական հեղափոխություն» կոչվող ծրագրի հաջողությունը, ընդ որում՝ դրանցից գեթ մեկի բացթողումը միանգամայն ի վիճակի է փլուզել ողջ ծրագրվածը։ 

Նախ՝ տնտեսական ոլորտում իրականացվող փոփոխությունները պետք է ենթարկվեն միասնական ռազմավարության, իսկ ավելի լավ ռազմավարություն, քան Հայաստան-ԵՄ համաձայնագրում ներառվածը, պարզապես գոյություն չունի։ Անիմաստ է ժամանակ վատնել. այն պետք է ընդունել և ի կատար ածել։

Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ առանց կառուցակարգված հակակոռուպցիոն  համակարգ ձևավորելու տնտեսական բարեփոխումների ողջ արդյունքն ավազում ջրի պես անհետանալու է։ Մենք թևակոխել ենք մի փուլ, երբ սոսկ քաղաքական կամքը կամ «ազնիվ խոսքը» բավարար չեն։ Երկրում կոռուպցիան պետք է զրկվի բոլոր հենքերից։Երրորդ՝ առանց արդարադատության համակարգը կոռումպացված և կոմպրոմատների առջև խոցելի կադրերից հրատապ մաքրագործելու և առանց այն կարճ ժամանակահատվածում արմատապես բարեփոխելու, մեկ տարի առաջ մերժված քրեակոռուպցիոն համակարգի «կղզյակները» վերակազմակերպվելու, վերինտեգրվելու, ստվերային ֆինանսական միջոցներն արդյունավետ օգտագործելու և գործող իշխանության նպատակուղղված հեղինակազրկման պայմաններում քաղաքական ռևանշի հասնելու անհրաժեշտ բոլոր հնարավորություններն են ստանում։

Չորրորդ՝ կոռուպցիան պաշտպանելու տեսլականով հղկված և առանց փոփոխությունների թողնված իրավապահ կառույցներն, ըստ էության, չեն կարող պաշտպանել պետության և հասարակության շահերը։ Այստեղ նույնպես մենք չենք կարող խուսափել հրատապ բուժիչ միջամտությունից։

Ի՞նչ անել այս ոլորտներում. տե՛ս Հայաստան-ԵՄ համաձայնագրի համապատասխան կետերը։ Կրկին հեծանիվ հորինելու կարիք չկա։

Բնականաբար, ասվածը չի հավակնում և չի կարող հավակնել ամբողջական լինելուն, բայց, միանշանակ է, որ վերոթվարկյալ ակներև սպառնալիքների անտեսումը բոլորիս կարող է ցավալի փաստի առաջ կանգնեցնել։ 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.