Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Երկիրը կռահում է, իսկ նախագահը՝ լռում

marut
May 2013

Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета»-ի գլխավոր խմբագիր
Սուխում 

Աբխազիայի խորհրդարանում Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Լակոբան հրապարակել է թվեր, որոնք, ըստ նրա, սպառնում են երկրի անվտանգությանը.

 

Խոսքը մինչ պատերազմը Աբխազիայում բնակված և ռազմական գործողությունների հետևանքով երկիրը լքած վրացիների մասին է: Նրանց մեծ մասն արդեն վերադարձել է Աբխազիա, բայց նրանք շարունակում են մնալ Աբխազիայի հետ ցայսօր պատերազմական իրավիճակում գտնվող Վրաստանի քաղաքացի: Նրանք չունեն Աբխազիայի քաղաքացիություն, քանի որ աբխազական օրենսդրությունը չի նախատեսում երկքաղաքացիություն: Սակայն, հինգ տարի առաջ շրջանային վարչակազմերին կից ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք սկսել են այս խմբի անձանց պարզեցված կարգով աբխազական անձնագրեր տրամադրել: Ստանիսլավ Լակոբայի տվյալներով՝ այս ապօրինի եղանակով Աբխազիայի Հանրապետության քաղաքացիություն տրվել է 25 հազար վրացիների:

«Հայտնի չէ, թե ում կողմից տեղծված շրջանային հանձնաժողովները շրջվարչակազմների ղեկավարների տնօրինմամբ զբաղվում են քաղաքացիության շնորհմամբ», – ասում է Լակոբան: Այս շրջանների վրացի բնակչությանն Աբխազիայի քաղաքացիությունը շնորհվում է պարզեցված կարգով, շրջանցելով Նախագահին կից Քաղաքացիության հանձնաժողովը, որի միջով անցնում են այլ ազգությունների պատկանող բնակիչները: Անվտանգության Խորհրդի քարտուղարը պնդում է. «Եթե չկանգնեցվի Վրաստանի քաղաքացիներին աբխազական անձնագրերի զանգվածային տրամադրումը, ապա մոտակա հեռանկարում աբխազները սեփականան զգոնության հետևանքով կրկին փոքրամասնություն կդառնան և չեն կարողան ընտրել իրենց նախագահին: Այսպիսի անընդունելի քաղաքականությունը կհանգեցնի Վրաստանի հետ պատերազմի արդյունքների վերանայմանն ի վնաս Աբխազիայի և մեր երկիրը հետ կշպրտի 1992թ. նախապատերազմական վիճակին»:

Ո՞վ է կանգնած օրինախախտման ետևում. միջին օղակի շահամոլ պաշտոնյանե՞րը, թե՞ հանրապետության բարձրագույն ղեկավարությունը:

Այս հարցի պատասխանը գտնում ենք հենց Անվտանգության խորհրդի քարտուղարի (ներկայիս նախագահ Ալեքսանդր Անկվաբին սատարած քաղաքական գործչի)՝  պատգամավորներին հղած դիմումում: Խնդիրն այն է, որ Ստանիսլավ Լակոբայի բարձրացրած սահմանամերձ շրջանների վրացի բնակչության ապօրինի անձնագրավորման մասին հարցն աջակցություն չի ստացել հանրապետության նախագահի կողմից, ով միաժամանակ նաև Անվտանգության խորհրդի նախագահն է: Գոյություն ունեցող խնդրի վրա ուշադրություն սևեռելու համար Անվտանգության խորհրդի քարտուղարը որոշել է դիմել պատգամավորներին, համարելով, որ «գործողությունների նման ծրագիրը վերջին 20 տարիների ընթացքում կատարվածի վերանայման փորձ է, որի նպատակը ոչ թե Գալիի շրջանի ինտեգրումն է, ինչպես մեզ խորամանկորեն համոզում են, այլ խաղաղ ճանապարհով Աբխազիայի և Վրաստանի միաձուլումը»:

Այս խոսքերից հետ այլևս կասկած չի մնում, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի հիմնական քննադատությունը հասցեագրված է հենց երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբին:

Շատ վտանգավոր է սահմանամերձ շրջանում մեկուսատարածք (անկլավ) ստեղծել

Հենց այդ պատճառով էլ Ստանիսլավ Լակոբան առաջարկում է ամբողջովին դադարեցնել քաղաքացիության տրամադրումը և իրականացնել անձնագրերի փոխարինում: Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով՝ ամենագլխավոր հարցը երկրի ազգային անվտանգության համար աճող սպառնալիքն է. «Խոսքը սահմանամերձ մեկուսատարածքների ստեղծման խիստ վտանգավոր լինելու մասին է: Դա աղետ է, որը հանգեցնելու է մեր ազգային նախագծի ձախողմանը: Այն կարող է հանգեցնել անջատողական միտումների՝ մշակութային ինքնավարությունից մինչև Վրաստանի հետ վերամիավորում: Այս ամենի մեջ մեր պետականության համար մեծագույն վտանգ է թաքնված», – ասել է Լակոբան:

Քննարկումների արդյունքում պատգամավորները որոշել են նախագահին խորհրդարան հրավիրել՝ արծարծված հարցի վերաբերյալ նրա տեսակետին ծանոթանալու համար: Սակայն նախագահը պատգամավորների հրավերը չի ընդունել:

Պատգամավորներն իրենց հերթին նույն օրը՝ մայիսի 13-ին գումարել են խորհրդարանի արտահերթ նիստ, որը որոշել է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել Վրաստանի հետ սահմանամերձ շրջաններում բնակվող անձանց համաքաղաքացիական անձնագրերի տրամադրման օրինականությունը քննելու համար:

Նախագահը «հետքայլ» է կատարել և գործադիր իշխանությանը խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին ըստ ամենայնի աջակցելու կոչ արել:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.