Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ

marut
April 2014

Թուրքիայի վարչապետի աննախադեպ հայտարարությունը հրապարակվել է ութ լեզուներով, այդ թվում` արեւելահայերեն եւ արեւմտահայերեն

Թուրքիայի վարչապետը պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ, որում, մասնավորապես, Թուրքիայի պետության անունից ցավակցություն է հայտնել այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»:

Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը Ռեջեփ Էրդողանը ձեւակերպում է որպես «1915 թվականի իրադարձություններ» եւ որակում իբրեւ «ընդհանուր ցավ»:

Էրդողանի գրասենյակի տարածած հայտարարությունում նշվում է, թե 1915 թվականի դեպքերի վերաբերյալ բազմակարծություն է Թուրքիայում, ինչը կարեւոր է խոսքի ազատության տեսանկյունից:

Ութ լեզուներով՝ բնագրի ոչ պաշտոնական թարգմանությամբ, այդ թվում՝ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն, հրապարակված հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Ապրիլի 24-ը ամբողջ աշխարհի հայերի համար պատմական հարցի շուրջ ազատորեն խոսելու լավ առիթ է: Անվիճարկելի է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիները, անկախ կրոնից՝ թուրք, հայ, քուրդ, արաբ եւ այլ միլիոնավոր մարդկանց համար եղել են դժվարին ժամանակաշրջան: Ինչպես ասել են մեր նախնիները՝ «կրակն ընկած տեղն է այրում»: Օսմանյան կայսրության ամբողջ բնակչության՝ այդ թվում հայերի ցավը կիսելն ու նրանց հիշողությունները հասկանալը մեր մարդկային պարտքն է»:

Միաժամանակ, Էրդողանը շեշտում է, թե անընդունելի է համարում 1915 թվականի իրադարձությունները որպես քաղաքական լարվածության միջոց օգտագործելը: «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը բոլորիս համատեղ վիշտն է», – վստահեցնում է Թուրքիայի վարչապետը՝ շարունակելով, թե «Առաջին աշխարհամարտի դեպքերի պատճառով տեղի ունեցած տեղահանությունը չպետք է հայերի եւ թուրքերի միջեւ մարդկային հարաբերությունների եւ վարքագծի խոչընդոտ հանդիսանա»:

«Ուզում ենք, որ 20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած բոլոր հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը», – ասված է Թուրքիայի վարչապետի հայտարարությունում:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

www.azatutyun.am/content/article/25359676.html

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.