Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դիմումը

marut
November 2016

USA Today, ԱՄՆ

Այսօր ուզում եմ ամերիկյան ժողովրդին պատմել, թե Սպիտակ տանն ինչպես է ընթանում իշխանության փոխանցումը և ինչպիսին են մեր պլանները առաջիկա հարյուր օրում։

Մեր անցումային թիմն աշխատում է սահուն, գրագետ և արդյունավետ։ Մենք այդ գործում ներգրավել ենք հրաշալի ու շնորհալի տղամարդկանց ու կանանց, իսկական հայրենասերների։ Նրանցից շատերը շուտով կընդգրկվեն մեր կաառվարության կազմում և մեզ կօգնեն վերադարձնելու Ամերիկային վեհությունը։Գործողությունների իմ պլանը խարսխված է մի պարզ սկզբունքի վրա՝ Ամերիկան առաջին հերթին։

Ինչի մասին էլ խոսքը գնա՝ պողպատի ձուլման մասին, մեքենաների արտադրության կամ հիվանդություների բուժման մասին, ես ուզում եմ, որ արտադրություների և ինովացիաների նոր փուլի անցումը կատարվի այստեղ՝ մեր մեծ Հայրենիքում, Ամերիկայում, և որպեսզի այն ստեղծի բարեկեցություն և աշխատատեղեր ամերիկացիների համար։

Այդ ծրագրի շրջանակներում ես իմ անցումային թիմին հանձնարարել եմ մշակել ձեռնարկվելիք այն զմիջոցների ցանկը, որոնք մենք կարող ենք ընդունել իմ նախագահական պաշտոնավարման հենց առաջին օրը՝ վերականգնելու համար մեր օրենքները և վերադարձնելու համար մեր աշխատատեղերը։ Վաղուց ժամանակն է դա անելու։

Մասնավորապես, խոսքը հետևյալ քայլերի մասին է.

Առևտրի ոլորտում ես մտադիր եմ հայտարարել մեր երկրի համար աղետալի հետևանքների ներուժ ունեցող Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից հրաժարվելու մասին։ Դրա փոխարեն մենք կնքելու ենք ազնիվ, երկկողմանի առևտրային պայմանագրեր, որոնք Ամերիկա են վերադարձնելու աշխատատեղերն ու արտադրությունը։

Էներգետիկայի ոլորտում ես չեղյալ եմ համարելու ամերիկյան էներգիայի արտադրության, այդ թվում շերտավոր էներգետիկայի և էկոլոգիապես մաքուր ածխի արտադրության սահմանափակումները, որոնք ոչնչացնում են աշխատատեղերը։ Դա թույլ կտա ստեղծել բարձր վարձատրվող միլիոնավոր աշխատատեղեր։ Մենք ուզում ենք դա, մենք վաղուց էինք սպասում դրան։

Կանոնակարգման ոլորտում ես կհաստատեմ մի կանոն, ըստ որի կանոնակարգող նոր նորմի գործարկման պարագայում չեղյալ են համարվելու երկու հին նորմեր։ Սա շատ կարևոր է։

Ազգային անվտանգության ոլորտում ես Պաշտպանության նախարարությանը և Շտաբերի պետերի միացյալ կոմիտեին հանձնարարելու եմ մշակել կիբերհարձակումներից և բոլոր այլ հարձակումներից ամերիկյան առանցքային ենթակառուցվածքի պաշտպանության հանգամանալից ծրագիր։

Ներգաղթի ոլորտում ես Աշխատանքի նախարարությանը հանձնարարելու եմ հետաքննել մուտքի արտոնագրերի տարբեր ծրագրերի չարաշահումները, որոնք սասանում են ամերիկացի աշխատողների դիրքերը։

Էթիկական բարեփոխման ոլորտում մենք «ճահճի չորացման» մեր ծրագրի շրջանակներում լոբբիստական գործնեության հնգամյա արգելք կսահմանենք վարչակազմից հեռացող պաշտոնյաների համար, ինչպես նաև պաշտոնյաների համար ցմահ արգելք՝ օտար կառավարությունների շահերի լոբբինգով զբաղվելու համար։

Ահա այն միջոցներից մի քանիսը, որոնք կընդունենք՝ բարեփոխելու համար Վաշինգտոնը և վերականգնելու համար մեր միջին խավը։

Հետագայում ես կշարունակեմ տեղեկացնել այն մասին, թե ինչպես է ընթանում մեր համատեղ աշխատանքն ի շահ Ամերիկայի վեհության վերականգնման՝ բոլորի համար, ասել է թե՝ յուրաքանչյուրի համար։

ИНОСМИ.РУ

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.