Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Թե ինչպես է «Ֆատիման» պայքարում  ռասիզմի եւ խտրականության դեմ

marut
July 2015

Քեյթա ԱԲԴՐԱՄԱՆ

«Ֆատիմա» կազմակերպության ղեկավար

Մոլդովա

Իմ անունը Քեյթա Աբդրաման է: Ես Մալիից եմ: 30 տարի առաջ ես եկել եմ Մոլդովա՝ որպես ուսանող: Աֆրիկացիների համար Մոլդովայի համալսարաններից մեկում ուսում ստանալը խորհրդային շրջանում սովորական երեւույթ էր: Սկզբում ես միտք չունեի մշտական բնակություն հաստատել Մոլդովայում: Սակայն համալսարանն ավարտելուց հետո ես այնտեղ ամուսնացել եմ. կնոջս հետ մենք երեք երեխա ենք մեծացրել: Միեւնույն ժամանակ, աֆրիկացիների մի մասն ուսումն ավարտելուց հետո, ընդհակառակը, հեռացել է Մոլդովայից՝ լքելով իրենց մոլդովացի կանանց եւ երեխաներին:
Որոշ երեխաներ լքվել են երկու ծնողների կողմից. նրանց մեծացնում են տատիկներն ու պապիկները, իսկ ոմանք էլ հայտնվում եւ մեծանում էին մանկատներում: Խառն ամուսնություններից ծնված այս երեխաները ոչ միայն տառապում են սիրո պակասից եւ տնտեսական դժվարություններից, այլեւ մեկուսանում հասարակությունից եւ հայտնվում լուսանցքում: Այդ իսկ պատճառով 1999թ. մոլդովացիների եւ աֆրիկացիների մասնակցությամբ ստեղծվել է աֆրիկյան ծագում ունեցող երեխաների պաշտպանության կազմակերպություն՝ «Ֆատիմա»: Ներկայումս «Ֆատիմա» կազմակերպությունն առաջարկում է սոցիալական, հումանիտար եւ հոգեբանական աջակցություն եւ փորձում է հիշյալ խմբի երեխաներին լիարժեքորեն ինտեգրել մոլդովական հասարակության մեջ: Ես հպարտ եմ, որ արդեն մի քանի տարի ղեկավարում եմ այս կազմակերպությունը:

Կազմակերպության գլխավոր նպատակը ռասիզմի եւ խտրականության մարտահրավերների դեմ պայքարն է:

Դժբախտաբար, մեր ժամանակներում ռասիզմը եւ խտրականությունը շարունակում են գոյություն ունենալ արեւմտյան հասարակությունների մեծամասնությունում՝ բացասաբար ազդելով էթնիկական, կրոնական եւ սեռական փոքրամասնությունների, ինչպես նաեւ փախստականների կյանքի վրա: Այլ մարդկանց հանդեպ վախը, կարծրատիպերն ու անհանդուրժողականությունը քայքայում են համայնքների համակեցության ներդաշնակությունը:

Մոլդովան բացառություն չէ, քանի որ գնչուները, հրեաները, աֆրիկացիները, մահմեդականները, սեռական եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչները հաճախ դառնում են ռասիզմի, խտրականության կամ մերժման զոհ:

Աֆրիկյան ծագում ունեցող մարդիկ, գնչուները, ասիացիները եւ այլ օտարերկրացիներ, որոնց հեշտ է տարբերել մաշկի գույնով կամ լեզվի չիմացությամբ, զանազան դժվարությունների են  բախվում տեղի հասարակությանն ինտեգրվելու եւ աշխատանքային շուկայում զբաղվածություն ձեռք բերելու հարցում:

Թեեւ ռասայական հողի վրա բռնությունը Մոլդովայում հազվագյուտ երեւույթ է, խարանումն (ստիգմատիզացիա) ու խտրականությունը հանդիպում են գրեթե ամեն օր:

Այս երեւույթների դեմ պայքարելու համար «Ֆատիմա» կազմակերպությունն ընտրել է սպորտը՝ որպես կրթության ու երկխոսության գործիք եւ հասարակության զարգացման միջոց: Սպորտը գործունեության այնպիսի տեսակ է, որը կարող է հույս ներշնչել եւ քանդել ռասիզմի ու խտրականության արգելապատնեշները:

2004 թվականից ցայսօր «Ֆատիման» կազմակերպում է մարզական միջոցառումներ, կրթական սեմինարներ եւ կլոր սեղաններ՝ մարդկանց իրազեկությունը բարձրացնելու եւ խտրականությունն ու ռասիզմը կանխարգելելու համար:

Ամեն տարի «Ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի Եվրոպայում» կազմակերպության «գործողության շաբաթվա» շրջանակներում մենք կազմակերպում ենք ֆուտբոլային խաղեր, որոնց մասնակցում են տարբեր համայնքներից, փախստականներից, քաղաքական ապաստան հայցողներից, փաստաթղթեր չունեցող անձանցից, հաշմանդամներից եւ խոցելի այլ խմբերից սերող երիտասարդներ: Երբ մարդիկ մեկ թիմում են խաղում, նրանք ուշադրություն չեն դարձնում իրենց ծագման, սոցիալական կարգավիճակի, մաշկի գույնի, ազգային պատկանելության կամ կրոնի վրա: Հաղթանակն ու հաջողությունը կախված են թիմի բոլոր անդամների համատեղ ջանքերից:  Հենց դրանում է մարդկանց իրար միավորող սպորտի ուժը:

Մենք զբաղվում ենք նաեւ տեսողական քարոզչությամբ. տեղադրում ենք համապատասխան կարգախոսներով ցուցապաստառներ, տարածում ենք տեղեկատվական նյութեր, օրինակ՝ գրքույկներ: Մենք խրախուսում ենք երիտասարդներին՝ նրանց մարզական վերնաշապիկներ եւ տարբերանշաններ նվիրելով:

Կապեր ենք հաստատում երիտասարդ ֆուտբոլային ֆանատների հետ՝ փորձելով կրթել նրանց հանդուրժողականության ոգով: Հանրակրթական դպրոցներում մենք անցկացնում ենք խտրականության թեմային նվիրված ցուցադրություններ:

Մեր գործունեության նպատակներն ու բովանդակությունը տարեցտարի փոփոխվում են՝ առավելագույն թվով խոցելի խմբերին ներառելու համար:

Սերտորեն համագործակցում ենք ակումբների հետ՝ հետեւելով թե՛ մարզիչների, թե՛ խաղացողների վարքագծին: Աֆրիկացի մարզիկների մի մասը հանդես է գալիս Մոլդովայի զանազան ակումբներում: Մեր ջանքերը միտված են հենց ռասայական հողի վրա արվող վիրավորանքների բացառմանը:

Մեր միջոցառումների ժամանակ փոխանցվող գաղափարներն արդեն որոշակի օգուտ են բերում՝ երիտասարդների մտայնությունը փոխելու եւ նրանց միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում:

Վերոնշյալը հնարավոր է դարձել «Ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի Եվրոպայում», Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի, բարերարների աջակցության եւ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններից կամավորների մասնակցության:

Մենք կկարողանանք հաղթահարել խտրականությունն ու ռասիզմը միայն այն դեպքում, եթե կառուցենք միասնական ճակատ, որը կներառի պետական հաստատություններ, մարզական ակումբներ, երկրպագուներ եւ բոլոր կամեցող մարդկանց: Խնդիրը դյուրին չէ, բայց մենք հուսավառ ենք մեր հասարակությունը բարեփոխելու հարցում:

 

Թեգեր Մոլդովառասիզմսպորտ

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.