Դեյվիդ Ջ. Քրամեր
Ռիչարդ Կոզլարիչ
Դեյվիդ Ջ. Քրամերը Մըքքեյնի միջազգային առաջնորդության ինստիտուտի մարդու իրավունքների և ժողովրդավարության գծով ավագ տնօրենն է և ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարցերով պետքարտուղարի նախկին օգնականը: Ռիչարդ Կոզլարիչը Ջորջ Մեյսոնի համալսարանին առընթեր պրոֆեսոր է, Ադրբեջանում ու Բոսնիա-Հերցեգովինայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:
Այս տարվա սկզբում նախագահ Իլհամ Ալիևը, թվում էր, երկրում մեղմացնում էր իր ավտորիտար տիրապետությունը: Մարտ ամսին, նախքան նախագահ Օբամայի «Միջուկային անվտանգության գագաթաժողովին» մասնակցելը, նա ազատ արձակեց 14 քաղաքական բանտարկյալների: Անգամ ադրբեջանական պաշտոնյաների և ռեժիմի կողմից ղեկավարվող մեդիայում հնչող հակաամերիկյան կոշտ հռետորաբանությունն էր նվազել: Վաշինգտոնում Ալիևը հանդիպեց փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:Սակայն ապրիլյան գագաթաժողովից ի վեր Ալիևի ռեժիմը հաճախացրել է ազատության նկատմամբ բռնաճնշումները: Ադրբեջանի կտրուկ, վտանգավոր ու վատթարացող պահանջները պետք է հարկադրեն ԱՄՆ-ին՝ դիմելու ավելի վճռական գործողությունների, մինչդեռ Օբամայի աշխատակազմը հիմնականում լռություն է պահպանում:
Բաքվի կառավարությունը ավելացրել է տասնյակ ընդդիմադիր դեմքերի, խաղաղ կրոնական հավատացյալների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունները և բանտարկությունները: Ավելի քան 100 քաղաքական բանտարկյալներ են պահվում երկրի բանտերում: Ադրբեջանական գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվեց երկրի ազգային օդանավակայանում, և նրան արգելեցին դուրս գալ Ադրբեջանի տարածքից: Ֆաիգ Ամիրլին, ով «Ազադլըք» ամսագրի ֆինանսական հարցերով տնօրենն է և Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահի օգնականն, անցյալ ամիս ձերբակալվել է: Մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ ձերբակալվեց օգոստոսին, ներառյալ նաև Նատիք Ջաֆարլին՝ REAL շարժման գործադիր քարտուղարը և NIDA-ի քաղաքացիական շարժման ակտիվիստ Էլգիզ Քահրամանը:
Իրավիճակը կարող է ավելի բարդանալ: Սեպտեմբերի 26-ին Ալիևի ռեժիմը ծրագրում է պարտադրել հանրաքվե, որը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել իր իշխանությունը: Հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են, կարող ենք համոզված լինել, որ կառավարությունը կապահովի դրա հաստատումը: Դա նշանակում է, որ Ալիևը կարող է երկարացնել իր կառավարումը հինգից մինչև 7 տարի, ստեղծել փոխնախագահի պաշտոն (ուր, հնարավոր է, նշանակի իր ընտանիքի անդամներից որևէ մեկին) և նվազեցնի պատգամավոր դառնալու համար նախատեսված տարիքային շեմը, դռներ բացելով իր որդու` Հեյդարի ընտրվելու համար: Զարմանալի չի լինի, եթե նոր Սահմանադրության ներքո ընտրություններն ավելի վաղ անցկացվեն` վավերացնելու այդ ավտորիտար քայլերը:
Մենք ասում ենք, որ մեղմ դիվանագիտությունը միակ ճանապարհն է՝ պաշտպանելու ամերիկյան շահերն Ադրբեջանում: Այն ունի ռազմավարական դիրք՝ գտնվում է Ռուսաստանի և Իրանի միջև, ունի 8 միլիոն բնակչություն և հարուստ է նավթով ու գազային ռեսուրսներով և խաղում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության դաշնակցի դերը: Ամերիկյան ոչ մի շահ չի սպասարկվի, եթե Ադրբեջանում աճող ավտորիտարիզմը պայթի՝ երկում ստեղծելով քաղաքական և հասարակական ճգնաժամ:
Ավելին՝ Ադրբեջանը հետևում է Վլադիմիր Պուտինի մեդիա-մարտավարությանը՝ Միացյալ Նահանգներին ավելի շատ պատկերելով որպես թշնամի: Պետական հովանավորչություն ունեցող «Haqqin»-ը մեղադրում է Միացյալ Նահանգներին Ադրբեջանին կորցնելու, մի անկյուն գցելու և Բաքվի հետ «արժեքավոր գործընկերությունն արհամարհելու» մեջ:
Խմբագրությունը զգուշացնում է, որ Ադրբեջանին այլ տարբերակ չի մնում, քանի իր անմիջական հարևանների հետ սերտ համագործակցության հաստատումը: Ալիևի աջակիցները մատնանշում են Թուրքիայում տապալված հեղաշրջումը և մեղադրում են Միացյալ Նահանգներին ոչ միայն ընդդիմադիր ուժերին աջակցելու, առաջիկա հանրաքվեն փչացնելու, այլև Ադրբեջանում հեղաշրջման սցենար մշակելու մեջ: Բացի անցյալ դեկտեմբերին Ռեփ. Քրիստոֆեր Սմիթի կողմից ներկայացված օրինագծի՝ Ադրբեջանն Օբամայի վարչակազմի կողմից ազատ գործելու իրավունք է ստացել:
Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը կամ Վաշինգտոնում Պետդեպարտամենտը հազվադեպ են խոսում մարդու իրավունքների խախտումների մասին: Նույնիսկ 2014-ին ԱՄՆ-ի կողմից հովանավորվող “Ազատություն” ռադիոկայանի դեմ արշավը և նրա լրագրողներից մեկի՝ Խադիջա Իսմայլովայի ձերբակալությունը Վաշինգտոնի կողմից մեղմ արձագանքի արժանացավ: Իսմայլովան բանտից ազատ արձակվեց ավելի վաղ այս տարի, սակայն երկիրը լքելու իրավունք չունի: «Ազատություն» ռադիոկայանի, ինչպես և ամերիկյան ոչ կառավարական շատ կազմակերպությունների գործունեությունը նախկինի պես արգելված է Ադրբեջանում:
Անցյալում մենք կոչ էինք անում սառեցնել ակտիվները և վիզային արգելքներ սահմանել ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են և պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ, ինչպես Սերգեյ Մագնիտսկու` Ռուսաստանի համար «Oրենքի գերակայությունը և պատասխանատվության ակտը»: Նախագահ Օբաման նոր օրինագծի կարիք չունի նման գործողությունների դիմելու համար, նա այդպես կարող է վարվել գործող իշխանական լիազորությունների շրջանակում: Բացի դրանից, մենք պետք է ստիպենք «Արժույթի միջազգային հիմնադրամին» և «Համաշխարհային բանկին» երկրի տնտեսական դրության վատթարացման ֆոնին աջակցություն չհատկացնել Ադրբեջանին և «Միջազգային մասնավոր ներդրումների կորպորացիային» և «Արտահանում- ներմուծում բանկին»՝ Ադրբեջանին վարկեր չտրամադրել:
Միացյալ Նահանգները պետք է խորհի մեր դեսպանին հետ կանչելու մասին, որպեսզի լայնածավալ խորհրդակցություններ անցկացվեն մարդու իրավունքների վերաբերյալ ունեցած մտահոգությունների և ադրբեջանական պաշտոնյաների ու կառավարական մեդիայի աճող հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ: Մենք նաև կարիք ունենք եվրոպացիներին ևս ընգրկել նման միջոցառումների շրջանակներում: Այս քայլերը պետք է ձեռնարկվեն և շարունակվեն մինչև բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատ արձակվեն, և Ալիևի իշխանությունն ամրապդնվելուն ուղղված հանրաքվեն առոչինչ ճանաչվի:
Թողնելով Ադրբեջանին ի կատար ածելու իր սպառնալիքները՝ ավելի սերտ կապեր հաստատել Մոսկվայի և Թեհրանի հետ, առանց ԱՄՆ-ի հետ հավասարակշռության, գուցե անհրաժեշտություն է, չնայած, հաշվի առնելով ադրբեջանական ռեժիմի դասերը, տհաճ է:
Ադրբեջանում խնդիրը ոչ թե նրանում է, որ Ալիևը չափազանց մեծ իշխանություն ունի, այլ այն, որ այդ իշխանությունը սխալ կերպ է կիրառվում անմեղ մարդկանց նկատմամբ: Իրավիճակի բարդացման հետ մեծանում է ռիսկը, որ Ամերիկայի լռությունը կարող է մեզ մասնակից դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում աղետին:
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Բնօրինակը` The Washington Post